Սլուչենկոյի տուն (Տագանրոգ)

Սլուչենկոյի տուն (ռուս.՝ Дом Слученко), տարածաշրջանային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ ՌԴ Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում։ Գտնվում է Անտոն Գլուշկոյի նրբանցք, 8 հասցեում[1]։ Ճանաչվել է ճարտարապետական հուշարձան[2]։

Սլուչենկոյի տուն
Տեսակտեսարժան վայր
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ
Հիմնադրված է1840
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

1840-ական թվականներին Վարվացի ազգանունով քաղաքացին այն հողակտորում, որի ժամանակակից հասցեն Անտոն Գլուշկոյի նրբանցք, 6 և 8 է[1], կառուցել է մեկուկեսհարկանի տուն[3]։

1873-1880 թվականներին տունը հողամասով եղել է վաճառականուհի Աննա Դիկիակիի սեփականությունը, իսկ 1890 թվականին[1] տունն արդեն պատկանում էր I գիլդիայի վաճառական Տիմոֆեյ Լեոնտևիչ Սլուչենկոյին։ 1885 թվականին նա քաղաքային տարրական ուսումնարաններին հետևող հանձնաժողովի անդամ էր, 1890 թվականին[3] (այլ տվյալներով` 1892 թվականին) նա ընտրվել է Քաղաքային դումայի իրավասու[1]։ Որոշ ժամանակ նա աշխատել է Դ. Գ. Կանդոյանակիի գրասենյակում և որպես ծառայող ստացել 3000 ռուբլի։ Նրա կինը Սոֆյա Յակովլևնան էր։ Նրանք ունեին չորս որդի` Իվան, Պավել, Գեորգի և Ալեքսանդր։

Որդին` Իվանը, որը նույնպես դարձել էր I գիլդիայի վաճառական, ընկերություն էր անում ազատ նկարիչ Վալերիան Մոլլի հետ։ Վաճառական Սլուչենկոները Տագանրոգում ունեին շոգեալրաղաց[3]։ 1898 թվականին տունը դարձավ վաճառականի ժառանգների սեփականությունը։ 1906-1915 թվականներին տնատիրությունը պատկանել է Իվան, Ալեքսեյ և Ալեքսանդր Սլուչենկոներին, ինչպես նաև Ասպազիա Գեորգիևնա Սլուչենկոյին։

1920-ական թվականներին շենքի բակում գտնվում էր Ժողտնտխորի «Սեդլո» պետական ֆաբրիկան[1]։

Համաձայն 18.11.1992 թվականի թիվ 301 որոշման` տունը համարվում է մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ[3]։

Նկարագրություն

խմբագրել

Հինգ պատուհաններով մեկևկեսհարկանի տունը կառուցվել է բարձր հիմքերի վրա։ Տան դարպասում եղել են կիսասյուներ[3]։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Энциклопедия Таганрога, Ростов-на-Дону, Росиздат, 2003
  2. «Объект культурного наследия». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 30-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Дома 6 и 8». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 30-ին.