Չեխովի փողոց (Տագանրոգ)

փողոց Տագանրոգում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Չեխովի փողոց (այլ կիրառումներ)

Չեխովի փողոց (ռուս.՝ Улица Чехова), փողոց ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում։ Քաղաքի ամենաերկար փողոցներից մեկն է։ Անվանված է մեծ ռուս գրող, Տագանրոգում ծնված Անտոն Չեխովի պատվին։

Չեխովի փողոց
ռուս.՝ Улица Чехова
Երկիր Ռուսաստան
Գտնվում էՏագանրոգ
Երկարությունմոտ 7850 մետր[1]
ՍկիզբՇևչենկոյի փողոց
Ավարտ«Պրոստոկվաշինո» միկրոշրջան
Նախկին անվանում5-րդ Երկայնական փողոց
Կուպեչեսկայա փողոց
Պոլիցեյսկայա փողոց
Ալեքսանդրի փողոց
Անվանվել էԱնտոն Չեխով
Փոստային ինդեքս347939, 347930 և 347927
Յանդեքս Քարտեզներում

Աշխարհագրություն խմբագրել

Փողոցը սկիզբ է առնում Շևչենկոյի և Հունական փողոցների միաձուլման վայրից, Տագանրոգի ծովային նավահանգստի հարևանությամբ։ Սկզբնամասում փողոցն անցնում է հյուսիսարևմտյան ուղղությամբ` քաղաքի պատմական կենտրոնով, Ռոզա Լյուքսեմբուրգի և Ալեքսանդրի փողոցների միջև մինչև Կարմիր հրապարակ և Կենտրոնական շուկա։ Շրջանցելով դրանք երկու կողմից` փողոցը հատում է, համապատասխանաբար, Կոմսոմոլսկի և Գոգոլի նրբանցքները։ Տրանսպորտնայա փողոցը հատելիս Չեխովի փողոցը թեքվում է դեպի արևմուտք, հատում Կալինինի, Ժդանովի, Լոմոնոսովի, Ֆադեևի և այլ փողոցներ և ավարտվում Տագանրոգի նոր միկրոշրջանում` «Պրոստոկվաշինոյում»։

Փողոցի երկարությունը 7850 մ է[2]։

Տների համարակալումը սկսվում է Շևչենկոյի փողոցից։

Անվանումներ խմբագրել

Փողոցի նախկին անունները ժամանակագրական կարգով.

  • 5-րդ Երկայնական
  • Կուպեչեսկայա
  • Պոլիցեյսկայա
  • Ալեքսանդրի

Ալեքսանդրի փողոց կոչվել է Ալեքսանդր I կայսրի պատվին` 1862-1904 թվականներին։ Գրողի անունով փողոցն անվանակոչվել է 1904 թվականին՝ Անտոն Չեխովի մահվան տարում։

Փողոցում գտնվում են խմբագրել

 
Տագանրոգ, Չեխովի փողոց, մինչև 1917 թվականի լուսանկար

Տեսարժան վայրեր խմբագրել

Այլ շենքեր և կառույցներ խմբագրել

  • Տագանրոգի ռադիոտեխնիկական ինստիտուտի «Ա» մասնաշենք` Չեխովի փող., 22
  • Քաղաքամերձ ավտոկայան` Չեխովի փող., 126
  • Կենտրոնական շուկա` Գոգոլի նրբանցքի հետ խաչմերուկում
  • «Ռուսկոյե պոլե» սննդամթերքի շուկա` «Ռուսկոյե պոլե» միկրոշրջան, Չեխովի փող., 320
  • «Պրոստոկվաշինո» շուկա` «Պրոստոկվաշինո» միկրոշրջան` Չեխովի փող., 351

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Киричек М. С. По ладоням твоих площадейTaganrog: 2007. — P. 34. — ISBN 978-5-902450-13-9
  2. Киричек М. С. По ладоням твоих площадей. — Таганрог: Лукоморье, 2007. — С. 34.