Ժոզեֆ Մարի Վիեն

ֆրանսիացի նկարիչ


Ժոզեֆ Մարի Վիեն (ֆր.՝ Joseph-Marie Vien; հունիսի 18, 1716(1716-06-18)[1][2][3][…], Մոնպելիե - մարտի 27, 1809(1809-03-27)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի նկարիչ։

Ժոզեֆ Մարի Վիեն
ֆր.՝ Joseph-Marie Vien
Դիմանկար
Ծնվել էհունիսի 18, 1716(1716-06-18)[1][2][3][…]
ԾննդավայրՄոնպելիե
Մահացել էմարտի 27, 1809(1809-03-27)[1][2][3][…] (92 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
ԳերեզմանՊանթեոն (Փարիզ)
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մայրենի լեզուֆրանսերեն
ԿրթությունԳեղանկարի և քանդակի ակադեմիա
ԵրկերTwo Women Bathing? և The sweet melancholy?
Մասնագիտություննկարիչ, քաղաքական գործիչ և դիզայներ
ԱմուսինMarie-Thérèse Reboul?[4]
Զբաղեցրած պաշտոններԹագավորի առաջին նկարիչ, Պահպանողական սենատի անդամ և տնօրեն
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԳեղանկարի և քանդակի ակադեմիա
ԵրեխաներJoseph-Marie Vien the younger?[4]
 Joseph-Marie Vien Վիքիպահեստում

Կյանք և ստեղծագործություն

խմբագրել

Նկարել սովորել է Նկարչության և քանդակագործության թագավորական ակադեմիայում, նկարիչ Շառլ-Ժոզեֆ Նատուարի գլխավորությամբ, նրա օգնությամբ մասնակցել է նաև Փարիզյան սալոնների ցուցահանդեսներին։ 1743 թվականին արժանացավ Գրան Պրիի, և ստացել է թագավորական կրթաթոշակ՝ դեպի Իտալիա իր ուսումնական մեծ ճանապարհորդության համար։ 1744 թվականի սկզբին ժամանեց Հռոմ, որտեղ ընդունվեց Հռոմի ֆրանսիական ակադեմիա։

Ֆրանսիա վերադառնալուց հետո ապրել և աշխատել է որպես ազատ նկարիչ, 1750 թվականին բացեց նկարչության սեփական դպրոցը։ 50-ականներին վայելեց արվեստի հանրաճանաչ պատմաբան, գեղանկարչության սիրահար կոմս դե Կեյլուսի հովանավորչությունը։ Նրան օգնել է նաև Դիդրոն, որը նրա նկարները գովազդում էր իր ընկերների և ծանոթների մոտ։ 1781 թվականին վերադարձավ Փարիզ և 1789 թվականին նշանակվեց Լյուդովիկոս XVI թագավորի գլխավոր պալատական նկարիչը։

Ֆրանսիական հեղափոխության սկզբնական շրջանում մնաց աննկատ, սակայն Նապոլեոն I իշխանության գալուց հետո հայտնվեց առաջին կոնսուլայի ուշադրության կենտրոնում։ Կայսերական գահը Ֆրանսիային միացնելով (1804 թ.) Նապոլեոնը Վիենին նշանակեց սենատոր և Կայսրության կոմս։ Վիենի ստեղծագործությունները արտահայտում են ֆրանսիական գեղանկարչության ռոկոկո ոճից վաղ կլասիցիզմի անցումը։ Նկարչի բազմաթիվ աշակերտներից արժե հիշատակել Ժան Լուի Դավիդի անունը[7]։

Հայտնի աշխատանքներ

խմբագրել
  • Hermite endormi (1753), (Լուվր)
  • Dédale dans le Labyrinthe attachant les ailes à Icare, 1754 (Լուվր)
  • La Douce Mélancolie (1756), (Քլիվլենդի նկարչության թանգարան)
  • Saint Denis préchant (1767), Église Saint-Roch, Paris
  • Grecque au bain (1767), (Museum of Art, Ponce, Porto Rico)
  • Продавщица Амуров (1763), Ֆոնթենբլոյի ազգային թանգարան
  • Toilette d’une jeune mariée dans le costume antique, (100x135 cm) (առանձին հավաքածու)[8]
  • Une Femme qui sort des bains, 1763, (huile 95x68 cm) (առանձին հավաքածու)[9]
  • Jeunes grecques parant de fleurs l’Amour endormi, 1773 (Լուվր)
  • Les adieux d’Hector et d’Andromaque, 1786 (Լուվր)
  • L’Enlèvement de Proserpine, 1762 (Musée de Grenoble)
  • Saint Louis remet la régence à sa mère, Chapelle Saint-Louis de l'École militaire, Paris

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Joseph Marie (I) Vien (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 Union List of Artist Names — 2018.
  5. Guiffrey J. Liste des pensionnaires de l'Academie de France a Rome: donnant les noms de tous les artistes récompensés dans les concours du Prix de Rome de 1663 à 1907 — 1908. — P. 31.
  6. https://www.villamedici.it/fr/directeurs/vien-joseph/
  7. 1911 Encyclopædia Britannica/Vien, Joseph Marie - Wikisource
  8. Adjugée 401 487 € en juin 1992 par Sotheby’s Monaco.
  9. Adjugée 426 685 € 26 mars 2004 Gazette de l’Hôtel Drouot.

Գրականություն

խմբագրել
  • Thomas W. Gaethgens: Joseph-Marie Vien, Peintre Du Roi, 1716—1809., Arthena 1988, ISBN 2-903239-09-6

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոզեֆ Մարի Վիեն» հոդվածին։