Վահագնի թաղամաս
Երևանի թաղամաս
Վահագնի թաղամաս, արվարձանային բնակելի թաղամաս, գտնվում է Երևանի արևմտյան հատվածում՝ Աշտարակի խճուղուն կից։
![]() | |
Երկիր | ![]() |
Մասն է | Երևան/Աջափնյակ վարչական շրջան |
Կարգավիճակ | թաղամաս |
Հիմնադրված է | 1998 թ. |
Համարվում է արևմտյան չափանիշներով կառուցված առանձնատների և բարձրակարգ տների թաղամաս՝ Երևանի կենտրոնից գտնվելով 11 կմ հեռավորության վրա։
Հիմնադրվել է հայ բարերար, հասարակական գործիչ Վահագն Հովնանյանի կողմից։
Թաղամասի հարևանությամբ է գտնվում Արարատ Վելի քաղաքամերձ ակումբը՝ մեծ և մինի գոլֆի խաղադաշտերով, թենիսի, բասկետբոլի, վոլեյբոլի, ֆուտբոլի դաշտերով, մեծահասակների և երեխաների համար նախատեսված լողավազաններով[1]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Վահագնի թաղամասի կայքը»։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-17-ին։ Վերցված է 2014-04-22
Արտաքին հղումներԽմբագրել
- Պաշտոնական կայք Archived 2014-02-17 at the Wayback Machine.(անգլ.)