«Չեմպիոն» (ռուս.՝ Чемпион), խորհրդային գունավոր նկարված մուլտֆիլմ սպորտի մասին՝ նախատեսված երեխաների համար։ Նկարահանվել է 1948 թվականին։ Ռեժիսոր Ալեքսանդր Իվանովի ամենահայտնի մուլտ պատմություններից է[1]։

Չեմպիոն
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԱլեքսանդր Իվանով
ՀնչյունավորումՎադիմ Սինյավսկի
Բեմադրող նկարիչԵվգենի Միգունով
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1948

Սյուժե

խմբագրել

Պատմություն է պարծենկոտ Գայլի մասին, որը դահուկային սպորտի չեմպիոն է։ Վերջինս արհամարհում է մարզումները, իսկ հակառակորդների նկատմամբ հարգանք չի տածում։ Հերթական մրցույթի ժամանակ «չեմպիոնը» զիջում է իր տեղն առավել պատրաստված և նպատակասլաց հակառակորդին՝ Բոբիկին։

Ստեղծողներ

խմբագրել
Սցենար Ի․ Վինոկուրով
Ռեժիսոր Ալեքսանդր Իվանով
Բեմադրող նկարիչ Եվգենի Միգունով
Բեմադրող մուլտիպլիկատոր Դմիտրի Բելով, Ֆաինա Եպիֆանովա, Միխայիլ Բոտով, Բորիս Տիտով, Տատյանա Ֆյոդորովա, Վալենտին Լալայանց, Բորիս Պետին, Իվան Ակսենչուկ, Լև Պոզդնեև, Բորիս Ստեպանցև, Վ. Օդինցով
Օպերատոր Միխայիլ Դրույան
Ձայնային օպերատոր Նիկոլայ Պրիլուցկի
Երաժշտական ձևավորում Սեմյոն Բենդերսկի
Ռեժիսորի օգնական Ֆ. Գոլդշտեյն
Մոնտաժողի օգնական Ա. Ֆիրսովա
Նկարիչ-դեկորատոր Օլգա Գեմմերլինգ, Վ. Զավիլոպուլո
Մեկնաբան Վադիմ Սինյավսկի
Բանաստեղծություններ Միխայիլ Վոլպին
Դերեը հնչունավորում են. Սերգեյ Մարտինսոն - Գայլ (տիտրերում նշված չէ)

Վերաթողարկում

խմբագրել

Մուլտֆիլմը վերաթողարկվել է VHS (1980-ական և 2000-ական թվականներին) և DVD (2000-ականներից) տարբերակներով[2][3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Наталия Венжер Александр Иванов // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 10-ին.
  2. DVD «Лесные сказки» Часть 2
  3. DVD *"Спортивные сюжеты"

Արտաքին հղումներ

խմբագրել