Աշխարհի սեքսի և սեռական մշակույթների թանգարան (Խարկով)
Աշխարհի սեքսի և սեռական մշակույթների թանգարան (ուկրաիներեն՝ Музей сексу і сексуальних культур світу), Ուկրաինայի Խարկով քաղաքի տարածքում գործող թանգարան, որը հիմնվելով աշխարհի տարբեր երկրների սեռական մշակույթների վրա, կրթական և լուսավորչական գործունեություն է ծավալում սեռական հարաբերությունների ոլորտում[1][2]։
Աշխարհի սեքսի և սեռական մշակույթների թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Խարկով |
Վայր | Խարկով |
Հասցե | Мироносицька 81-а, Харків, 61023, Україна և ул. Мироносицкая, 81-а61023Myronosytska Street? (81-а) |
Հիմնադրվել է | 1999 |
![]() | |
![]() |
Թանգարանը բացվել է 1999 թվականին Խարկովի հետդիպլոմային կրթության բժշկական ակադեմիայի սեքսոլոգիայի ամբիոնի աշխատակիցների կողմից։ Ցուցահանդեսի հիմքը կազմել է պրոֆեսոր Եվգենի Կրիշտալի մասնավոր հավաքածուն։ Աշխարհի սեռական մշակույթների թանգարանը կրթական աշխատանք է տանում դեռահասների, ամուսնական զույգերի, ինչպես նաև ամուսնանալ ցանկացողների հետ[3]։
Թանգարանը բաղկացած է տասը սենյակից։ Յուրաքանչյուր սենյակ նվիրված է որոշակի երկրի՝ Հունաստանի, Հին Հռոմի, Հնդկաստանի, Ճապոնիայի, Չինաստանի, Եվրոպայի, Ամերիկայի և Աֆրիկայի սեռական մշակույթին։ Առանձին սենյակներ կան, նվիրված սեռական շեղումներին (սեռական զարգացման շեղումներին), ժամանակակից սեռական մշակույթին և դեռահասների սենյակ, որը պարունակում է նյութեր մարդու անատոմիայի, հոգեբանության և ֆիզիոլոգիայի և նրա սեռական վարքագծի վերաբերյալ, որտեղ անցկացվում են դեռահասների սեռական դաստիարակության վերաբերյալ դասախոսություններ[3]:.
18 տարեկանից բարձր այցելուները կարող են տեսնել Աշխարհի սեքսուալ մշակույթների թանգարանի բոլոր սրահները։ Պատանիների համար նախատեսված սրահ կարող եք այցելել 15 տարեկանից[4]։
Աշխարհի սեքսի և սեռական մշակույթների թանգարանը աշխարհի փոքրաթիվ թանգարաններից է, որն ընդգծում է տարբեր երկրների ժողովուրդների, ժամանակակից և հնագույն քաղաքակրթությունների վերաբերմունքը էրոտիկայի և սեռականության նկատմամբ[2]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Коваленко Н. А."Посещение музея сексуальных культур мира (Харьков)"15.03.11
- ↑ 2,0 2,1 Луценко А. Г., Чугунов В. В. Харьковская сексологическая школа // Мiжнародний медичний журнал. — № 3. 2004. — C. 47-48.
- ↑ 3,0 3,1 «Путешествуй по Украине»։ discover.ua (ռուսերեն)։ Վերցված է 2022-04-14
- ↑ «Музей секса и сексуальных культур мира (Харьков) - это... Что такое Музей секса и сексуальных культур мира (Харьков)?»։ Словари и энциклопедии на Академике (ռուսերեն)։ Վերցված է 2022-04-14
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Աշխարհի սեքսի և սեռական մշակույթների թանգարան (Խարկով) կատեգորիայում։ |