MQ-9 Reaper (թարգմանաբար՝ հնձիչ, հնձող), հետախուզա-հարվածային ԱԹՍ, նախագծվել է General Atomics կազմակերպության կողմից, ԱՄՆ ՌՕՈւ, ՌԾՈւ և Բրիտանական ՌՕՈւ կողմից կիրառման նպատակով։ Առաջին թռիչքը կատարվել է 2001 թվականի փետրվարի 2-ին։

MQ-9 Reaper
MQ-9 Reaper ԱԹՍ-ն Աֆղանստանում մարտական թռիչքի ժամանակ, 2008 թվական
ՏեսակԱԹՍ
Ենթատեսակհետախուզական / հարվածային
Օգտագործվում է ինչպեսավիաաջակցություն մեծ խորության վրա և օդային հետախուզություն[1]
ԶենքAIM-9 Sidewinder?[2], GBU-12 Paveway II?[2], AGM-114 Hellfire?[2] և Joint Direct Attack Munition?
ԱրտադրողԱմերիկայի Միացյալ Նահանգներ General Atomics
Առաջին թռիչք2 փետրվար 2001
Շահագործման սկիզբհոկտեմբեր 2007[3]
Կարգավիճակարտադրվում է, կիրառվում է
ՇահագործողներԱՄՆ ռազմաօդային ուժեր, Տաբասկո, Լեհաստան[4], Թագավորական ռազմաօդային ուժեր, Իտալիայի ռազմաօդային ուժեր, Թուրքիայի ռազմաօդային ուժերը և French Air and Space Force?
Միավոր արտադրված74[5]
Միավորի արժեք16,9 մլն. դոլար[6]
Բազային մոդելMQ-1 Predator
ԱՄՆ ՊՆ կոդMQ-9A[7] և MQ-9
 General Atomics MQ-9 Reaper Վիքիպահեստում

Ստեղծվել է MQ-1 Predator ԱԹՍ-ի հիմքի վրա։ Սարքի վրա տեղադրված է տուրբոպտուտակային շարժիչ, որը թույլ է տալիս զարգացնել ավելին քան 400 կմ/ժամ արագություն։ Գործնական թռիչքի բարձրությունը կազմում է 13 000 մ։ Առավելագույն թռիչքի տևողությունը՝ 24 ժամ։

Տարբերակներ

խմբագրել
  • Block-1 - 2012 թվականի ապրիլին ներկայացվեց ԱԹՍ-ի նոր տարբերակ, որն ուներ մոտ 10-15 ժամով ավելի թռիչքի տևողություն։ Այս արդյունքը հնարավոր եղավ ստանալ լրացուցիչ վառելիքի բաքերի և անվային համակարգի բարելավման[8]։
  • Block-5 - ավելացվեց շարժիչի հզորությունը, տեղադրվեց երկրորդ ռադիոկայանը, ավելացվեց բեռնունակությունը[9]։
  • Reaper ER - ավելացված թռիչքի տևողությամբ տարբերակ (27-ից մինչև 33 ժամ)[10]։

Կիրառում

խմբագրել

Առաջին MQ-9 Reaper փոխանցվեց ԱՄՆ ՌՕՈւ-ին 2007 թվականի մարտին, և արդեն հոկտեմբերին այս տիպի սարքերը օգտագործվում էին Աֆղանստանում ծավալված գործողություններում։

Այս սարքերն օգտագործվում են նաև Մեքսիկայի հետ սահմանի վերահսկման ժամանակ։

2009 թվականի մարտ ամսվա դրությամբ ԱՄՆ ՌՕՈւ-ն օգտագործում էր 195 Predator տիպի և 28 Reaper տիպի ԱԹՍ-ներ[11]։

Տակտիկական միավոր

խմբագրել

MQ-9 Տակտիկական միավորը բաղկացած է մի քանի ԱԹՍ-ներից, վերգետնյա կառավարման կայանից, կապի սարքավորումից, ՊԳՊ-ից և սպասարկող անձնակազմից։ ԱԹՍ-ի անձնակազմը բաղկացած է երկու հոգուց, օդաչու և էլեկտրոնային համակարգերի օպերատոր։ Կախված առաքելությունից ԱԹՍ-ն կարող է զինված լինել տարաբնույթ զինատեսակներով կամ էլեկտրոնային սարքավորումներով։

Տակտիկական միավորի գինը կազմում է մոտ 30 միլիոն ԱՄՆ դոլար, կախված միավորի կառուցվածքից[6].

Միջադեպներ

խմբագրել
Ամսաթիվ ԱԹՍ համարը Վայրը Զոհեր Նկարագիր
13.12.2011 ԱՄՆ ՌՕՈւ   Սեյշելյան կղզիներ, Մախե կղզու օդանավակայան 0/0 ԱԹՍ-ն կործանվել է վայրէջք կատարելիս, զոհեր չեն եղել[12]
05.04.2012 ԱՄՆ ՌՕՈւ   Սեյշելյան կղզիներ, Մախե կղզու օդանավակայան 0/0 ԱԹՍ-ն կործանվել է վայրէջք կատարելիս, զոհեր չեն եղել[13]

Կիրառվում է այս պահին

խմբագրել
  ԱՄՆ
  • ԱՄՆ ՌՕՈւ - ընդհանուր առմամբ նախատեսվում է օգտագործել 276 Reaper ԱԹՍ-ներ։ 2011 թվականի դրությամբ տարբեր տվյալներով կիրառվում են 63-ից 74 MQ-9[5]
  Միացյալ Թագավորություն
  Իտալիա
  Թուրքիա
  Ֆրանսիա

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://www.af.mil/About-Us/Fact-Sheets/Display/Article/104470/mq-9-reaper/
  2. 2,0 2,1 2,2 Time / N. GibbsNYC: Time Inc., 2009. — Iss. 40. — ISSN 0040-781X; 2169-1665
  3. MQ-9 REAPER ԱՄՆ ՌՕՈւ-ի կայքում (անգլ.)
  4. https://www.janes.com/defence-news/news-detail/ukraine-conflict-general-atomics-committed-to-providing-mq-9-uavs-to-ukraine
  5. 5,0 5,1 ԱՄՆ ՌՕՈւ գնել է 40 Reaper ԱԹՍ-ներ (ռուս.)
  6. 6,0 6,1 Analysis of the Fiscal Year 2012 Pentagon Spending Request | COSTOFWAR.COM (անգլ.)
  7. Utilizzo della Nomenclatura "Mission Design Series" (MDS) Nelle Pubblicazioni Techniche (PPTT) di Competenza della DAAMinistry of Defence of Italy.
  8. Американцы увеличат продолжительность полёта беспилотников Reaper (ռուս.)
  9. США усовершенствуют ударный беспилотник Reaper (ռուս.)
  10. "Extension du domaine de la lutte": le Reaper est désormais capable de voler 33 heures (ֆր.)
  11. «Drones Are Weapons of Choice in Fighting Qaeda». New York Times. 2009 թ․ մարտի 16. Վերցված է 2009 թ․ մարտի 17-ին. «Considered a novelty a few years ago, the Air Force's fleet has grown to 195 Predators and 28 Reapers, a new and more heavily armed cousin of the Predator.» (անգլ.)
  12. На Сейшелах разбился американский беспилотник (ռուս.)
  13. В аэропорту Сейшел вновь разбился беспилотник США (ռուս.)
  14. Italy Might Reap Two More MQ-9 UAVs (անգլ.)
  15. Italia acquisirà 4 UAV Predator B/Reaper (անգլ.)
  16. NATO unmanned aircraft systems operational Արխիվացված 2008-12-19 Wayback Machine (գերմ.)
  17. ЦАМТО / Новости / Франция намерена приобрести БЛА «Рипер» — DSCA (ռուս.)

Արտաքին հղումներ

խմբագրել