Աշոտ Ներսիսյան (պատմաբան)

հայ պատմաբան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Ներսիսյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ներսիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Աշոտ Ներսիսյան, (1962, օգոստոսի 15, Կաթնաղբյուր, Թալինի շրջան), պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

Աշոտ Ներսիսյան
Ծնվել էօգոստոսի 15, 1962(1962-08-15) (61 տարեկան)
ԾննդավայրԿաթնաղբյուր, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՀայաստան
ԿրթությունԵՊՀ ասպիրանտուրա
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունպատմաբան
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ, Հայկական պետական մանկավարժական համալսարան
ԿուսակցությունՀայ հեղափոխական Դաշնակցություն

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1962 թվականի օգոստոսի 15-ին Թալինի շրջանի Կաթնաղբյուր գյուղում։ 1979 թվականին ավարտել է Կաթնաղբյուրի միջնակարգ դպրոցը։ 1980-1985 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետում։ 1985-1989 թվականներին աշխատել է Թալինի շրջանում՝ 1985-1986 թթ. Իրինդ, 1986-1989 թթ. Կաթնաղբյուր գյուղերում որպես պատմության ուսուցիչ։ 1990-1998 թվականներին եղել է Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի դասախոս։ 1992 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Ազգային-ազատագրական պայքարը Տարոնում 1894-1908 թվականներին» թեմայով։ 2002 թվականից դասախոսում է Հայաստանի Հյուսիսային համալսարանում, 2006 թվականից համատեղության կարգով դարձյալ դասախոսում է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնում։ 2008 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Հ. Յ. Դաշնակցության կուսակցության մարտավարությունը 1908-1917 թվականներին» թեմայով։ Շուրջ 50 գիտական հոդվածների և մեկ տասնյակ մենագրությունների հեղինակ է։

Երկերի մատենագիտություն խմբագրել

  • Գևորգ Չավուշի սպանության առեղծվածը, Երևան, 1992, 52 էջ։
  • Ազգային-ազատագրական պայքարը Տարոնում 1894-1908 թթ., Երևան, 1999, 132 էջ։
  • Ռուբեն, Երևան, 2002, 326 էջ։
  • Ռուբեն, 2-րդ հրատ., Երևան, 2003, 328 էջ։
  • Ռուբեն, 3-րդ լրամշակված հրատ., Երևան, 2007, 396 էջ։
  • Զորավար Սեպուհ, Երևան, 2006, 346 էջ,
  • Զորավար Սեպուհ, երկրորդ լրամշակված հրատարակություն, Երևան, 2014, 340 էջ։
  • Կարո Սասունի, Երևան, 2004, 342 էջ։
  • Կարո Սասունի, 2-րդ հրատ., Երևան, 2009, 342 էջ։
  • Ավետիք Սահակյան (Հայր Աբրահամ), Երևան, 2003, 278 էջ։
  • Ավետիք Սահակյան(Հայր Աբրահամ), 2-րդ հրատ., Երևան, 2006, 296 էջ։
  • Հ. Յ. Դաշնակցութեան պատմութիւն, հատ. Բ. (1898-1908 թուականներ), Բեյրութ, 2008, 400 էջ։
  • Հ. Յ. Դաշնակցութեան պատմութիւն, հատ. Գ. (1908-1918 թուականներ), Բեյրութ, 2013, 356 էջ։
  • Մովսէս Տէր-Գալուստեան, Երևան, 2011, 292 էջ։
  • Աշոտ Ներսիսյան (1989). «Ընդհանուր ապստամբության կազմակերպման հարցը 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի արևմտահայ ազատագրական պայքարում» (PDF). Երևան: Բանբեր Երևանի համալսարանի. էջ 11. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 8-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել