Ֆրունզեի փողոց (Տագանրոգ)

փողոց Տագանրոգում

Ֆրունզեի փողոց (ռուս.՝ Улица Фрунзе), փողոց ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի կենտրոնական պատմական մասում։ Կոչվել է խորհրդային կուսակցական, պետական և ռազմական գործիչ Միխայիլ Ֆրունզեի անունով։

Ֆրունզեի փողոց
ռուս.՝ Улица Фрунзе
Պատմաերկրագիտական թանգարան
(Ալֆերակիի պալատ)`
Ֆրունզեի փող., 41
Երկիր Ռուսաստան
Գտնվում էՏագանրոգ
Երկարություն3590 մետր
ՍկիզբՈւկրաինական նրբանցք
Ավարտ1-ին Բուլվարնի նրբանցք
Նախկին անվանումԿատոլիչեսկայա փողոց
Նիկոլայի փողոց
Տրոցկու փողոց
Անվանվել էՄիխայիլ Ֆրունզե
Փոստային ինդեքս347900
Յանդեքս Քարտեզներում
Գուգլ Քարտեզներում

Աշխարհագրություն խմբագրել

Ֆրունզեի փողոցը սկսվում է Ուկրաինական նրբանցքից և ավարտվում 1-ին Բուլվարնի նրբանցքի հետնամասում։ Երկարությունը 3590 մ է։ Շինությունների համարակալումը սկսվում է Ուկրաինական նրբանցքից։ Տրամվայի գծերն անցնում են փողոցի Ապստամբության հրապարակից մինչև Տուրգենևի նրբանցք ընկած հատվածով[1]։

Պատմություն խմբագրել

Մինչև 1866 թվականը փողոցը կոչվում էր Կատոլիչեսկայա` 1810 թվականին կառուցված կաթոլիկական Սուրբ Երրորդություն տաճարի (Ֆրունզե, 58) պատվին։ 1866-1923 թվականներին փողոցը կոչվում էր Նիկոլայի` ցարորդի Նիկոլայ Ալեքսանդրովիչ Ռոմանովի հիշատակին, որը 1863 թվականի օգոստոսին, մահից մեկուկես տարի առաջ, այցելել է Տագանրոգ[2]։

1923 թվականի փողոցը վերանվանվել է ի պատիվ հեղափոխական, Լենինի զինակից Լև Տրոցկու, որն ավելի ուշ դարձավ Ստալինի գաղափարական հակառակորդն ու «ժողովրդի թշնամի»։ 1927 թվականից փողոցը կոչվում է ռազմական, կուսակցական և պետական գործիչ Միխայիլ Ֆրունզեի անունով[2]։

Հետաքրքիր փաստ. ոչ Միխայիլ Ֆրունզեն, ոչ էլ Լև Տրոցկին Տագանրոգի հետ որևէ առնչություն չեն ունեցել[2]։

Փողոցում գտնվում են խմբագրել

 
Վերափոխման տաճարի տեսարանը Ֆրունզեի փողոցից, 1932 թվական
  • Դերասանուհի Ֆաինա Ռանևսկայայի ծնողական տուն՝ Ֆրունզեի փող., 10
  • Տագանրոգի կառավարման և տնտեսագիտության ինստիտուտ (իրավաբանական ֆակուլտետ)՝ Ֆրունզեի փող., 16
  • Կարասպասովի տուն (ճարտարապետության հուշարձան)՝ Ֆրունզեի փող., 18
  • Ռաֆաիլովիչի տուն (ճարտարապետության հուշարձան)՝ Ֆրունզեի փող., 20
  • Դրոսսիի տուն (ճարտարապետության հուշարձան)՝ Ֆրունզեի փող., 22
  • Դրևիցկու տուն (ճարտարապետության հուշարձան)՝ Ֆրունզեի փող., 23։ Ոչնչացվել է 2002 թվականին
  • Ռաբինովիչի տուն (ճարտարապետության հուշարձան)՝ Ֆրունզեի փող., 24
  • Ապոստոլոպուլոյի տուն (ճարտարապետության հուշարձան)՝ Ֆրունզեի փող., 26
  • Շիմանովսկու տուն՝ Ֆրունզեի փող., 31
  • Մարզային ֆիզիոթերապևտիկ հիվանդանոց (Գորդոնի ջրաբուժարան)՝ Ֆրունզեի փող., 37
  • Տագանրոգի գլխավոր փոստատուն՝ Ֆրունզեի փող., 38
  • Թիվ 10 միջնական դպրոց՝ Ֆրունզեի փող., 40
  • Պատմաերկրագիտական թանգարան (Ալֆերակիի պալատ)՝ Ֆրունզեի փող., 41
  • «Երիտասարդ մասնագետների» տուն՝ Ֆրունզեի փող., 43
  • Դերասանի տուն՝ Ֆրունզեի փող., 55[3]
  • Գորկու անվան կենտրոնական քաղաքային մանկական գրադարան՝ Ֆրունզեի փող., 58
  • Քաղաքաշինության և կենցաղի թանգարան՝ Ֆրունզեի փող., 80

Հուշարձաններ խմբագրել

  • Ֆաինա Ռանևսկայայի հուշարձան, Ֆրունզեի փող., 10 (նախկինում՝ Նիկոլայի փող., 12)
  • «Մերկուրի» քանդակագործական կոմպոզիցիա` «Ռադուգա» շուկայի կենտրոնական մուտքի մոտ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Энциклопедия Таганрога. — Таганрог: Антон, 1998. — 624 с. — ISBN 5-88040-017-4.
  2. 2,0 2,1 2,2 Киричек М. С. По ладоням твоих площадей. — Таганрог: Лукоморье, 2007. — 166 с. — ISBN 978-5-902450-13-9.
  3. Кукушин В. С. История архитектуры Нижнего Дона и Приазовья. — Ростов-на-Дону: ГинГо, 1996. — С. 121. — ISBN 5-88616-027-2.