Ամատի
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ամատի (իտալերեն՝ Amati), Կրեմոնա քաղաքում բնակված աղեղնավոր գործիքների վարպետների ընտանիք (շուրջ 1520–1740)։ Տոհմի հիմնադիրն է Անդրեա Ամատին (շուրջ 1520 – շուրջ 1580 թթ.)։ Նրա ուսուցիչներն անհայտ են։ Անդրեայի ժամանականիցները Բրեշիայից երկու վարպետներ էին՝ Գասպարո դի Սալոն և Ջովանի Մաջինին։ Այս երեք վարպետները համարվում են ժամանակակից տիպի առաջին ջութակների ստեղծողները։ Անդրեա Ամատին համարվում է Կրեմոնայում ջութակների պատրաստման ֆաբրիկայի հիմնադիրը։ Նրա որդիները՝ Անտոնիոն և Իերոնիմոն (Ջերոլամոն) շարունակել են իրենց հոր գործը։ Վերջինիս զավակներից Նիկոլոն կատարելության է հասցրել աղեղնավոր երաժշտական գործիքների պատրաստման գործը, ներգրավել է նաև այլ վարպետների, այդ թվում՝ իտալական ուրիշ քաղաքներից։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/7b/Lutherie_Cremone_Ecole_Amati.png/220px-Lutherie_Cremone_Ecole_Amati.png)
Ամատիների տոհմին պատկանող վարպետների պատրաստած ջութակներն իրենց արժևորությամբ դրվում են Բերգոնցիների, Գվարներիների, Ստրադիվարիուսների պատրաստած երաժշտական գործիքներին հավասար բարձրության վրա։ Համբավավոր աճուրդներում դրանց գինը կազմում է մոտավորապես 600 հազար ամերիկյան դոլար[1]։ Չափազանց մեծ հնությունն ու հազվագյուտությունը նկատի առնելով՝ դրանց հիմնականում պահում են թանգարաններում կամ մասնավոր հավաքածուներում և հազվադեպ են օգտագործում հանրային միջոցառումների, համերգների ժամանակ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Violin Price Histories Արխիվացված 2011-07-17 Wayback Machine, violinadvisor.com, accessed 18 martie 2014
Արտաքին հղումներ
խմբագրել- Andrea Amati: Violin, Heilbrunn Timeline of Art History, The Metropolitan Museum of Art
- Instruments of the Amati family on the online database MIMO, website mimo-international.com.
- Скрипки Амати на выставке "Миф Страдивари" в музее музыкальной культуры им. М. И. Глинки в Москве в ноябре 2017 г.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 276)։ |