Անտե Ստարչևիչ

խորվաթական ծագմամբ ավստրո-հունգարացի քաղաքական գործիչ, հրապարակախոս և գրող

Անտե Ստարչևիչ (խորվ.՝ Ante Starčević, 23 մայիսի, 1823, Ժիտնիկ, Գոսպիչ – 28 փետրվարի, 1896, Զագրեբ), խորվաթական ծագմամբ ավստրո-հունգարացի քաղաքական գործիչ, հրապարակախոս և գրող։ Խորվաթիայի անկախության համար մղված պայքարի ակտիվ գործիչ, Խորվաթական իրավունքի կուսակցության հիմնադիրներից մեկը։ Գրել է սերբախորվաթերենի էկավյան բարբառով (ներկայում էկավյան բարբառն օգտագործվում է բացառապես Սերբիայում)[5]՝ միաժամանակ ձգտելով նրան, որ միասնական լեզու ստեղծվի էկավյան բարբառի հիման վրա։

Անտե Ստարչևիչ
խորվ.՝ Ante Starčević
Դիմանկար
Ծնվել էմայիսի 23, 1823(1823-05-23)[1][2]
ԾննդավայրՎելիկի Ժիտնիկ, Croatian Military Frontier, Ավստրիական կայսրություն[2][3]
Մահացել էփետրվարի 28, 1896(1896-02-28)[1][2][3][…] (72 տարեկան)
Մահվան վայրԶագրեբ, Խորվաթիայի և Սլավոնիայի թագավորություն, Ավստրո-Հունգարիա[2]
ԳերեզմանŠestine Cemetery[4]
Քաղաքացիություն Խորվաթիայի և Սլավոնիայի թագավորություն
Մայրենի լեզուխորվաթերեն
ԿրթությունԶագրեբի համալսարան (1845)[2]
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[3][2] (1846)
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններպառլամենտի անդամ
ԿուսակցությունԻրավունքների կուսակցություն[3][2] և Frankists (Croatia)?[3]
ԱնդամությունMatica hrvatska?[2] և Q12630164?[2]
 Ante Starčević Վիքիպահեստում

Քաղաքական գործունեությունից բացի հայտնի է նաև որպես հրապարակախոս և խորվաթական նացիոնալիզմի տեսաբան։ Ժամանակակից Խորվաթիայում հաճախ կոչվում է «հայրենիքի հայր» (խորվ.՝ otac domovine):

Կենսագրություն խմբագրել

Անտե Ստարչևիչը ծնվել է 1823 թվականի մայիսի 23-ին։ 1845 թվականի աշնանն ավարտել է գիմնազիա Զագրեբում, ապա սեմինարիա Սենում, ինչից հետո աստվածաբանություն է սովորել Պեշտում (ներկայում Բուդապեշտի մաս)։ 1846 թվականին ստացել է փիլիսոփայության դոկտորի պատվավոր աստիճան Պեշտի համալսարանում[6]։ Դրանից հետո նա որոշել է հրաժարվել հոգևորականի գործունեությունից ու նվիրվել քաղաքականությանը՝ տարվելով Խորվաթիայի անկախության գաղափարներով։ Փորձել է աշխատանքի անցնել Զագրեբի համալսարանում, սակայն չի հաջողվել։ Շրամում աշխատել է փաստաբանական գրասենյակում մինչև 1861 թվականը, երբ ընտրվել է Ռիեկայի ժուպանիայի գլխավոր նոտար, ինչպես նաև Խորվաթիայի խորհրդարանի պատգամավոր։

1861 թվականի հունիսի 26-ին պատգամավոր Էվգեն Կվատերնիկի հետ միասին Խորհրդարանի նիստում ներկայացրել է Հաբսբուրգյան միապետության կազմում Խորվաթիային լայն ինքնավարության իրավունքներ տալու ծրագիր (այդ ժամանակ Խորվաթիան բաժանված էր մի քանի մասի)։ Այդ օրն ընդունված է համարել Խորվաթական իրավունքի կուսակցության հիմնադրման օր։

1862 թվականին Անտե Ստարչևիչի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են և նա մեկ ամիս գտնվել է կալանքի տակ որպես «գոյություն ունեցող կարգի հակառակորդ»։ Կրկին Խորվաթիայի խորհրդարանի պատգամավոր է ընտրվել 1865 թվականին Զագրեբի հինգերորդ շրջանի կողմից, իսկ 1871 և 1878 թվականներին՝ Ռիեկայի կողմից։

Ստարչևիչը, ի տարբերություն իր ժամանակի մի շարք խորվաթ հայտնի գործիչների (օրինակ՝ Յոսիպ Ելաչիչ), Հաբսբուրգյան միապետությունը համարում էր ոչ թե խորվաթ ժողովրդի պաշտպան ընդդեմ հունգարացի նացիոնալիստների, այլ Խորվաթիայի անկախության հակառակորդ։ Նա հանդես է եկել նաև եկեղեցու դիրքորոշման դեմ, որին մեղադրում էր բնակչության հետամնացության ու օտարերկրացիներին (ավստրացիներին ու հունգարացիներին) ծառայելու մեջ։ Նա կարծում էր, որ խորվաթ ժողովրդի ինքնիշխանությունը իր գործն է, ոչ թե միապետի «աստվածային կամքի»։ Ֆրանսիական հեղափոխության գաղափարների ազդեցությամբ Անտե Ստարչևիչը պայքարել է ֆեոդալիզմի վերապրուկների դեմ ու հասարակական կյանքի դեմոկրատացման համար։ Քաղաքականության մեջ նա իր հույսը կապում էր քաղաքացիների, ունևոր գյուղացիների ու մտավորականության հետ։ 19-րդ դարի երկրորդ կեսին Անտե Ստարչևիչը եղել է քաղաքացիական իրավունքերի ու քաղաքական ազատությունների ընդլայնման համար հետևողականորեն պաքարողներից մեկը։

1863 թվականին Անտե Ստարչևիչը ձերբակալվել է, իսկ բանտից ազատվելուց հետո կրկին աշխատել է Շրամի վարչությունում մինչև 1871 թվականի հոկտեմբեր։ Ռակովիցեում Կվատերնիկի ապստամբությունից հետո Անտե Ստարչևիչը կրկին ձերբակալվել է, իսկ Խորվաթական իրավունքի կուսակցությունը ցրվել է։ 1878 թվականին Ստարչևիչն ընտրվել է Խորվաթիայի խորհրդարանի պատգամավոր և այդ պաշտոնն զբաղեցրել մինչև իր մահը 1896 թվականին։

Իր աշխատություններում Անտե Ստարչևիչը պրոպագանդել է հակասեմականությունը, ռասիզմն ու սերբոֆոբիան[7][8]։ Հունգարիայի օրինակով նա ձևակերպել է «խորվաթական քաղաքական մեկ ժողովրդի» գոյության գաղափարը։ Ստարչևիչը նաև հեղինակել է «Աստված ու խորվաթները» տեսությունը, ինչը նշանակում էր, թե այն հողերում, որոնք ինքը համարում էր խորվաթական, իշխում են միայն Աստված ու խորվաթ ժողովուրդը։ Իր աշխատություններում նա կարևորել է հռոմեա-կաթոլիկական եկեղեցու դերը ներգաղթած սերբերի՝ խորվաթներին ձուլվելու գործում[9]։

Բոսնիացի մուսուլմաններին Ստարչևիչը վերաբերվում էր մեծ հարգանքով՝ նրանց համարելով «ամենաազնվաբարո ազնվականությունը, որ երբևէ տեսել է Եվրոպան», որոնք ոչ մի ընդհանրություն չունեն «թուրքական մուսուլման ցեղերի հետ»[10]։ Այդ դիրքորոշումը զուգակցվում էր նրա ուժեղ սերբոֆոբիայի հետ։ Ստարչևիչը պնդում էր, թե իբր գոյություն չունի սերբ ազգ, իսկ սերբեր կոչել են եկածներին (առաջին հերթին գերիներին ու ստրուկներին)[10]։ «Սերբ» բառը նա ծագած էր համարում լատիներեն «servus» (ստրուկ) բառից[11]։

Իր կտակի համաձայն՝ Անտե Ստարչևիչը թաղվել է Սուրբ Միրկայի եկեղեցում։ Նրա հուշարձանն ստեղծել է խորվաթ հայտնի քանդակագործ Իվան Ռենդիչը։

Մատենագրություն խմբագրել

  • «Ustavi Francezke», Zagreb 1889.
  • «Djela, Knjiga I—III», Odbor Kluba Stranke prava, Zagreb 1893. — 1894.
  • «Iztočno pitanje», Zagreb 1899.
  • «Naputak za pristaše Stranke prava», Zagreb 1900.

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija (хорв.)LZMK, 1999. — 9272 p. — ISBN 978-953-6036-31-8
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  4. https://www.gradskagroblja.hr/trazilica-pokojnika/15
  5. A.Starčević: Izabrani politički spisi, Golden Marketing-Narodne novine, Zagreb, 1999.
  6. Hrvatska misao: smotra za narodno gospodarstvo, književnost i politiku, 1902, Godina 1, Odgovorni urednik Dr. Lav Mazzura, Tiskara i litografija Mile Maravića — Milan Šarić: Život i rad dra Ante Starčevića — stranica 133 — Tadanji biskup senjski, Mirko Ožegović, pošalje ga u sjemenište u Budimpeštu, gdje je Ante uz bogoslovne nauke slušao filozofiju i slobodne znanosti. Pošto je položio stroge ispite u filozofiji i slobodnim znanostima bio je već 1846. promoviran na čast doktora filozofije.
  7. Васильева, Нина, Гаврилов, Виктор. Балканский тупик ? Историческая судьба Югославии в XX веке. — М.: Гея Итэрум, 2000. — С. 81. — ISBN 5855890635
  8. Беляков, Сергей. Усташи: между фашизмом и этническим национализмом. — Екатеринбург: Гуманитарный университет, 2009. — С. 95. — ISBN 5774101153
  9. Филимонова А.И. Босния и Герцеговина // Югославия в XX веке: очерки политической истории / К. В. Никифоров (отв. ред.), А. И. Филимонова, А. Л. Шемякин и др. — М.: Индрик, 2011. — С. 89. — ISBN 9785916741216
  10. 10,0 10,1 Беляков С.С. Становление и развитие идеологии хорватского этнического национализма: конец 50-х - начало 80-х гг. XIX в. // Вопросы всеобщей истории. - 2008. - Т. 10. - С. 77
  11. Беляков С.С. Становление и развитие идеологии хорватского этнического национализма: конец 50-х - начало 80-х гг. XIX в. // Вопросы всеобщей истории. - 2008. - Т. 10. - С. 78

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտե Ստարչևիչ» հոդվածին։