Աշոտ Կուրացյալ
Աշոտ Բագրատունի, Կուրացյալ (ծննդյան թվականն անհայտ-761), Հայոց իշխան 732-748 թվականներին, որին նշանակել էր Արմինիայի ոստիկան Մրվանը։ Նա վարել է Օմայան խալիֆայության հետ մերձեցման քաղաքականություն։
Աշոտ Կուրացյալ | ||
| ||
---|---|---|
8-րդ դարի առաջին կես Արմինիա կուսակալություն | ||
Նախորդող | Սմբատ Զ Բագրատունի | |
Հաջորդող | Սահակ Գ Բագրատունի | |
Մասնագիտություն՝ | գերիշխան | |
Ծննդյան օր | անհայտ[1] | |
Վախճանի օր | 761[2][3][1] | |
Դինաստիա | Բագրատունիներ | |
Հայր | Վասակ Բագրատունի[2][3] | |
Զավակներ | Վասակ Բագրատունի[4] և Սմբատ Է Բագրատունի[4] |
Անձամբ բանակցելով Հիշամ խալիֆայի հետ՝ Աշոտ Բագրատունին կարողացել է վերականգնել Հայոց այրուձիու ռոճիկը (տարեկան 100 հազար դիրհեմ)։ Ոստիկանի հետ մասնակցել է խազարների դեմ հաղթական արշավանքին։
Մրվան խալիֆայի օրոք (744-750) ապստամբության ժամանակ Աշոտ Բագրատունին, ի պաշտպանություն խալիֆայության, Հայոց այրուձին տարել է Միջագետք։ Հայերի ապստամբության (748-750) առաջնորդ Գրիգոր Մամիկոնյանն Աշոտ Բագրատունուն առաջարկել է միանալ ապստամբներին, սակայն մերժում է ստացել, որի համար էլ կուրացնել է տվել նրան։
Հայոց իշխանը մահացել է Դարույնքում։ Նրա որդի Սմբատ սպարապետից սկսած հայ Բագրատունիները ժառանգաբար իշխել են Հայաստանում։
Եղել է Վարազ-Տիրոց Բագրատունու թոռը՝ Վասակ Բագրատունու որդին։ Ունեցել է երկու որդի՝ Սմբատ և Վասակ։ Նրանցից Սմբատը շարունակել է հոր ճյուղը, ժառանգել հայրական կալվածքների մեծ մասը։ Վասակը բաժին է ստացել Տայքը, ապա ամուսնացել վրաց իշխան Գուարամ Գ-ի դստեր հետ և հիմնադրել Բագրատիոնիների տոհմածառը։ Այդպիսով՝ Տայքը դարձել է ինքնուրույն միավոր՝ հայ-վրացական Բագրատունիների գլխավորությամբ։
Սմբատ Ե ասպետ 646 | |||||||||||||||||||||||||||||||||||||
Վարազ-Տիրոց Գ († 670) | Աշոտ Բ (684-689) հայոց իշխան | ||||||||||||||||||||||||||||||||||||
Սմբատ Զ (693-726) հայոց իշխան | Աշոտ | Վասակ | Բագրատ | Սմբատ նախարար († 705) | |||||||||||||||||||||||||||||||||
Աշոտ Գ ( 732-748) հայոց իշխան | Սահակ Գ (753-770) հայոց իշխան | ||||||||||||||||||||||||||||||||||||
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle (ֆր.): Tables généalogiques et chronologiques — Rome: 1990. — P. 112.
- ↑ 3,0 3,1 Settipani C. Continuité des élites à Byzance durant les siècles obscurs (ֆր.): Les princes caucasiens et l'Empire du VIe au IXe siècle — Paris: 2006. — P. 337. — ISBN 978-2-7018-0226-8
- ↑ 4,0 4,1 Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle (ֆր.): Tables généalogiques et chronologiques — Rome: 1990. — P. 112—113.
Գրականություն
խմբագրել- Տեր-Ղևոնդյան Ա․, Հայոց իշխանությունը արաբական տիրապետության ժամանակաշրջանում, «ՊԲՏ», 1964, № 2
- Cyrille Toumanoff, Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle։ Tables généalogiques et chronologiques, Rome, 1990, p. 122.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 487)։ |
Նախորդող Սմբատ Զ Բագրատունի |
Սպերի և Տայքի իշխան Աշոտ Գ Բագրատունի 726-750 |
Հաջորդող Սահակ Գ Բագրատունի |
Նախորդող Արտավազդ Կամսարական |
Հայոց իշխան Աշոտ Գ Բագրատունի 732-748 |
Հաջորդող Մուշեղ Զ Մամիկոնյան |