Մուշեղ Զ Մամիկոնյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մամիկոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մուշեղ Մամիկոնյան (անհայտ[1] - ապրիլի 19, 775[2][3], Բագրևանդ, Այրարատ, Մեծ Հայք[4]), Հայոց իշխան 748-753 թվականներին։ 748-750 թվականների ապստամբության ղեկավար Գրիգոր Բ Մամիկոնյանի եղբայրը։ Հայոց իշխան է դարձել Աշոտ Բագրատունու կուրացումից հետո, հայ նախարարների ընտրությամբ։ Սակայն Մուշեղ Մամիկոնյանի իշխանությունն, ըստ երևույթին, Աբբասյան խալիֆայությունը չի հաստատել։
Մուշեղ Զ Մամիկոնյան | |
---|---|
Ծնվել է | անհայտ[1] |
Մահացել է | ապրիլի 19, 775[2][3] |
Մահվան վայր | Բագրևանդ, Այրարատ, Մեծ Հայք[4] |
Մասնագիտություն | գերիշխան |
Ծնողներ | հայր՝ Հրահատ Մամիկոնյան[2][5] |
Զբաղեցրած պաշտոններ | Հայոց իշխան |
Ղեկավարել է նաև 774-775 թվականների ապստամբությունը, արաբական տիրապետությունից դժգոհ մի խումբ նախարարների հետ ապստամբել է, սպանելով արաբ հարկահաններին, ապաստանել է Արտագերս ամրոցում։ Այստեղից պատժիչ արշավանքներ է ձեռնարկել Բագրևանդում, Կարնո շրջակայքում և հաղթել իր վրա հարձակվող արաբական ջոկատներին։ Այդ հաղթանակներից գոտեպնդված՝ շատ նախարարներ, նաև սպարապետ Սմբատ Է Բագրատունին, միացել են Մուշեղ Մամիկոնյանին և 5-հազարանոց զորքով պաշարել Կարինը։ Սակայն Հայաստան է ներխուժել արաբական 30-հազարանոց զորք, ապստամբները ստիպված թողել են պաշարումը և թշնամուն դիմագրավել Արձնի գյուղի մոտ, որտեղ Մուշեղ Մամիկոնյանը զոհվել է։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 81.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Toumanoff C. Les dynasties de la Caucasie chrétienne de l'Antiquité jusqu'au xixe siècle (ֆր.): Tables généalogiques et chronologiques — Rome: 1990. — P. 333.
- ↑ 3,0 3,1 3,2 Settipani C. Continuité des élites à Byzance durant les siècles obscurs (ֆր.): Les princes caucasiens et l'Empire du VIe au IXe siècle — Paris: 2006. — P. 144—145. — ISBN 978-2-7018-0226-8
- ↑ 4,0 4,1 4,2 Settipani C. Continuité des élites à Byzance durant les siècles obscurs (ֆր.): Les princes caucasiens et l'Empire du VIe au IXe siècle — Paris: 2006. — P. 144. — ISBN 978-2-7018-0226-8
- ↑ 5,0 5,1 Settipani C. Continuité des élites à Byzance durant les siècles obscurs (ֆր.): Les princes caucasiens et l'Empire du VIe au IXe siècle — Paris: 2006. — P. 142—147. — ISBN 978-2-7018-0226-8
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 81)։ |