Բանաձոր
Բանաձոր, գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում։ Հադրութ շրջկենտրոնից գտնվում է 36 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 122 կմ հեռավորության վրա։
Գյուղ | ||
---|---|---|
Բանաձոր | ||
ռուս.՝ Банадзор | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Հադրութի | |
Այլ անվանումներ | Բանազուր | |
ԲԾՄ | 802 մետր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 143 մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | ![]() | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||

Բանաձոր համայնքի կազմի մեջ ընդգրկված է նաև Ցոր գյուղը։ Ցոր գյուղում բնակվում է 20 մարդ, կա 6 տնտեսություն։
ԱշխարհագրությունԽմբագրել
Համայնքը լեռնային է, ունի 3576,5 հա տարածք, որից 2442,03 հա գյուղատնտեսական նշանակության, 1055,02 հա անտառային հողեր։ Համայնքի տարածքում առկա են թվով 3 աղբյուրներ` «Քյարինջ», «Ղուլուշլու» և «Վերին»։
ՊատմությունԽմբագրել
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[2]։ Գյուղը նաև եղել է Ուրարտական ժամանակաշրջանում ,սա վկայում է Ս.Ղուլյանի գիրքը,հայտնաբերված արձանագրությունը և այստեղի պատմական կառույցները ։այս գյուղը խորհրդային տարիներին եղել է Առաջինը որ Էլեկտրական Ջրաղաց է ձեռք բերել Հադրութի շրջանում։
Գյուղը Ունեցել է բազմաթիվ անվանումներ որոնցից մեկը Բենզիրա է եղել հավանաբար նշանակել է պղնձի ձոր։
ԲնակչությունԽմբագրել
Բանաձոր համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 175 մարդ, կա 63 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 149 | 146 | 148 |
ՏնտեսությունԽմբագրել
Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ` անասնապահությամբ և հողագործությամբ։
Տեսարժան վայրերԽմբագրել
Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են՝ Սբ. Աստվածածնի եկեղեցի (17-րդ դար), գերեզմանոց (17-19-րդ դար), կամուրջ (19-րդ դար), մատուռ « Սպիտակ տղա» (12-14-րդ դար)։
Հասարարակական կառույցներԽմբագրել
Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, հիմնական դպրոց, որտեղ սովորում են 20 աշակերտներ[4]։
Արտաքին հղումներԽմբագրել
- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։ Ազատություն Ռադիոկայան։ Դեկտեմբեր 10, 2020
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների»։ Վերցված է 2021 Մայիսի 1
- ↑ Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջ 112
Արտաքին հղումներԽմբագրել
- World Gazetteer(չաշխատող հղում) - World-Gazetteer.com(անգլ.)
- Population of Nagorno-Karabakh Republic (2005)(հայ.)(անգլ.)(ռուս.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 268)։ |