Անտոնիու Սամպայնու դա Նովոա
Անտոնիու Սամպայնու դա Նովոա (պորտ.՝ António Manuel Seixas Sampaio da Nóvoa, դեկտեմբերի 12, 1954, Վալենսա), Պորտուգալիայի հոգեբանության և մանկավարժության ամբիոնի պրոֆեսոր, Լիսաբոնի համալսարանի նախկին ռեկտոր, Պորտուգալիայի 2016 թվականի նախագահական ընտրություններում անկախ թեկնածու[3]։
Անտոնիու Սամպայնու դա Նովոա | |
Կուսակցություն՝ | անկախ քաղաքական գործիչ |
---|---|
Կրթություն՝ | Ժնևի համալսարան, Լիսաբոնի համալսարան և Փարիզ Սորբոնի համալսարան |
Մասնագիտություն՝ | համալսարանի դասախոս, քաղաքական գործիչ, գրող և ահաբեկիչ |
Ծննդյան օր | դեկտեմբերի 12, 1954 (69 տարեկան) |
Ծննդավայր | Վալենսա |
Քաղաքացիություն | Պորտուգալիա |
Հայր | Alberto de Sampaio da Nóvoa?[1] |
Կայք՝ | sampaiodanovoa.pt |
Պարգևներ | |
Կենսագրություն
խմբագրելԱնտոնիու Սամպայնու դա Նովոան ծնվել է 1954 թվականի դեկտեմբերի 12-ին Պորտուգալիայի Վալենսա քաղաքում[4]։ Իր գիտական կարիերան սկսել է 1982 թվականին Ժնևի համալսարանում, 1986 թվականին դոկտորական աստիճան է ստացել բնագիտական կրթության բնագավառում։ 1986-1987 թվականներին սերտորեն համագործակցել է Լիսաբոնի համալսարանի հետ։ 1987 թվականին շնորհվել է դոցենտի գիտական կոչում, 1990 թվականին՝ ադյունկտ-պրոֆեսորի և 1996 թվականին՝ Լիսաբոնի համալսարանի հոգեբանության և մանկավարժության ամբիոնի պրոֆեսորի կոչում։ Գիտական խորհրդի նախագահ (1999, 2001), Լիսաբոնի համալսարանի պրոռեկտոր և ռեկտոր։
Անտոնիու Սամպայու դա Նովոան աշխատել է Մեդիսոնի Վիսկոնսինի համալսարանում (1993/1994) և Կոլումբիայի համալսարանում (2002)։ 1995 թվականին, կիսամյակի ընթացքում եղել է Փարիզի համալսարանի հրավիրյալ հետազոտող և 2001 թվականին Օքսֆորդի համալսարանում, 1996-1999 թվականներին Պորտուգալիայի նախագահի կրթության գծով խորհրդատու։ 2005 թվականին արժանացել է Ժողովրդական լուսավորության Մեծ Խաչի շքանշանի։
Անտոնիու Սամպայու դա Նովոան եղել է 17 դոկտորական ատենախոսությունների ղեկավար կամ խորհրդատու, տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում, որոնց թվում են Լիսաբոնի համալսարանը, Պորտուի համալսարանը, Մինյուի համալսարանը, Ավեյրուի համալսարանը, Լիսաբոնի տեխնիկական համալսարանը, Սան Պաուլոյի համալսարանը և Բաիա նահանգի համալսարանը։ 1986 թվականից գիտական խորհուրդների անդամ է գրեթե բոլոր պորտուգալական համալսարաններում, ինչպես նաև Բրազիլիայի, Կանադայի, Իսպանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Շվեյցարիայի մի շարք համալսարաններում, հանդիսանում է մի շարք ազգային և միջազգային գիտական ամսագրերի խմբագրական խորհրդի անդամ[5]։
Անտոնիու Սամպայու դա Նովոան ավելի քան 150 հրապարակումների հեղինակ է, այդ թվում՝ գրքերի և հոդվածների, որոնք հրապարակվել են աշխարհի 12 երկրներում[6]։
2016 թվականին Անտոնիու Սամպայու դա Նովոան իր թեկնածությունն է առաջադրել 2016 թվականի Պորտուգալիայի նախագահական ընտրություններում, որպես անկախ թեկնածու[7]։ Ստացել է Սոցիալիստական կուսակցության մի մասի, ինչպես նաև աշխատավորների մաոիստական Կոմունիստական կուսակցության և էկոսոցիալիստական ԼԻԲՐԵԻ աջակցությունը՝ հանդես գալով «խիստ խնայողական» քաղաքականությունից հրաժարվելու կարգախոսներով։ Անցած ընտրություններում 23% ձայներով զբաղեցրել է երկրորդ տեղը՝ զիջելով իր հիմնական մրցակցին՝ Մարսելո Ռեբելու դի Սոզային[8]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://desporto.sapo.pt/video/5Ariza959hoye1rkC22L
- ↑ http://www.ordens.presidencia.pt/?idc=153
- ↑ Бывший ректор университета в Лиссабоне обещает родине стабильность
- ↑ António Manuel Seixas Sampaio da Nóvoa Արխիվացված 2015-12-22 Wayback Machine(порт.)
- ↑ Entrevista com o Reitor da Universidade de Lisboa Արխիվացված 2018-02-03 Wayback Machine(порт.)
- ↑ António Nóvoa Արխիվացված 2016-01-30 Wayback Machine(порт.)
- ↑ В выборах президента Португалии 24 января примет участие рекордное число кандидатов
- ↑ Новым президентом Португалии стал консерватор
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնիու Սամպայնու դա Նովոա» հոդվածին։ |