Անտոնին Բենևից (մարտի 26, 1833(1833-03-26)[1][2], Přívrat, Ուստի նադ Օրլիցիի շրջան - մայիսի 29, 1926(1926-05-29)[1][2], Doksy, Չեսկա Լիպայի շրջան[1]), չեխ ջութակահար, դիրիժոր և երաժշտության ուսուցիչ։

Անտոնին Բենևից
Antonin bennewitz.jpg
Բնօրինակ անունչեխ․՝ Antonín Bennewitz
Ծնվել էմարտի 26, 1833(1833-03-26)[1][2]
Přívrat, Ուստի նադ Օրլիցիի շրջան
ԵրկիրFlag of the Czech Republic.svg Չեխոսլովակիա
Մահացել էմայիսի 29, 1926(1926-05-29)[1][2] (93 տարեկան)
Doksy, Չեսկա Լիպայի շրջան[1]
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունդիրիժոր, Կոնցերտմայստեր, կոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ և համալսարանի դասախոս
Գործիքներջութակ
ԱշխատավայրՊրահայի կոնսերվատորիա
ԿրթությունՊրահայի կոնսերվատորիա
Antonín Bennewitz Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է 1833 թվականի մարտի 26-ին Չեխիայում։ Անտոնին Բենևիցը գերմանացու և չեխ կնոջ որդի է եղել։ 1852 թվականին ավարտել է Պրահայի կոնսերվատորիան՝ Մորից Միլդների դասարանը։ 1852-1861 թվականներին նա ջութակահար էր Պրահայի դասային թատրոնում, միևնույն ժամանակ հանդես էր գալիս եվրոպական տարբեր երկրներում որպես մենակատար։ Որպես անսամբլի կատարող նա մասնակցել է Բեդրժիխ Սմետանայի դաշնամուրային տրիոյի պրեմիերային[3]։ Որպես դիրիժոր 1896 թվականի հունիսի 3-ի կիսամյակային համերգում նա առաջին անգամ կատարել է Անտոնին Դվորժակի «Ջրային», «Կեսօր» և «Ոսկե ճախարակ» սիմֆոնիկ բանաստեղծությունները[4][5]։

1865 թվականից կոնսերվատորիայի պրոֆեսոր է եղել, իսկ 1882-1901 թվականներին՝ կոնսերվատորիայի ռեկտոր։ Պրահայի կոնսերվատորիայի պաշտոնական կայքը «ոսկե ժամանակ» է անվանել Բենևիցի ղեկավարման շրջանը[6]։ Նա Կամմերմուսիկվերինի հիմնադիրներից մեկն էր, ում ազգային իդեալները դրդել են, որ Բեդրիժիխ Սմետանան գրի e-moll «Իմ կյանքից»[7]։

19-րդ և 20-րդ դարերի սկզբին Բեննևիցի ուսանողների թվում ամենամեծ չեխ երաժիշտներն են՝ Ֆրանց Լեհարը, Յոսեֆ Սուկը,Ֆրանտիշեկ Օնդրժիչեկը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Czech National Authority Database
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. «Bedrich Smetana»։ web.archive.org։ 2009-02-26։ Վերցված է 2020-09-20 
  4. Černušák, Gracián; Štědroň, Bohumír; Nováček, Zdenko Československý hudební slovník. — Státní hudební vydavatelství. — p. 83 с.
  5. «Bedrich Smetana»։ web.archive.org։ 2009-02-26։ Վերցված է 2020-09-20 
  6. Stručná historie Pražské konzervatoře (չեխ.)
  7. Robin Stowell, Jonathan Cross The Cambridge Companion to the String Quartet. — Cambridge University Press, 2003-11-13. — 394 с. — ISBN 978-0-521-00042-0

ԳրականությունԽմբագրել

  • Музыкальный энциклопедический словарь / Гл. ред. Г. В. Келдыш. — М.: Советская энциклопедия, 1990. — С. 64. — ISBN 5-85270-033-9

Արտաքին հղումներԽմբագրել