Շևչենկոյի փողոց (Տագանրոգ)

փողոց Տագանրոգում

Շևչենկոյի փողոց (ռուս.՝ Улица Шевченко), փողոց ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի կենտրոնական պատմական մասում։ Անվանված է ուկրաինացի անվանի բանաստեղծ Տարաս Շևչենկոյի պատվին։

Շևչենկոյի փողոց
ռուս.՝ Улица Шевченко
Սուրբ Նիկողայոս տաճարը
Երկիր Ռուսաստան
Գտնվում էՏագանրոգ
Երկարություն3610 ± 1 մետր
ՍկիզբՉեխովի և Հունական փողոցների խաչմերուկ
ԱվարտԼագերնի նրբանցք
Նախկին անվանումՄիխայլովյան փողոց
Անվանվել էՏարաս Շևչենկո
Փոստային ինդեքս347900
Յանդեքս Քարտեզներում
Գուգլ Քարտեզներում

Աշխարհագրություն խմբագրել

Փողոցն ամբողջությամբ գտնվում է քաղաքի պատմական կենտրոնում։ Սկսվում է Չեխովի և Հունական փողոցների խաչմերուկից, այնուհետև ձգվում է դեպի արևմուտք` հատվելով Գարիբալդիի, Նեկրասովի, Դոբրոլյուբովի, Ուկրաինական, Տուրգենևի և այլ նրբանցքների հետ։ Դոնի նրբանցքը հատելուց հետո, փողոցը թեքվում է դեպի հյուսիս-արևմուտք, հատում Կրասնի, Կոմսոմոլսկի, Գոգոլի և Սմիռնովի նրբանցքները, որից հետո ավարտվում է Լագերնի նրբանցքի հետ խաչմերուկում։

Երկարությունը 3610 մ է։

Տների համարակալումը սկսվում է Չեխովի փողոցից։

Պատմություն խմբագրել

Անվանված է ուկրաինացի անվանի բանաստեղծ Տարաս Շևչենկոյի պատվին 1923 թվականին։ Նախկին անվանումը` Միխայլովյան փողոց, տրված է եղել Միքայել Հրեշտակապետ եկեղեցու (նախկին Սուրբ Երրորդություն) պատվին, որը գտնվել է փողոցի սկզբնամասում։

Փողոցում գտնվում են խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Киричек М. С. По ладоням твоих площадей. — Таганрог: Лукоморье, 2007. — 166 с. — ISBN 978-5-902450-13-9.
  • Энциклопедия Таганрога. — Таганрог: Антон, 1998. — 624 с. — ISBN 5-88040-017-4.