Անտոնիո Ռուկավինա (սերբ.՝ Антонио Рукавина / Antonio Rukavina, հունվարի 26, 1984(1984-01-26)[1], Բելգրադ, ՀՍՖՀ), սերբ ֆուտբոլիստ, ղազախական «Աստանա» ակումբի և Սերբիայի ազգային հավաքականի պաշտպան։

Անտոնիո Ռուկավինա
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Սերբիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 26, 1984(1984-01-26)[1] (40 տարեկան)
Ծննդավայր Բելգրադ, ՀՍՖՀ
Հասակ 177 սանտիմետր
Քաշ 73 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ղազախստան Աստանա
Համար 2
Պատանեկան կարիերա
Հարավսլավիա Բեժանիա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2002—2006 Հարավսլավիա Բեժանիա 126 (24)
2006 Սերբիա Բեժանիա 16 (2)
2007 Սերբիա Պարտիզան 32 (4)
2008—2009 Գերմանիա Բորուսիա (Դորտմունդ) 19 (0)
2009—2012 Գերմանիա Մյունխեն 1860 112 (1)
2012—2014 Իսպանիա Ռեալ Վալյադոլիդ 71 (2)
2014—2018 Իսպանիա Վիլյառեալ 60 (0)
2018— Ղազախստան Աստանա 11 (0)
Ազգային հավաքական
2006—2007 Սերբիա Սերբիա (մինչև 21) 8 (0)
2007— Սերբիա Սերբիա 49 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 12 հուլիսի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 28 հունիսի, 2018

Կարիերա խմբագրել

Ակումբային խմբագրել

Անտոնիու Ռուկավինան Նովի Բեոգրադի «Բեժանիա» ակումբի սան է, որտեղ էլ 2002 թվականին սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան։ «Բեժանիայի» կազմում հանդես է եկել մինչև 2006 թվականի վերջը՝ մասնակցելով 142 խաղի և խփելով 26 գոլ։ 2007 թվականի հունվարին տեղափոխվել է Բելգրադի «Պարտիզան», որի կազմում անցկացրել է 32 խաղ և խփել 4 գոլ՝ թիմի կազմում դառնալով Սերբիայի փոխչեմպիոն, ինչպես նաև լինելով թիմի ավագ։

2008 թվականին Անտոնիո Ռուկավինան տեղափոխվել է Դորտմունդի «Բորուսիա», որի հետ կնքել է 4,5 տարվա պայմանագիր[2], իսկ տրանսֆերի արժեքը կազմել է 2 500 000 եվրո[3]։ «Բորուսիայի» կազմում Ռուկավինան իր նորամուտը կատարել է 2008 թվականի հունվարի 29-ին՝ մասնակցելով Բրեմենի «Վերդեր» ակումբի դեմ խաղին Գերմանիայի գավաթի խաղարկության շրջանակներում։ Փետրվարի 2-ին նա կատարել է իր նորամուտը Բունդեսլիգայում՝ մասնակցելով «Դույսբուրգ» ակումբի դեմ արտագնա խաղին։ Դորտմունդի ակումբի կազմում Ռուկավինան անցկացրել է ընդհանուր առմամբ 19 խաղ առաջնությունում, դրանից բացի թիմին օգնելով նաև հասնել երկրի գավաթի խաղարկության եզրափակիչ[4]։

2009 թվականին վարձավճարային հիմունքներով մինչև մրցաշրջանի ավարտը տեղափոխվել է «Մյունխեն 1860» ակումբ[5], որի կազմում իր նորամուտը կատարել է փետրվարի 8-ին՝ մասնակցելով «Մայնց 05» ակումբի դեմ արտագնա խաղին։ Այդ մրցաշրջանում Ռուկավինան մասնակցել է ընդհանուր առմամբ 15 խաղի և դարձել մեկ գոլի հեղինակ։ 2009 թվականի հունիսին «Մյունխենը» Սվեն Բենդերի տեղափոխվելու դիմաց պայմանավորվել է «Բորուսիայի» հետ Անտոնիոյի լիարժեք տրանսֆերի վերաբերյալ, որի հետ կնքել է երեք տարվա պայմանագիր[6]։

2012 թվականի հուլիսի 20-ին Անտոնիու Ռուկավինան ազատ գործակալի կարգավիճակով եռամյա պայմանագիր է կնքել իսպանական Պրիմերա անցած «Ռեալ Վալյադոլիդի» հետ[7]։

Երկու տարի անց Ռուկավինան տեղափոխվել է «Վիլյառեալ», որովհետև «Ռեալ Վալյադոլիդը» դուրս է մնացել Լա Լիգայից[8]։

2018 թվականի հուլիսի 4-ին՝ աշխարհի առաջնության ավարտին, մեկուկես տարով պայմանագիր է կնքել Ղազախստանի չեմպիոն «Աստանա» ակումբի հետ[9]՝ հույս ունենալով «կարիերայում առաջին անգամ խաղալ Չեմպիոնների լիգայում»[10] և արդեն հուլիսի 11-ին թիմի կազմում մասնակցել է ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի շրջանակներում անցկացվող Չեռնոգորիայի չեմպիոն «Սուտեսկա» ակումբի դեմ խաղին (1։0)[11]։

Հավաքականում խմբագրել

2006-2007 թվականներին Անտոնիո Ռուկավինան հանդես է եկել Սերբիայի երիտասարդական (մինչև 21) հավաքականում, որի կազմում մասնակցել է 6 խաղի՝ թիմի հետ դառնալով Պորտուգալիայում անցկացված Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր 2006 թվականին[12]։

Սերբիայի ազգային հավաքականի կազմում Ռուկավինան իր նորամուտը կատարել է 2007 թվականի հունիսի 2-ին՝ մասնակցելով 2008 թվականի Եվրոպայի առաջնության՝ Հելսինկիում անցկացվող Ֆինլանդիայի հավաքականի դեմ որակավորման խաղին, որտեղ սերբերը հաղթել են 2:0 հաշվով[13]։

2018 թվականին Անտոնիո Ռուկավինան մասնակցել է Ռուսաստանում անցկացվող աշխարհի առաջնությանը, որի ընթացքում խաղացել է Е խմբի երկու հանդիպումներում ընդդեմ Կոստա Ռիկայի (1։0) և Բրազիլիայի (0։2)։

Ձեռքբերումներ խմբագրել

Սերբիա
  • Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր (1) – 2006
«Պարտիզան»
  • Սերբիայի փոխչեմպիոն (1) – 2006/07
«Բորուսիա»
  • Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից (1) – 2007/08
«Աստանա»
  • Ղազախստանի չեմպիոն – 2018

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  2. «Дортмундская «Боруссия» подписала Антонио Рукавину» (ռուսերեն). sovsport.ru. 04.01.2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 7-ին.
  3. «Рукавина в рукаве» (ռուսերեն). uefa.com. 04.01.2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 7-ին.
  4. «Протокол финального матча Кубка Германии 2007/08» (գերմաներեն). dfb.de. 19.04.2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 7-ին.
  5. «Антонио Рукавина стал «львом»» (ռուսերեն). footballtransfer.ru со ссылкой на sportbox.ru. 03.02.2009. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 7-ին.
  6. «Rukavina bleibt Löwe, Sven Bender wird ein Borusse» (գերմաներեն). transfermarkt.de. 18.06.2008. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 7-ին.
  7. Антонио Рукавина — Новый игрок Вальядолида
  8. «Вильярреал» подписал Антонио Рукавину
  9. «Астана» официально объявила о подписании участника чемпионата мира-2018
  10. Футболист «Вильярреала» назвал главную причину перехода в «Астану»
  11. Антонио Рукавина дебютирует за «Астану» и в Лиге Чемпионов
  12. Ֆուտբոլիստի էջը Sports.ru կայքում
  13. «Սերբիայի հավաքականի խաղերի վիճակագրություն» (անգլերեն). rsssf.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել