Անտոն Հասունյան (հունիսի 15, 1809(1809-06-15) կամ 1809[1][2], Օսմանյան կայսրություն, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն և Սիրիա - փետրվարի 28, 1884(1884-02-28) կամ 1884[1][2], Հռոմ, Իտալիա), հայ կաթոլիկ եկեղեցական գործիչ։ Կրթությունն ստացել է Հռոմում։ Եղել է Անարզաբայի (Հայոց Կիլիկիա) հայ կաթոլիկ համայնքի եպիսկոպոս, 1846 թվականից՝ Կ. Պոլսի կաթոլիկ հայերի պատրիարք, 1847 թվականից՝ կաթոլիկ հայերի կաթողիկոս՝ Անտոն Պետրոս Թ անունով։ Եպիսկոպոսական աթոռներ է հաստատել Կ. Պոլսում, Հալեպում, Կիլիկյան Հայաստանում (Մարաշ, Ադանա), Դիարբեքիրում։ 1850-ական թթ. ձևավորված հասունյան կուսակցությունը դավանաբանական պայքար է ծավալել Էջմիածնի կաթողիկոսության, Պոլսի պատրիարքարանի դեմ և միջոցների մեջ խտրություն չդնելով, դավանափոխել բազմաթիվ հայերի, ինչը զայրույթ է առաջացրել նույնիսկ կաթոլիկ հայերի մեջ, որոնք աջակցել են հակահասունյան խմբակցությանը, պայքարել մայրենի լեզվի և ազգային ավանդույթների պահպանման համար։ Հակահասունյանների ճնշման տակ՝ Հասունյանը հարկադրված հեռացել է Հռոմ, դիմել Հռոմի պապի օգնությանը։ Կարդինալների օգնությամբ Հասունյանը վերադարձել է Կ. Պոլիս, պայքարն ավելի է սրվել։ Հռոմի պապը, գիտակցելով, որ Հասունյանի ներկայությունը վնասում է Վատիկանի արևելյան քաղաքականությանը, հետ է կանչել նրան։

Անտոն Հասունյան
Դիմանկար
Ծնվել էհունիսի 15, 1809(1809-06-15) կամ 1809[1][2]
ԾննդավայրՕսմանյան կայսրություն,
  • Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն կամ Սիրիա
  • Մահացել էփետրվարի 28, 1884(1884-02-28) կամ 1884[1][2]
    Մահվան վայրՀռոմ, Իտալիա
    Ազգությունհայ
    ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի[3] և Հայ Կաթողիկե Եկեղեցի
    Մասնագիտությունկաթոլիկ քահանա
    Զբաղեցրած պաշտոններկարդինալ, կաթոլիկ եպիսկոպոս, Armenian Catholic Patriarch of Cilicia?, կաթոլիկ արքեպիսկոպոս և տիտղոսակիր արքեպիսկոպոս

    ԾանոթագրություններԽմբագրել

    Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։