Աուգուստու դի Կարվալյու Ռոդրիգես դուզ Անժուշ

Աուգուստու դի Կարվալյու Ռոդրիգես դուզ Անժուշ (ապրիլի 20, 1884 – նոյեմբերի12, 1914), բրազիլացի բանաստեղծ և դասախոս։ Նրա բանաստեղծությունները հիմնականում հիվանդության և մահվան մասին են, և համարվում են մոդեռնիզմի նախակարապետները Բրազիլիայում[3]։

Աուգուստու դի Կարվալյու Ռոդրիգես դուզ Անժուշ
պորտ.՝ Augusto dos Anjos
Դիմանկար
Ծնվել էապրիլի 20, 1884(1884-04-20)[1][2]
ԾննդավայրSapé, Պարաիբա, Բրազիլիա
Մահացել էնոյեմբերի 12, 1914(1914-11-12)[1][2] (30 տարեկան)
Մահվան վայրLeopoldina, Մինաս Ժերաիս, Բրազիլիա
Քաղաքացիություն Բրազիլիա
ԿրթությունFaculdade de Direito do Recife?
Ազդվել էՀերբերտ Սփենսեր, Արթուր Շոպենհաուեր և Էռնստ Հեկկել
ԵրկերQ10277873?
Մասնագիտությունբանաստեղծ, ուսուցիչ և գրող
 Augusto dos Anjos Վիքիպահեստում

Պարայբանի գրական ակադեմիայի առաջին ամբիոնի հովանավորն է։

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1884 թվականին, Պաու դ՛Արկո անունով էնգենհոյում, Բրազիլիայի Պարաիբա նահանգի Կրուս դու Էսպիրիտու Սանտու քաղաքում (Ներկայումս, էնգենհոն գնտվում է Սապեյում, նույնպես Պարաիբայում)։ Ի սկզբանե տնային ուսուցում է ստացել իր հոր կողմից, մինչև ընդունվեց Պարաիբայի լիցեյը, որտեղ կդառնար ուսուցիչ 1908 թվականին։ 7 տարեկանից բանաստեղծություններ էր գրում։

1903 թվականին ընդունվեց Ռեսիֆեի իրավագիտության ֆակուլտետ, որն ավարտեց 1907 թվականին։ 1910 թվականին ամուսնացել է Էսթեր Ֆիալյոյի հետ։

Երբ սկսեց մագիստրատի կարիերան, տեղափոխվեց Ռիո դե Ժանեյրո, որտեղ աշխատել է որպես ուսուցիչ բազմաթիվ ուսումնական հաստատություններում և սկսել է իր բանաստեղծությունները տպագրել պարբերականներում և թերթերում։ 1912 թվականին հրատարակել է իր առաջին և միակ բանաստեղծական գիրքը՝ «Eu» (անգլ.՝ Ես ), որը տպագրելիս ստացել է հակասական արձագանքներ։ (Օրիս Սոարես՝ Ավգուստոյի կյանքի ընկերը, Órris Soares, lifelong friend of Augusto dos Anjos, would republish Eu in 1919 թվականին վերահրատարակեց Eu–ն՝ ավելացնելով այն ժամանակ չհրատարակված բանաստեղծությունները և վերաթողարկելով «Ես և այլ բանաստեղծություններ» վերնագրով, որն այդ ժամանակվանից ի վեր ստացել է ավելի լավ գրախոսականներ)։

Մինաս ժերայի, Լեոպոլդինա քաղաքի դպրոցում աշխատելու տարիներին, մահացավ թոքաբորբից, 1914 թվականի նոյեմբերի 12–ին։

Աշխատանք

խմբագրել

Իր կենդանության օրոք հրատարակեց միայն մեկ գիրք՝ «Ես» անունով։ Նրա բանաստեղծությունների թեմաները, որոնք լի են խիստ սկատոլոգիական, բժշկական, գիտական, և փիլիսոփայական բառապաշարով, հիմնականում՝ հիվանդություն, մահ, ծանր ճնշվածություն և հոռետեսություն։

Գրականագետները վստահ չեն, թե որ գրական շարժմանն է պատկանում Ավգուստոն, որոշներն ասում են, որ նա սիմվոլիստ էր, որոշները՝ պառնաս, թեև Ֆերեյրա Գույարը նրան դասում է որպես նախամոդեռնիստ։

Փաստեր

խմբագրել
  • Նրա բանաստեղծությունների մեծ մասում կրկնվող կերպարը թամարիդնի ծառն է, որը մինչև օրս գոյություն ունի էնգենհո Պաու դ՛Արկոյի մնացորդների մոտ։
  • Ըստ Օրիս Սոարեսի, Ավգուստոն իր բանաստեղծությունները ստեղծում էր գլխում՝ շրջելով, ժեստերով և բարձրաձայն արտասանելով դրա տողերը՝ նախքան թղթին հանձնելը։
  • Եվդես Բարրոսը պատմել է, որ Ռիո դե ժանեյրոյում քրոջ հետ ապրելու ժամանակ, բանաստեղծություններ էր հորինում՝ նստելով իր տան բակում և բղավելով ոտանավորները, սովորություն, որը քրոջը ստիպում էր մտածել, որ հոգեկան հիվանդ է։
  • Ասում են, որ ուներ բրոնխիալ ասթմա[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.)São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. «Augusto dos Anjos: Biography and Poems | Brazilian Poetry». Արխիվացված է օրիգինալից 2022-08-27-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 28-ին.
  4. Asthma among the famous. Brazilian literary figures. Augusto dos Anjos (1884-1914)

Արտաքին հղումներ

խմբագրել
 
Վիքիդարանի պատկերանիշը
Պորտուգալերեն Վիքիդարանում կա այս հոդվածին վերաբերող բնօրինակ տեքստ: