Միքայել Միրզայան

հայ խորհրդային կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ

Միքայել Հովհաննեսի Միրզայան (օգոստոսի 21, 1888(1888-08-21)[1][2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[2] - նոյեմբերի 26, 1958(1958-11-26)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ խորհրդային կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ, երաժշտական-հասարակական գործիչ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1939

Միքայել Միրզայան
Հիմնական տվյալներ
Ծնվել էօգոստոսի 21, 1888(1888-08-21)[1][2]
Թիֆլիս, Ռուսական կայսրություն[2]
Երկիր Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 26, 1958(1958-11-26)[1][2] (70 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
Մասնագիտությունկոմպոզիտոր, խմբավար, երաժշտության ուսուցիչ և հասարակական գործիչ
ԿրթությունՆերսիսյան դպրոց (1908)[2] և Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա[2]
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան
և Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Կենսագրություն խմբագրել

1908 թվականին ավարտել է Ներսիսյան դպրոցը։ Շարունակել է ուսումը Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում, ապա՝ կոնսերվատորիայում (Ի․ Ի․ Չերեպնինի դասարան)։ Գրել է գործիքային երկեր, ռոմանսներ, երգեր, խմբերգեր, քայլերգեր, մանկական երաժշտական պատկերներ («Ծիտն ու սազը», «Ճպուռն ու մրջյունը», «Մկների ժողովը» և այլն) և երգեր։

Միքայել Միրզայանը հեղինակ է երգարանների («Դպրոցական երգարան», 1935) և երաժշտական գրագիտության ձեռնարկների (Նոտային գրագիտության դասագիրք, 1935, Երաժշտական գրագիտության և երգի ձեռնարկ, 1955)։ 1966 թվականին Երևանում հրատարակվել է Միրզայանի երգերի և ռոմանսների ժողովածու (կազմ․ Ռ․ Աթայան և Մ․ Միրզոյան)։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։

Պարգևներ խմբագրել

  • «Պատվո նշան» շքանշան
  • ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, 1939

Գրականություն խմբագրել

  • Գրիգորյան Ք., Միքայել Միրզայան, Երևան, 1969։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 617.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 617