«Անսասան վճռականություն» գործողություն (անգլ.՝ Operation Inherent Resolve, OIR), ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների զինված ուժերի ռազմական գործողություն «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կազմակերպության դեմ։ Ֆինանսական, հետախուզական և նյութատեխնիկական ապահովումն ու քաղաքական աջակցությունն իրականացրել են ավելի քան 20 երկրներ[1]։ 2014 թվականի օգոստոսից գործողության մեկ տարվա ընթացքում խմբավորումը ծախսել է ավելի քան 3 մլրդ դոլար[2]։

«Անսասան վճռականություն» աշխատանքային խմբի պատկերանիծը

Գործողության ընթացքը խմբագրել

Գործողությունը սկսվում է 2014 թվականի օգոստոսի 8-ին օդային հարվածներով։ ԱՄՆ պաշտպանության նախարարության զեկույցի համաձայն՝ 2014-2015 թվականներին օդային հարվածների են ենթարկվել ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Կանադայի, Դանիայի, Ֆրանսիայի, Հորդանանի, Նիդեռլանդների, Մեծ Բրիտանիայի, Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների ռազմաօդային ուժերը։ Բացի այդ, ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը, որոնք տեղակայված են Կարմիր ծովում և Պարսից ծոցում, մասնակցել են իսլամիստների ենթակառուցվածքների ոչնչացմանը[3]։

2015 թվականի օգոստոսի 20-ի դրությամբ իրականացվել է 6228 ավիահարված, որից 3847-ը՝ Իրաքի, իսկ 2381-ը՝ Սիրիայի տարածքում։ 2015 թվականի օգոստոսի 7-ի դրությամբ ոչնչացվել է ավելի քան 10 հազար թիրախ, որից 119 տանկ, 340 HMMWV թեթև բեռնատար, 2577 կրակային դիրք և այլն։ Գործողության ընդհանուր արժեքը մինչև 2015 թվականի հուլիսի 31-ը հասել է 3,5 միլիարդ դոլարի՝ միջինը օրական 9,8 միլիոն դոլար գործողության 357 օրվա ընթացքում[4]։ Ամերիկյան կործանիչները 47 թևավոր հրթիռ են արձակել ահաբեկիչների թիրախների ուղղությամբ[1]։

2018 թվականի փետրվարի 5-ին ԱՄՆ-ն սկսեց զորքերը դուրս բերել Իրաքից[5]։

2018 թվականի մայիսի 4-ին «Անսասան վճռականություն» գործողության շրջանակում Միջերկրական ծովում տեղակայված ԱՄՆ ավիակիր Հարի Թրումենի ինքնաթիռները[6], հարձակվել են Սիրիայում «Իսլամական Պետության» ահաբեկիչների վրա[7]։

Վաշինգտոնը հայտարարել է Իրաքում ակտիվ մարտական առաքելության ավարտի մասին մինչև 2021 թվականի վերջը[8], այդ մասին համաձայնագիր է կնքվել Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազիմիի հետ։ Պենտագոնն այլևս չի մասնակցի երկրի տարածքում լայնածավալ գործողություններին, այլ կպատրաստի իրաքյան զինված ուժերի մարտիկներին, ինչպես նաև ԻՊ-ի ահաբեկիչների դեմ ուղղված նպատակային պայքարին[9]։

Մարտական մեքենաներ խմբագրել

 
155 մմ արկ M109 ինքնագնաց հրացանի համար Իրաքի Ալ Թաքադում ավիաբազայում 2016 թվականի հունիսի 27-ին։ ԱՄՆ 1-ին զրահատանկային դիվիզիայի 4-1-ին հրետանային գումարտակը «Ալ Թաքադում» աշխատանքային խմբի կազմում մասնակցում է ԴԱԻՇ-ի դեմ «Անսասան վճռականություն» գործողությանը։

ԱՄՆ խմբագրել

Ավստրալիա խմբագրել

Ավստրալիան գործողության մեջ է մտել 2014 թվականի սեպտեմբերի 23-ին։ Ալ-Մինադ ավիաբազայից (ԱՄԷ) ավիահարվածներ են հասցվել Իրաքի տարածքին։

Բելգիա[12] խմբագրել

Բելգիան գործողության մեջ է մտել 2014 թվականի սեպտեմբերի 26_ին:Իրաքի տարածքին ավիահարվածներ են հասցվել Աս-Սալթի ավիաբազայից (Հորդանան)։

  • F-16A

Կանադա խմբագրել

Կանադան գործողության մեջ է մտել 2014 թվականի հոկտեմբերի 21-ին։ Իրաքի տարածքին օդային հարվածներ են հասցվել Ալի ալ Սալեմ ավիաբազայից (Քուվեյթ)։

  • CF-18А

Դանիա խմբագրել

Իրաքի տարածքին օդային հարվածներ են հասցվել Ալի ալ Սալեմ ավիաբազայից (Քուվեյթ)։

  • F-16A

Ֆրանսիա խմբագրել

Ֆրանսիան գործողության մեջ է մտել 2014 թվականի հոկտեմբերի 5-ին։ Իրաքի տարածքում ավիահարվածներ են հասցվել Ալ-Դաֆրա ավիաբազայից (ԱՄԷ)։

  • Ռաֆալ, KC-135FR, Ատլանտյան-2

Նիդերլանդներ խմբագրել

Նիդեռլանդները գործողության մեջ է մտել 2014 թվականի հոկտեմբերի 3-ին։ Իրաքի տարածքին ավիահարվածներ են հասցվել Աս-Սալթի ավիաբազայից (Հորդանան)։

  • F-16A

Մեծ Բրիտանիա խմբագրել

Մեծ Բրիտանիան գործողության մեջ է մտել 2014 թվականի հոկտեմբերի 3-ին։ Իրաքի տարածքում ավիահարվածներ են հասցվել Ակրոտիրի (Կիպրոս) և Ալ-Ուդեյդ (Քաթար) ավիաբազայից։

  • RC-135W, Տերնադո GR4, Վոյաջեր KS2/3

Բահրեյն խմբագրել

Ավիահարվածներ են հասցվել Սիրիայի տարածքում։

  • F-16А

Սաուդյան Արաբիա խմբագրել

Ավիահարվածներ են հասցվել Սիրիայի տարածքում։

  • F-15S

ԱՄԷ խմբագրել

Ավիահարվածներ են հասցվել Սիրիայի տարածքում.

  • Միրաժ, F-16A

Գործողության անվանում խմբագրել

Գործողության պաշտոնական անվանումը տրվել է դրա մեկնարկից միայն երկու ամիս անց[1]։ ԱՄՆ Զինված ուժերի հրամանատարության ներկայացուցիչները կարծում են, որ «գործողության անվանումը կոչված է արտացոլելու ԱՄՆ-ի և գործընկեր երկրների անկոտրում վճռականությունն ու խորը հանձնառությունը տարածաշրջանում», ինչպես նաև ամբողջ աշխարհում՝ ոչնչացնելու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը և վերացնելու այն սպառնալիքը, որը նա ներկայացնում է Իրաքի, տարածաշրջանի և ամբողջ համաշխարհային հանրության համար[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Операция США и их союзников "Непоколебимая решимость"». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին.
  2. «Операция США «Непоколебимая решимость»: промежуточные итоги». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 12-ին.
  3. Русская служба BBC (16 февраля 2015). «Война против «Исламского государства» в цифрах». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 25-ին.
  4. U.S. Department of Defense. «Operation Inherent Resolve. Targeted operations against ISIL terrorists». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 25-ին.
  5. «Впервые за три года США и Ирак договорились о выводе войск» (ռուսերեն). zikua.tv. Վերցված է 2018 թ․ փետրվարի 5-ին.(չաշխատող հղում)
  6. «США наносят удары по целям в Сирии с авианосца». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 5-ին.
  7. «С авианосца США «Гарри Трумэн» нанесли удары по террористам в Сирии». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 5-ին.
  8. «США и Ирак договорились о выводе американских войск к концу 2021 года». Российская газета (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 24-ին.
  9. ««Маневры за спиной Москвы» США покидают Ближний Восток. Почему это не поможет России усилить свои позиции в Сирии». Lenta.RU (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ փետրվարի 26-ին.
  10. «США впервые использовали истребители F-35A в бою». РИА Новости (ռուսերեն). 20190501T1645. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 30-ին.
  11. «U.S. Air Force F-35As conduct first combat employment». U.S. Air Force (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 30-ին.
  12. «Операция США и их союзников "Непоколебимая решимость" (2015) - 2000». Top secret - Pentagonus. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 30-ին.