Աշոտ Ռուխկյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ռուխկյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աշոտ Արամի Ռուխկյան (մարտի 4, 1903, Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - հունիսի 24, 1993, Երևան, Հայաստան), հայ խորհրդային անասնաբույծ-սելեկցիոներ։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961)։
Աշոտ Ռուխկյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 4, 1903 Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունիսի 24, 1993 (90 տարեկան) Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | անասնաբույծ, ընտրասերիչ և դասախոս |
Հաստատություն(ներ) | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ և Անասնաբուծության և անասնաբուժության գիտական կենտրոն |
Գործունեության ոլորտ | գենետիկա և Արհեստական ընտրություն |
Անդամակցություն | Լենինի անվան ՀամԳԳԱ |
Ալմա մատեր | Վրաստանի տեխնիկական համալսարան (1925) |
Կոչում | member of the Russian Academy of Agricultural Sciences? և պրոֆեսոր |
Գիտական աստիճան | գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1942) |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Երեխա(ներ) | Մարգարիտա Ռուխկյան |
Երաժշտագետ Մարգարիտա Ռուխկյանի հայրը։
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1903 թվականին Ալեքսանդրապոլում։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1942), պրոֆեսոր (1942), ՀԽՍՀ գիտնական, վաստակավոր գործիչ (1961), Վ. Լենինի անվան ՀամԳԳԱ ակադեմիկոս (1972)։ ԽՄԿԿ անդամ 1948 թվականից։ Ավարտել է Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտի ագրոնոմիական ֆակուլտետը (1925)։ 1930 թվականից աշխատել է Անդրֆեդերացիայի անվան անասնաբուժության Աշոտ Ռուխկյան (հետագայում՝ Երևանի անասնաբուծական-անասնաբուժական) ինստիտուտում, որպես ոչխարաբուծության (1931-1935), գյուղատնտեսական կենդանիների գենետիկայի և բուծման (1935-1959), գյուղատնտեսական կենդանիների բուծման և տոհմային գործի (1959 թվականից) ամբիոնների վարիչ։ Եղել է նաև ՀԽՍՀ ԳԱ անասնապահության (ՀԽՍՀ անասնապահության և կերարտադրության) ինստիտուտի տնօրեն (1943-1952)։ 1967-1977 թվականներին եղել է գենետիկների և սելեկցիոներների հայկական ընկերության նախագահ։
Գիտական աշխատանքները վերաբերում են ոչխարաբուծության որակական բարելավմանը և տոհմային գործին։ Նրա ղեկավարությամբ ստեղծվել են Արագածյան ոչխարի ցեղախումբը և բալբասի ներցեղային տիպը, որը տարածված է Հայաստանի լեռնային շրջաններում[1]։
Պարգևներ
խմբագրել- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
- «Պատվո նշան» շքանշան, 1944
- ՀԽՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ, 1961
- ՀամԳԳԱ ակադեմիկոս, 1972
- Լենինի շքանշան, 1971
- ՌԽՖՍՀ Մ. Իվանովի անվան ոսկե մեդալ, 1986
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշոտ Ռուխկյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 15)։ |