Աշխարհի մշակույթների քարտեզը (գիրք)

գրական ստեղծագործություն

«Աշխարհի մշակույթների քարտեզը» ամերիկացի գրող, «INSEAD» բիզնես դպրոցի պրոֆեսոր Էրին Մեյերի գիտահանրամատչելի գիրքը։ Հեղինակն այն գրել է 2014 թվականին։ 2023 թվականին Դավիթ Սարգսյանի թարգմանությամբ գիրքը «Newmag հրատարակչությունում» հրատարակվել է հայերեն[1]։

Աշխարհի մշակույթների քարտեզը
ՀեղինակԷրին Մեյեր
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվերլուծություն և գիտահանրամատչելի գրականություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Հրատարակման տարեթիվ2014

Բովանդակություն

խմբագրել

Գրքում հեղինակը վերլուծում է, թե ինչպես են ազգային մշակութային տարբերությունները ազդում բիզնեսի վրա։ Գրքում խոսվում է, որ ամերիկացիները նախ գովում են, հետո հայտնում բացասական կարծիք, ֆրանսիացիները, նիդերլանդացիները, իսրայելցիներն ու գերմանացիներն իսկույն ասում են իրենց մտածածը, սկանդինավցիները կարծում են, որ ամենալավ ղեկավարն իրեն պաահում է շարքային աշխատողի նման։ Եվ երբ նրանք փորձում են իրար հետ աշխատել, կարող է ստեղծվել քաոս։

Գրքում զետեղված են պատմություններ իրական կյանքից, անեկդոտներ տարբեր երկրներից, համաշխարհային թիմային աշխատանքի և միջազգային համագործակցության մասին անհրաժեշտ դասեր։

Հեղինակը գրքում իր վերլուծությունները համադրում է իր կիրառական խորհուրդների հետ և ներկայացնում մշակութային տարբերությունների բացասական ազդեցությունն ապակոդավորող բանաձև[2]։

Գիրքը թարգմանվել է կորեերեն, ճապոներեն, չինարեն, ինդոնեզերեն, թուրքերեն, ռուսերեն հոլանդերեն, իսպաներեն, գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն և այլ լեզուներով[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել