Առաջամուղ, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում։ Համայնքը տեղաբաշխված է հանրապետության հարավային հատվածում։ Հադրութ շրջկենտրոնից գտնվում է 36 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 104 կմ հեռավորության վրա։

Գյուղ
Առաջամուղ
ադրբ.՝ Aracamux
Առաջամուղցի դպրոցականներ (2016թ․ լուսանկար)
ԵրկիրԱրցախ Արցախ
Հիմնադրված է2004 թ.
Խոսվող լեզուներհայերեն
Բնակչություն117 մարդ
Ազգային կազմհայեր
Կրոնական կազմքրիստոնյաներ
Տեղաբնականունառաջամուղցիներ
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374
Առաջամուղ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Առաջամուղ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Առաջամուղ համայնքի կազմի մեջ ընդգրկված է նաև Արաքսավան գյուղը։ Արաքսավան գյուղում բնակվում է 35 մարդ, կա 12 տնտեսություն։ Առաջամուղ գյուղից գտնվում է 11 կմ հեռավորության վրա։

Աշխարհագրություն

խմբագրել

Համայնքը լեռնային է, ունի 457,87 հա տարածք, որից 443,0 հա գյուղատնտեսական նշանակություն։

Պատմություն

խմբագրել

Համայնքը հիմնադրվել է 2004 թվականին «Թուֆենկյան Հիմնադրամի» կողմից, Արցախի իշխանությունների հետ համատեղ։

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[2]։

Բնակչություն

խմբագրել

Առաջամուղ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 117 մարդ, կա 18 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 68 76 83

Տնտեսություն

խմբագրել

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ` անասնապահությամբ և հողագործությամբ։

Հասարարակական կառույցներ

խմբագրել

Առաջամուղում գործում է դպրոց, բուժկետ ինչպես նաև երիտասարդական սպորտային ունիվերսալ դաշտ[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  3. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  4. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 111.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)