Անտոն Գլուշկոյի նրբանցք (Տագանրոգ)

նրբանցք Տագանրոգում

Անտոն Գլուշկոյի նրբանցք (ռուս.՝ Антона Глушко), նրբանցք ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի կենտրոնական պատմական մասում։

Անտոն Գլուշկոյի նրբանցք
ռուս.՝ Антона Глушко
Երկիր Ռուսաստան
Գտնվում էՏագանրոգ
Երկարություն2040 մետր
ՍկիզբՀունական փողոց
ԱվարտՇևչենկոյի փողոց
Նախկին անվանումՅ ոթերորդ լայնական
Պոլիցեյսկի
Պոլտավսկի
Փոստային ինդեքս347900
Յանդեքս Քարտեզներում
Գուգլ Քարտեզներում

Աշխարհագրություն

խմբագրել

Գտնվում է Հունական փողոցի և Շևչենկոյի փողոցի միջև։ Երկարությունը 2040 մ է[1]։ Շինությունների համարակալումը սկսվում է Հունական փողոցից[2]։

Պատմություն

խմբագրել

Վերանվանվել է 1929 թվականին ի պատիվ ՌՍԴԲԿ(բ)-ի Տագանրոգի քաղաքային կոմիտեի առաջին նախագահ, հեղափոխական բոլշևիկ Անտոն Գլուշկոյի[3]։

Սկզբնապես կոչվել է Յոթերորդ լայնական նրբանցք, հետո` Պոլիցեյսկի նրբանցք, այնուհետև` Պոլտավսկի նրբանցք։

Փողոցում գտնվում են

խմբագրել

Շենքեր և կառույցներ

խմբագրել
  • № 8` Սլուչենկոյի տուն։ Տեղական նշանակության ճարտարապետական հուշարձան[4]
  • № 13` Տագանրոգի պատմագավառագիտական թանգարան (Ալֆերակիի պալատ)։ Գտնվում է Անտոն Գլուշկոյի նրբանցքի և Ֆրունզեի փողոցի անկյունում։ Թանգարանի շենքն ունի ճարտարապետության հուշարձանի դաշնային նշանակության կարգավիճակ[5]
  • № 15` Լուկինների տուն (1827 թվական)։ Տեղական նշանակության ճարտարապետական հուշարձան[6]։ Այս տանը գտնվել է 1-ին հեծելազորային բանակի ձևավորման վարչությունը[7]
  • № 19` «Հոկտեմբեր» կինոթատրոն (նախկին)` Անտոն Գլուշկոյի նրբանցքի և Ալեքսանդրի փողոցի անկյունում։ Տեղական նշանակության ճարտարապետական հուշարձան[8]
  • № 40` Պ. Ն. Մարկևիչ-Եվտուշևսկու բնակելի շենք (1861-1863)։ Այս տանն ապրել է Չեխովների ընտանիքը[9]։ Տեղական նշանակության ճարտարապետական հուշարձան[10]
  • № 44` Ա. Ա. Դուրովի թանգարան
  • № 46` բնակելի տուն։ Տեղական նշանակության ճարտարապետական հուշարձան[11]
  • № 66` բնակելի տուն (1885-1886)։ Այստեղ էր գտնվում «Նարոդնայա վոլյայի» ընդհատակյա տպարանը։ Տեղական նշանակության ճարտարապետական հուշարձան[12]
  • № 74` բնակելի տուն (1882-1883)։ Այնտեղ էր հավաքվում նարոդովոլեցների կենտրոնական քաղաքային խմբակը։ Տեղական նշանակության ճարտարապետական հուշարձան[13]
  • № 101` բնակելի տուն։ Այստեղ է ապրել Անտոն Գլուշկոն։ Տեղական նշանակության ճարտարապետական հուշարձան[14]։ Տան պատին փակցված է հուշատախտակ

Հուշարձաններ

խմբագրել
  • Անտոն Գլուշկոյի հուշարձան (տեղադրվել է 1958 թվականին)։ Գտնվում է Անտոն Գլուշկոյի նրբանցքի և Չեխովի փողոցի անկյունում։ Արձանը մոնումենտալ արվեստի տեղական նշանակության հուշարձան է[15]

Կորսված շենքեր և կառույցներ

խմբագրել
  • «Հաղթանակ» ամառային կինոթատրոն (բացվել է 1946 թվականի հուլիսի 4-ին)։ Գոյություն է ունեցել մինչև 1980-ական թվականները[16])` Անտոն Գլուշկոյի նրբ., 9
  • Պետրոս և Պողոս եկեղեցի` Մյասնիցկայա հրապարակ։ Ոչնչացվել է 1935 թվականին

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Измерение расстояния по карте Яндекс
  2. Энциклопедия Таганрога. Таганрог: Антон, 1998. — 624 с. 
  3. Барчугов П. В. Наследники Прометея: очерки о профессиональных революционерах Дона. — Ростовское книжное издательство, 1977. — С. 118.
  4.   Ռուսաստանի մշակութային ժառանգության օբյեկտ
    Объект культурного наследия РФ № 6101185000
  5.   Ռուսաստանի մշակութային ժառանգության օբյեկտ
    Объект культурного наследия РФ № 6110063000
  6.   Ռուսաստանի մշակութային ժառանգության օբյեկտ
    Объект культурного наследия РФ № 6101186000
  7.   Ռուսաստանի մշակութային ժառանգության օբյեկտ
    Объект культурного наследия РФ № 6101138000
  8.   Ռուսաստանի մշակութային ժառանգության օբյեկտ
    Объект культурного наследия РФ № 6101187000
  9.   Ռուսաստանի մշակութային ժառանգության օբյեկտ
    Объект культурного наследия РФ № 6101139000
  10.   Ռուսաստանի մշակութային ժառանգության օբյեկտ
    Объект культурного наследия РФ № 6101188000
  11.   Ռուսաստանի մշակութային ժառանգության օբյեկտ
    Объект культурного наследия РФ № 6101189000
  12.   Ռուսաստանի մշակութային ժառանգության օբյեկտ
    Объект культурного наследия РФ № 6101140000
  13.   Ռուսաստանի մշակութային ժառանգության օբյեկտ
    Объект культурного наследия РФ № 6101141000
  14.   Ռուսաստանի մշակութային ժառանգության օբյեկտ
    Объект культурного наследия РФ № 6101142000
  15.   Ռուսաստանի մշակութային ժառանգության օբյեկտ
  16. Назаренко И. В. «Победа» кинотеатр летний // Таганрог. Энциклопедия. — Таганрог: Антон, 2008. — С. 561.