Աշոտ Հովհաննիսյան (անասնաբույծ)

հայ անասնաբույծ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Հովհաննիսյան (այլ կիրառումներ)

Աշոտ Հովհաննեսի Հովհաննիսյան (ապրիլի 15, 1957(1957-04-15)[1], Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ անասնաբույծ։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (2001), պրոֆեսոր։

Աշոտ Հովհաննիսյան
Ծնվել էապրիլի 15, 1957(1957-04-15)[1] (67 տարեկան)
Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունանասնաբույժ և դասախոս
Հաստատություն(ներ)Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Հայաստանի Կառավարություն, ՀՀ գյուղատնտեսության նախարարություն և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն
Ալմա մատերԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1979) և L.K. Ernst Federal Research Center for Animal Husbandry? (1984)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների դոկտոր (2001)

Կենսագրություն խմբագրել

Աշոտ Հովհաննիսյանը ծնվել է 1957 թվականի ապրիլի 15-ին, Էջմիածին քաղաքում։ 1963-1973 թվականներին սովորել և ավարտել է Էջմիածնի N 2 միջնակարգ դպրոցը։ 1979 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը։ 1981-1984 թվականներին սովորել է Մոսկվայի անասնաբուծության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1987 թվականից դասավանդում է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում։ 1993-1994 թվականներին եղել է ՀՀ Կառավարության պետական նախարարի աշխատակազմի ղեկավար, 1994-1996 թվականներին՝ «Հայանասնահամալիր» հանրապետական միավորման գլխավոր տնօրեն, 1996-1998 թվականներին՝ ՀՀ գյուղատնտնեսության նախարարի գլխավոր խորհրդական, 1999-2002 թվականներին՝ անասնաբուծության զարգացման վարչության պետ, 2002-2007 թվականներին՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության գիտության, կրթության և խորհրդատվության վարչությունների պետ[2], 2007-2015 թվականներին՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ, 2015 թվականից՝ ՀՀ բնապահպանության նախարարի գլխավոր խորհրդական[3]։

Աշխատանքները վերաբերում են տավարի կովկասյան գորշ ցեղի կենսաբանական և օգտակար-տնտեսական հատկանիշների ուսումնասիրմանը. առաջարկել է կովերի ընտրության իրականացման հատուկ բանաձև («Հովհաննիսյանի ինդեքս»)՝ ըստ մթերատվության, կաթնատվության, կաթի մեջ յուղի և սպիտակուցի պարունակության ու կենդանի զանգվածի։

Պարգևներ խմբագրել

  • «Գյուղատնտեսության նվաճումների համար» ոսկե մեդալ, 2011
  • ԽՍՀՄ ԺՏՆՑ դիպլոմ

Աշխատություններ խմբագրել

Տավարի կովկասյան գորշ ցեղի տնտեսա-կենսաբանական հատկանիշները և սելեկցիոն նոր չափանիշների մշակումն ու օգտագործումը ցեղի կատարելագործման համար Հայաստանի Հանրապետությունում[4]։

Անդամակցություն խմբագրել

  • «Ագրոգիտություն» ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=12598
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  3. «Հովհաննիսյան Աշոտ Հովհաննեսի ։». persons.anau.am. Վերցված է 2019 թ․ հուլիսի 29-ին.
  4. Հովհաննիսյան, Աշոտ Հովհաննեսի (2001 թ․ ապրիլի 26). «Տավարի կովկասյան գորշ ցեղի տնտեսա-կենսաբանական հատկանիշները և սելեկցիոն նոր չափանիշների մշակումն ու օգտագործումը ցեղի կատարելագործման համար Հայաստանի Հանրապետությունում». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 29-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)