Ալեքսանդրի փողոց (Տագանրոգ)

փողոց ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի կենտրոնական պատմական մասում

Ալեքսանդրի փողոց (ռուս.՝ Александровская улица), փողոց ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի կենտրոնական պատմական մասում։ Անվանված է Ռուսաստանի կայսր Ալեքսանդր I-ի պատվին։

Ալեքսանդրի փողոց
ռուս.՝ Александровская улица
Տագանրոգի գեղարվեստի թանգարան`
Ալեքսանդրի փողոց, 56
Երկիր Ռուսաստան
Գտնվում էՏագանրոգ
Երկարություն4145 մետր
ՍկիզբՆեկրասովի նրբանցք
ԱվարտՄեծ պողոտա
Նախկին անվանումՍվերդլովի փող.,
Ալեքսանդրի փող.,
Երուսաղեմի փող.,
Մոնաստիրսկայա փող.,
Չորրորդ երկայնական փող.
Անվանվել էԱլեքսանդր I
Փոստային ինդեքս347900
Յանդեքս Քարտեզներում
Գուգլ Քարտեզներում

Աշխարհագրություն խմբագրել

Գտնվում է Նեկրասովի նրբանցքի և Մեծ պողոտայի միջև[1]։ Երկարությունը` 4145 մ։ Տների համարակալումը սկսվում է Նեկրասովի նրբանցքից։

Պատմություն խմբագրել

 
Ալեքսանդրի փողոցը հին բացիկի վրա

Ալեքսանդրի փողոցին պատմական անունը վերադարձվել 1998 թվականին[2]։ Փողոցը վերանվանվել է Սվերդլովի փողոց 1923 թվականին։ Առաջին անգամ Ալեքսանդրի անունով կոչվել է 1904 թվականին։

Փողոցում գտնվում են խմբագրել

  • «Կազակական շուկա»` Ալեքսանդրի փողոց, 21
  • Տագանրոգի տեխնոլոգիական ինստիտուտի հանրակացարան` Ալեքսանդրի փողոց, 30
  • Տագանրոգի մաքսատուն` Ալեքսանդրի փողոց, 53
  • Տագանրոգի գեղարվեստի թանգարան` Ալեքսանդրի փողոց, 56
  • Պիոներների տուն (մինչև 1991 թ.)` Ալեքսանդրի փողոց, 60
  • Պառնոխի տուն` Ալեքսանդրի փողոց, 62
  • «Չեխովների կրպակ» թանգարան` Ալեքսանդրի փողոց, 100[3]
  • Կլոր շենք` Ալեքսանդրի փողոց, 107

Հուշարձաններ խմբագրել

Կորսված շինություններ խմբագրել

Ալեքսանդրի փողոցում գտնվել են մի շարք նշանակալի շինություններ, որոնք տարիների ընթացքում քանդվել են և մեր օրերին չեն հասել։ Դրանց թվում են.

  • Մուսուլմանական աղոթատուն. գտնվել է Ալեքսանդրի փողոց, 51 հասցեում։ Գործել է առևտրական Կոնստանտին Կուպուցիի միահարկ տանը, որը վերակառուցվել է արևելյան ոճով։ Խորհրդային տարիներին տարածքը դարձվել է բնակելի, գմբեթն ու աշխտարակները հանվել են, ճակատը ձևափոխվել է[4]։
  • Հունական տաճար. կառուցվել է 1813 թվականին Ալեքսանդրի հրապարակում` հույն Ի. Լեոնտիդիսի (Վարվացի) նյութական մասնակցությամբ։ Կառուցված է եղել կլասիցիզմի ոճով։ 1926 թվականին տաճարը փակվել է, իսկ 1933 թվականին քանդվել, նրա տեղում կառուցվել է բարձրահարկ շենք[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Энциклопедия Таганрога. — Таганрог: Антон, 1998. — 624 с.
  2. Киричек М.С. По ладоням твоих площадей. — Таганрог: Лукоморье, 2007. — 166 с.
  3. Кожевникова Е. А. «Лавка Чеховых» музей // Таганрог. Энциклопедия. — Таганрог: Антон, 2008. — С. 442.
  4. «Магометанский молитвенный дом». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2017 Ապրիլ 6-ին.
  5. «Греческий монастырь». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2017 Ապրիլ 6-ին.