Առաջին 50 համբույր

ռոմանտիկ կատակերգություն

«Առաջին 50 համբույր» (անգլ.՝ 50 First Dates), ռեժիսոր Պիտեր Սիգալի ռոմանտիկ կատակերգություն։

Առաջին 50 համբույր
անգլ.՝ 50 First Dates
Երկիր ԱՄՆ
Ժանրռոմանտիկ կատակերգություն
Թեմաամնեզիա
Թվականփետրվարի 13, 2004[1][2], ապրիլի 22, 2004[1] և հունիսի 18, 2005[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՓիթեր Սեգալ[3][4][5][…]
ՊրոդյուսերՋեք Ջարապուտո, Սթիվ Գոլին և Նենսի Ջուվոնեն
Սցենարի հեղինակՋորջ Ուինգ
ԴերակատարներԱդամ Սենդլեր[6][7][5][…], Դրյու Բերիմոր[6][7][5][…], Ռոբ Շնայդեր[6][7][5][…], Շոն Օսթին[6][7][5][…], Լյուսիա Ստրուս[6][8][9], Բլեյք Քլարք[6][8][9], Դեն Էյքրոյդ[6][8][9], Էմի Հիլլ[6][8][9], Ալլեն Քովերթ[6][8][9], Միսի Փայլ[8][9], Մայա Ռուդոլֆ[6][8][9], Լին Քոլինզ[9], Քրիստին Բաուեր վան Ստրատեն[9], Քևին Ջեյմս[9], Քեթրին Վիննիկ[9], Ջեսիկա Բոուման[9] և Ջեքի Սենդլեր[9]
ՕպերատորՋեք Գրին
ԵրաժշտությունԹեդի Կասպելուչի
ՄոնտաժՋեֆ Գուրսոն
Պատմվածքի վայրՀավայի
Նկարահանման վայրՍան Ֆրանցիսկո, Հավայի և Մալիբու
ԿինոընկերությունHappy Madison Productions, Flower Films և Columbia Pictures
Տևողություն95 րոպե
Բյուջե70 000 000 $
Շահույթ196 482 882 $
Պաշտոնական կայքէջ

Կարճ նկարագրություն խմբագրել

Հենրի Րոթը սիրահարվում է գեղեցկուհի Լյուսիին։ Չնայած շատ տարբերություներին՝ արդեն երեկոյան մեր օրերի Ռոմեոն կարողանում է ստանալ պատասխան զգացմունքը։ Երիտասարդները երջանիկ են և վստահ, որ իրենց սերը հավերժական է։

Ցավոք, ավտովթարը խանգարում է նրանց։ Լյուսին արթնանում է և չի հիշում, թե ինչ է պատահել երեկ, և ով է Հենրին։ Սակայն երիտասարդը չի հանձնվում և մինչ վերջ պայքարում է զգացմունքների համար։

Սյուժե խմբագրել

Հենրի Ռոտը անասնաբույժ է Օահուում։ Նա հմայիչ սրտակեր է, բայց նրան շուտ են ձանձրացնում ընկերուհիները։

Մի անգամ, երբ Հենրին գնում է «Hukilau» սրճարան, նա տեսնում է այնտեղ մի երիտասարդ աղջկա՝ Լյուսի Ուիթմոր անունով, ով ճարտարապետական գործ էր ստեղծում վաֆլիներից։ Նրանք ծանոթանում են, շփվում են, և կարծես ամեն-ինչ լավ էր նրանց մեջ։ Բայց հաջորդ օրը, երբ Հենրին գալիս է սրճարան, Լյուսին նրան չի ճանաչում և ասում է, որ առաջին անգամ տեսնում իրեն։ Սրճարանի սեփականատեր Սյուն պատմում է Հենրիին, որ մեկ տարի առաջ Լյուսին և նրա հայր Մառլինը Հյուսիսային Ափ էին գնում արքայախնձոր գնելու համար հոր ծննդյան կապակցությամբ։ Ետ վերադառնալուց նրանք լուրջ ավտովթարի են ենթարկվում, որի արդյունքում Լյուսին ստանում է ամնեզիա հիվանդություն և ամեն անգամ արթնանալուց նա մտածում է, որ անցած տարվա հոկտեմբերի 13-ն է։ Նրան վիշտ չպատճառելու համար, նրա հայր Մառլինը և եղբայր Դոուգը ամեն օր դնում են հոկտեմբերի 13-ի թերթեր, ամեն անգամ նայում են Vikings բասկետբոլային թիմի նույն խաղը։

Չնայած Սյուի նախազգուշացմանը, Հենրին որոշում է կրկին փորձել նախաճաշել Լյուսիի հետ։ Ի վերջո, նա անում է դա, բայց դա վատ ավարտ է ունենում, քանի որ Հենրին վնասում է Լյուսիի զգացմունքները։ Նա գնում է Լյուսիի տուն, որպեսզի ներողություն խնդրի նրանից, բայց Մառլինը և Դոուգը ստիպում են նրան մենակ թողնել Լյուսիին։ Նա սկսում է փնտրել նոր ուղիներ Լյուսիին հասնելու համար, կանգնում է նրա ճանապարհին՝ ձևացնում է, իբր ավտոմեքենան փչացել է, ստեղծում է կեղծ ճանապարհային բլոկ կամ խնդրում է Ուլային ծեծել իրեն, որպեսզի Լյուսին ուշադրություն դարձնի իր վրա։

Մի օր, երբ Հենրին նստում է Լյուսիի հետ նախաճաշելու, վերջինս նկատում է, որ ոստիկանը տուգանք է գրում իր ժամկետանց համարների համար։ Լյուսին պնդում է, որ չպետք է տուգանք վճարի, քանի որ դեռ հոկտեմբերի 13-ն է։ Սակայն երբ վերցնում է թերթը, նա տեսնում է, որ ամենևին էլ հոկտեմբեր չէ։ Մառլինը և Դոուգը ստիպված խոստովանում են նրան ամեն-ինչ։

Հենրին որոշում է Լյուսիին ավտովթարի մասին պատմող տեսահոլովակ պատրաստել և ցույց տալ նրան ամեն առավոտ։ Լյուսին շատ լավ ժամանակ է անցկացնում Հենրիի հետ։ Բայց Լյուսին որոշում է Հենրիին ամբողջությամբ ջնջել իր կյանքից, քանի որ կարծում է, որ չի կարող երջանկացնել նրան։ Հենրին օգնում է Լյուսիին ջնջել օրագրից իրենց հարաբերությունների մասին գրառումները։

Հենրին որոշում է գնալ ծովագնացության։ Մինչև նա կգնար, Մառլինը պատմում է նրան, որ Լյուսին հիմա ապրում է ինստիտուտում և տալիս է արվեստի դասեր։ Ճանապարհին Հենրին հասկանում է, որ չի կարող ապրել առանց Լյուսիի, և գնում է ինստիտուտ։ Այնտեղ Լյուսին ասում է, որ չի հիշում իրեն, բայց ցույց է տալիս իր արվեստանոցի նկարները, որոնցում պատկերված էր Հենրին, և ասում է, որ նա ամեն գիշեր տեսնում է Հենրիին իր երազում։ Նրանք հաշտվում են։

Որոշ ժամանակ անց, Լյուսին արթնանում է և նայում է «Բարի լույս Լյուսի» ժապավենը։ Դա կրկին հիշեցնում է նրան դժբախտ պատահարի մասին, բայց վերջանում է իր և Հենրիի ամուսնությամբ։ Լյուսին տեսնում է, որ նա Հենրիի նավի վրա է և որ նրանք Ալյասկայում են։ Նա բարձրանում է տախտակամածի վրա և տեսնում է Մառլինին, Հենրիին և իր փոքրիկ դստերը՝ Նիկոլին։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Ադամ Սենդլեր Հենրի Ռոտ
Դրյու Բերիմոր Լյուսի Ուիթմոր
Ռոբ Շնայդեր Ուլա
Շոն Ասթին Դագ
Լյուսիա Ստրուս Ալեքսա
Դեն Էյկրոյդ բժիշկ Քիթս
Էմի Հիլլ Շու
Ալլեն Կովերտ Թոմ
Բլեյկ Կլարկ Մառլին
Մայա Ռուդոլֆ Ստասի

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Ֆիլմի նկարահանումները սկսվել են 2003 թվականին, Հավայան կղզիներում, հետո շարունակվել են Լոս Անջելեսում և ավարտվել են 2003 թվականի հունիսին։
  • Սկզբում որոշված էր, որ ֆիլմում խաղալու էր Քեմերոն Դիազը, իսկ ռեժիսորը լինելու էր Ջեյ Ռոաչը։
  • Ադամ Սենդլերը և Դրյու Բերիմորը նախկինում միասին նկարահանվել են «Հարսանիքի երգիչը» ֆիլմում։
  • Սկզբում ֆիլմի անունը «50 First Kisses» էր, հետո փոխվեց «Fifty First Dates»։ Հետո «Fifty»-ն դարձավ «50» և ստացվեց «50 First Dates»։
  • Ֆիլմի շահույթը կազմել է 200 միլիոն դոլար։
  • Ֆիլմը նվիրված է Ադամի հորը՝ Սթենլի Սենդլերին։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել