Անտոն Միտով
Անտոն Ստեֆանով Միտով (բուլղար․՝ Антон Стефанов Митов, ապրիլի 1, 1862[1], Ստարա Զագորա, Օսմանյան կայսրություն - օգոստոսի 20, 1930, Սոֆիա, Բուլղարիայի թագավորություն), բուլղար նկարիչ, արվեստագետ, քննադատ, մանկավարժ, պրոֆեսոր, հասարակական գործիչ, Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ (1918)։
Անտոն Միտով բուլղար․՝ Антон Митов | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 1, 1862[1] |
Ծննդավայր | Ստարա Զագորա, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | օգոստոսի 20, 1930 (68 տարեկան) |
Մահվան վայր | Սոֆիա, Բուլղարիայի թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Աշակերտներ | Վլադիմիր Դիմիտրով-Մայստորա և Aleksandŭr Dobrinov? |
Անդամակցություն | Բուլղարիայի գիտությունների ակադեմիա |
![]() |
Բուլղարիայի գեղանկարչության ռեալիզմի ականավոր ներկայացուցիչներից մեկն է։
Կենսագրություն Խմբագրել
Անտոն Միտովը ծնվել է 1862 թվականի ապրիլի 1-ին Ստարա Զագորայում[2]՝ վաճառական Ստեֆան Հաջիմիտովի ընտանիքում։ 1881-1885 թվականների սովորել է Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայում՝ Ջուզեպպե Չարաֆնիի ղեկավարության ներքո (1838-1902)։ Վերադառնալով հայրենիք, զբաղվել է հրապարակախոսությամբ, եղել է ուսուցիչ Ստարա Զագորայի, Պլովդիվի, Վառնայի և Սոֆիայի միջնակարգ դպրոցներում։
Անտոն Միտովը եղել է արվեստների պատմության, հեռապատկերի և նկարչության մեթոդիկայի պրոֆեսոր, ինչպես նաև եղել է Սոֆիայի գեղարվեստի ակադեմիայի տնօրեն (1912-1918 և 1924-1927), որի հիմնադիրներից մեկն է նա եղել (1896)։
Բուլղարական գեղանկարչության առաջին ծովային բնապատկների հեղինակն է՝ «Վառնայի նավահանգիստ», «Վառնայի ափ», «Վառնայի ծով»։ Միտովն ակտիվ մասնակցել է հասարակական-մշակութային ու քաղաքական կյանքում, և հանդես է եկել որպես բորբոքուն հրապարակախոս։
Մի շարք ռեալիստական ժանրային նկարների, ինչպես նաև դիմանկարների, բնապատկների հեղինակ։
Նկարիչ, Դիմիտրովյան մրցանակի դափնեկիր Բորիս Միտովի հայրն է։
Անտոն Միտովը մահացել է 1930 թվականի օգոստոսի 20-ին Սոֆիայում՝ 68 տարեկան հասակում։
Ծանոթագրություններ Խմբագրել
Աղբյուրներ Խմբագրել
- BgArt: Brief biography
- Антон Митов @ Facebook: Biography and paintings
- Art & Poetry Blog: Biography and paintings