Առաքել Առաքելյան (բանասեր)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Առաքել Առաքելյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Առաքելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Առաքել Գևորգի Առաքելյան (հունվարի 13, 1887[1][2], Խնածախ[1][2] - մայիսի 5, 1980[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ խորհրդային բանասեր։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1956), պրոֆեսոր (1959), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1955)։
Առաքել Առաքելյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 13, 1887[1][2] Խնածախ[1][2] |
Մահացել է | մայիսի 5, 1980[2] (93 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
Բնակության վայր(եր) | Իգդիր[1], Շուշի[1], Ստեփանակերտ[1] և Երևան[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | բանասեր, թարգմանիչ, գրականագետ և դասախոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան[1] և Հայկական պետական մանկավարժական համալսարան[1] |
Ալմա մատեր | Գևորգյան հոգևոր ճեմարան[1] |
Կոչում | պրոֆեսոր[1][2] |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր[1][2] (1956) |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1887 թվականի հունվարի 1(13)-ին, Խնածախ գյուղում (այժմ՝ Արցախի Ասկերանի շրջանում)։
Ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը (1907 թվական)։ Եղել է ուսուցիչ Իգդիրում (1907-1908 թվականներ), Շուշիում (1913-1920 թվականներ), ապա Լեռնային Ղարաբաղի ԻՄ լուսժողկոմի տեղակալ (1923-1925 թվականներ), լուսժողկոմ (1925-1927 թվականներ)։ 1932 թվականին տեղափոխվել է Երևան։
Դասախոսել է Երևանի պետական համալսարանում և Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում, որի արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչն է եղել 1934 թվականից։
Գրվածքներ
խմբագրելԱռաքելյանը գրել է «Հայ ժողովրդի մտավոր մշակույթի զարգացման պատմություն» (1959-1964 թվականներ) աշխատությունը, մի շարք ուսումնասիրություններ և ձեռնարկներ՝ «Գրաբարի դասագիրք» (1944-1946 թվականներ) և այլն։ Թարգմանել է գերմաներենից (Ֆ. Էնգելսի «Բնության դիալեկտիկա»-ն, 1936 թվական, Հ. Հարությունյանի և Հ. Գյուլիքևխյանի հետ), ռուսերենից (Գ. Պլեխանովի «Իդեալիզմից դեպի մատերիալիզմ»-ը, 1931 թվական)։
Երկեր
խմբագրել- Գրաբարի ինքնուսուցման ձեռնարկ, Յերևան, 1937 թ.։
- Հունա-Հռոմեական գրականություն (մասն Ա. Հունաստան), Յերևան, 1939 թ.։
- Հռոմեական գրականության պատմություն, Ե., 1956 թ.։
- Հունական գրականության պատմություն, 2-րդ հրատ., լրացված և բարեփոխ., Երևան, 1962 թ.։
- Հունական գրականության պատմություն, 3-րդ լրացված և բարեփոխված հրատարակություն, Ե., 1968 թ.։
- Հռոմեական գրականության պատմություն, 2-րդ բարեփոխ. հրատ., Երևան, 1975 թ.։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առաքել Առաքելյան (բանասեր)» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 534)։ |