Անտոն Բեռնոլակ (սլովակ.՝ Anton Bernolák, 3 հոկտեմբերի, 1762, Սլանիցա - 15 հունվարի, 1813, Նովե Զամկի), սլովակ լեզվաբան և կաթոլիկ քահանա։ Սլովակերեն գրական լեզվի առաջին օրինակարգավորման հեղինակը[8][9]։

Անտոն Բեռնոլակ
սլովակ.՝ Anton Bernolák
Ծնվել էհոկտեմբերի 3, 1762(1762-10-03)[1][2][3] կամ հոկտեմբերի 4, 1762(1762-10-04)[4]
Սլանիցա, Námestovo District, Ժիլինայի շրջան
Մահացել էհունվարի 15, 1813(1813-01-15)[1][2][5][…] (50 տարեկան)
Նովե Զամկի, Սլովակիա
ԳերեզմանՆովե Զամկի
Քաղաքացիություն Ավստրիական կայսրություն
Դավանանքկաթոլիկություն
Մասնագիտությունլեզվաբան, կաթոլիկ քահանա, գրող, բանասեր և քահանա
Գործունեության ոլորտլեզվաբանություն, բանասիրություն[6] և administration and management of the church?[6]
Ալմա մատերPázmáneum?
Տիրապետում է լեզուներինլատիներեն[6], սլովակերեն[1][6][7] և հունգարերեն[6]
 Anton Bernolák Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Անտոն Բեռնոլակը ծնվել է 1762 թվականի հոկտեմբերի 3-ին (դա նրա մկրտության ամսաթիվն է, ծննդյան օրը ստույգ հայտնի չէ) Օրավայի Սլանիցա գյուղում՝ զեմանի (մանր հողատեր, ազնվականական ցածր տիտղոս) ընտանիքում։ 1774-1778 թվականներին Ռուժոմբերոկում սովորել է գիմնազիայում, ավելի ուշ կրթությունը շարունակել է Բրատիսլավայում, Տրնավայում, որից հետո երկու տարի աստվածաբանություն է սովորել Վիեննայում։ Ուսման տարիներին Անտոն Բեռնոլակը սկսում է հետաքրքրվել նաև լեզվաբանությամբ, պատմությամբ, տնտեսագիտությամբ, բժշկությամբ ու այլ գիտություններով։ 1787 թվականին նա ավարտում է կրթությունը Բրատիսլավայի ընդհանուր սեմինարիայում։ Մայրենի լեզվի սիրողական խմբակի (որի անդամն էր նաև ինքը) աջակցությամբ Անտոն Բեռնոլակը 1787 թվականին անանուն հրատարակում է «Բանասիրական-քննադատական քննախոսություն սլավոնական գրերի վերաբերյալ» (Dissertatio philologico-critica de literis Slavorum) գիրքը՝ «Ուղղագրություն» (Orthographia) հավելվածով։ Այդ գրքի հրատարակության տարին էլ համարվում է սլովակերենի պատմության սկիզբը[8]։

Սեմինարիան ավարտելուց հետո Անտոն Բեռնոլակը կատարել է Չեկլիսի (Čeklís, Čeklýs aj Lužnica, այժմ՝ գյուղ Բեռնոլակովո, Bernolákovo) քահանայի պարտականությունները՝ միաժամանակ շարունակելով իր գիտական գործունեությունը։ 1790 թվականին նա հրատարակում է սլովակերենի առաջին քերականությունը (Grammatica Slavica1791 թվականին նա հրատարակում է սլովակերենի բառակազմությանը նվիրված «Սլովակերեն բառերի ստուգաբանություն» (Etymologia vocum slavicarum) աշխատությունը։ Նույն թվականին Անտոն Բեռնոլակը տեղափոխվում է Տրնավա, որտեղ աշխատում է որպես արքեպիսկոպոսական առաջնորդարանի քարտուղար։ 1797 թվականից մինչև իր մահը 1813 թվականին Անտոն Բեռնոլակն ապրել է Նովե Զամկիում, որտեղ աշխատել է որպես տեղի դպրոցի վարիչ և դեկան։ Անտոն Բեռնոլակը, որ իր «Սլովակերեն չեխերեն-լատիներեն-գերմաներեն-հունգարերեն բառարան» (Slowár Slowenskí Češko-Laťinsko-Ňemecko-Uherskí) աշխատության համար նյութ սկսել էր հավաքել դեռ Չեկլիսում աշխատելու տարիներին, Նովե Զամկիում շարունակում է աշխատել բառարանի ստեղծման վրա, բայց այդպես էլ չի կարողանում հրատարակել այն ֆինանսական ու այլ դժվարությունների պատճառով։ Բառարանը լրացվել ու հրատարակվել է նրա մահից հետո՝ 1825-1827 թվականներին, առաջին հերթին կանոնիկոս Յու. Պալկովիչի ջանքերի շնորհիվ[10]։

 
Անտոն Բեռնոլակի կիսանդրին Բրատիսլավայում

Իր լեզվաբանական աշխատություններում Անտոն Բեռնոլակը ներկայացրել է սլովակերեն գրական լեզվի օրինակարգավորումը, որ հայտնի է բեռնոլակոշչինա սլովակ.՝ bernolákovčina անվամբ։ Այդ կանոնոնները մշակվել են հիմնականում արևմտասլավոնական միջբարբառի հիման վրա, որ իր մեջ միավորում էր արևմտյան սլովակերենի ու չեխերեն գրական լեզվի տարրեր[11]։ Գրական լեզվի բեռնոլակյան տարբերակը գործածվել է միայն սլովակ կաթոլիկ մտավորականների շրջանում՝ այդպես էլ չդառնալով սլովակերեն միասնական գրական լեզու (բողոքական սլովակները շարունակում էին գործածել չեխերեն գրական լեզուն)։ Բեռնոլակովշչինան գործածությունից դուրս է եկել XIX դարի կեսերին. իր կեսդարյա գործածության ընթացքում սլովակերենի այդ տարբերակով հրատարակվել է կրոնական ու աշխարհիկ գրականություն (մասնավորապես, Յան Գոլլիի պոեզիան ու Յու. Ֆանդլիի արձակ ստեղծագործությունները)[9]։

Մատենագրություն խմբագրել

  • Divux rex Stephanus, magnus Hungarorum apostolus (1782)
  • Dissertatio-critica de literis Slavorum (1787)
  • Linguae Slavonicae… compendiosa simul et facilis Orthographia (1787)
  • Gramatica Slavica (Սլովակերենի քերականություն, 1790)
  • Etymologia vocum slavicarum (Սլովակերեն բառերի ստուգաբանություն, 1791)
  • Slowár Slowenskí, Češko-Laťinsko-Ňemecko-Uherskí (Սլովակերեն չեխերեն-լատիներեն-գերմաներեն-հունգարերեն բառարան, վեց հատոր, 1825 / 1827)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  3. Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  4. Կերպարվեստի արխիվ — 2003.
  5. Wurzbach D. C. v. Bernolak, Anton von (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 1. — S. 331.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  7. CONOR.Sl
  8. 8,0 8,1 Смирнов Л. Н. Словацкий литературный язык эпохи национального возрождения. — М.: Институт славяноведения РАН, 2001. — С. 11. — ISBN 5-7576-0122-1
  9. 9,0 9,1 Смирнов Л. Н. Западнославянские языки. Словацкий язык // Языки мира. Славянские языки. — М.: Academia, 2005. — С. 276. — ISBN 5-87444-216-2
  10. Смирнов Л. Н. Словацкий литературный язык эпохи национального возрождения. — М.: Институт славяноведения РАН, 2001. — С. 11—12. — ISBN 5-7576-0122-1
  11. Смирнов Л. Н. Словацкий литературный язык эпохи национального возрождения. — М.: Институт славяноведения РАН, 2001. — С. 12. — ISBN 5-7576-0122-1

Գրականություն խմբագրել

  • Бернолак, Антон // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.