Անտառային հրդեհ Իսրայելում (2010)

Անտառային հրդեհ Իսրայելում (եբրայերեն՝ השריפה בכרמל‎), խոշոր հրդեհ Հյուսիսային Իսրայելում, որը տեղի է ունեցել 2010 թվականի ձմռանը՝ դեկտեմբեր ամսին։

Անտառային հրդեհ Իսրայելում
Տեսակհրդեհ
ՎայրԿարմել լեռ և շրջակայք
ԵրկիրԻսրայել Իսրայել
Տարեթիվդեկտեմբերի 2, 2010
Զոհվածներ44
ՊատճառՁմեռային երաշտ և տեղումների բացակայություն։ Բնապահպանական և էկոլոգիական աղետ
Քարտեզ
Քարտեզ
 2010 Mount Carmel fire Վիքիպահեստում

Այն պայմանավորված էր ձմեռային երաշտով և տեղումների բացակայությամբ։

Պատմություն

խմբագրել

Հրդեը բռնկվել է Հյուսիսային Իսրայելի Կարմել լեռան ստորոտում գտնվող անտառում՝ դեկտեմբերի 2-ին, տեղական ժամանակով ժամը տասնմեկին։

Հրդեհը տարածվել է շատ արագ և այն լուրջ ավերածություններ է կատարել Հայֆա քաղաքում և նրա մոտ գտնվող Օսֆիյա գյուղում։ Անմիջականորեն վտանգի գոտում գտնվող գյուղի հատվածներում կատարվել է զանգվածային տարհանում։

Հրդեհը տարածվել է նաև «Դեյմոն» բանտում, որտեղ փակված բանտարկյալները շտապ տարհանվել են։ Տարհանման ավտոբուսներից մեկը, որի մեջ գտնվում էին իսրայելցի ուսանողներ և բանտարկյալներ, վթարի է ենթարկվել և 37 մարդ զոհվել է։

Տարհանվել են նաև տեղի հոգեբուժարանի հիվանդները։ Զոհվել է ընդհանուր հաշվով 44 մարդ, իսկ 17 հազար բնակիչ տարհանվել է։

Հրդեհի ժամանակ երեք հրեա ուսանողներ փրկել են լուսանկարիչ Ռոնի Սոֆերին և նրան մեքենայով տեղափոխել մետակա հիվանդանոց։

Միջազգային օգնություն

խմբագրել

Հրդեհի պատճառով Իսրայելը լուրջ վնասներ է կրել։ Իսրայելի կառավարությունը օգնության խնդրանքով դիմել է միջազգային հանրությանը։ Ստորև այբբենական կարգով ներկայացված են այն պետությունները, որոնք պաշտոնապես արձագանքել են այս խնդրանքին[1][2]

  Ավստրալիա   Եգիպտոս   Պաղեստին   Ուկրաինա
  Ադրբեջան   Հորդանան   Ռուսաստան[3]   Ֆրանսիա
  Բուլղարիա   Իսպանիա   Ռումինիա   Խորվաթիա
  Միացյալ Թագավորություն   Իտալիա   ԱՄՆ   Չեխիա
  Հունաստան   Կիպրոս   Թուրքիա   Շվեյցարիա

Ծանոթագրություններ

խմբագրել