Աշոտ Հարությունյան (ագրոքիմիկոս)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Հարությունյան (այլ կիրառումներ)
Աշոտ Սարգսի Հարությունյան (հուլիսի 19, 1909[1][2] կամ օգոստոսի 19, 1909[2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - 2003, Մոսկվա, Ռուսաստան), հայ ագրոքիմիկոս։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1961), պրոֆեսոր (1963)։
Աշոտ Հարությունյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 19, 1909[1][2] կամ օգոստոսի 19, 1909[2] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | 2003 |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1929)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1][2] |
Գիտական աստիճան | գյուղատնտեսական գիտությունների դոկտոր[1][2] (1961) |
Մասնագիտություն | ագրոքիմիկոս |
Աշխատավայր | Հայաստանի գյուղատնտեսության նախարարության խաղողապտղագինեգործության գիտական կենտրոն[1] |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրել1929 թվականին ավարտել է Երևանի համալսարանի գյուղատնտեսագիտության ֆակուլտետը։ 1939-1941 թթ. և 1945-1949 թթ. ղեկավար պաշտոններ է վարել «Հայպահածո», «Արարատ» տրեստներում, եղել է խորհրդային տնտեսությունների վարչության պետ։ 1949 թվականից խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության հայկական ԳՀԻ-ում ագրոքիմիայի և հողագիտության բաժնի վարիչ (1950-1952 թվականներին ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար)։ ԽՄԿԿ անդամ 1939 թվականից։
Գործունեություն
խմբագրելՀարությունյանի գիտական աշխատանքները վերաբերում են բազմամյա տնկարկների, հատկապես խաղողի վազի պարարտացման, սնման ռեժիմի կանոնավորման միջոցով բույսերի սնկային հիվանդությունների սահմանափակման և ցրտադիմացկունության բարձրացման խնդիրներին։ Ուսումնասիրել է խաղողի և գինու որակի վրա պարարտանյութերի ազդեցության հարցերը, առաջարկել դրանց չափաքանակները և օգտագործման լավագույն ժամկետներ, ՀԽՍՀ այգիներում առաջին անգամ կիրառել է բարդ, համակցված պարարտանյութեր և միկրոտարրեր[3]։
Երկեր
խմբագրել- Խաղողի այգիների պարարտացումը, Ե., 1963։
- Удобрение виноградников, М., 1965.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշոտ Հարությունյան (ագրոքիմիկոս)» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 316)։ |