Առանց ընտանիքի (վիպակ)
«Առանց ընտանիքի» (ֆր.՝ Sans famille), ֆրանսիացի գրող Հեկտոր Մալոյի՝ 1878 թվականին լույս տեսած վիպակը։
Առանց ընտանիքի Sans famille | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Հեկտոր Մալո |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | դաստիարակչական վեպ |
Թեմա | որբ |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Լեզու | հայերեն |
Կերպար(ներ) | Ռեմի և Վիտալիս |
Նկարագրում է | Պո, Quercy?, Բորդո, Փարիզ, Առլ, Ավինյոն, Montélimar?, Վալանս, Լիոն, Դիժոն, Բոլուն սյուր Մեր, Լոնդոն և Ֆրանսիա |
Նկարազարդող | Գ. Գասպարյան |
Երկիր | ![]() |
Հրատարակման վայր | Երևան |
Հրատարակիչ | Սովետական գրող |
Հրատարակման տարեթիվ | 1978 |
Թարգմանիչ հայերեն | Աիդա Հայրապետյան |
Վիքիքաղվածք | Առանց ընտանիքի |
![]() |
«Առանց ընտանիքի» վիպակը Ռեմի անունով մի փոքրիկ տղայի կյանքի պատմություն է։ Ռեմիի հորեղբայրը նորածին Ռեմիին գողանում և տալիս է աղքատ Բարբարեն ընտանիքին։ Ռեմիի մանկությունն անցնում է աղքատության և չքավորության մեջ։ Միակ լուսավոր կետը նրա կյանքում Բարբարեն մայրիկի անսահաման սերն է։ Նրան վաճառում են թափառական երաժիշտ Վիտալիսին, ով մեծ դեր է ունենում Ռեմիի դաստիարակության գործում։ Վիտալիսը զարգացած, խելացի մարդ էր և շատ բան է սովորեցնում Ռեմիին։ Շուտով Վիտալիսը հիվանդանում և մահանում է, իսկ տղան մնում է մենակ։ Նա շատ փորձություններ և դժվարություններ է հաղթահարում, բայց չի փոխում բնավորությունը, նա մնում է նույն բարի, աշխատասեր, և մարդասեր Ռեմին։ Երկար փորձություններից հետո նա գտնում է իր ընտանիքին։

Մալոն մեծ սիրով նկարագրում է կենդանիներին՝ կապիկ Հոգյակին, երեք շներին՝ Կապիին, Դոլչեին և Զերբինոյին։
Նկարագրելով Ռեմիի ճակատագիրը՝ Մալոն ցույց է տալիս, որ այն հասարակությունը, ուր ապրում են Ռեմին և նրա բարեկամները, ամեն ինչ որոշում է դրամը։ Հեղինակը պատմում է, որ սեփականատերերի աշխարհում, ուր ամեն ինչ գնվում ու վաճառվում է, երեխաները նույնպես առուծախի առարկա են։
Հայերեն հրատարակություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելՎիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առանց ընտանիքի (վիպակ)» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առանց ընտանիքի (վիպակ)» հոդվածին։ |