Անջելինա (ֆրանսիացի երգչուհի)

Անջելինա Նավա (նոյեմբերի 4, 2006(2006-11-04), Պրովանս)[1], ավելի հայտնի որպես Անջելինա, ֆրանսիացի երգչուհի, որը հայտնի է դարձել The Voice Kids-ի ֆրանսիական չորրորդ եթերաշրջանում հաղթելուց հետո։ Մեկ տարի անց նա ներկայացրեց իր երկիրը 2018 թվականի «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում «Jamais sans toi» («Երբեք առանց քեզ») երգով՝ զբաղեցնելով երկրորդ տեղը[2]։ 2019 թվականի գարնանը նա թողարկեց իր դեբյուտային «Ma voie» («Իմ ուղին») ալբոմը՝ «Maman me dit» («Մայրիկն ինձ ասում է») երգով՝ որպես գլխավոր սինգլ։

Անջելինա
Ծնվել էնոյեմբերի 4, 2006(2006-11-04) (17 տարեկան)
Պրովանս
Երկիր Ֆրանսիա
Ժանրերշանսոն
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
ԼեյբլUniversal Music France
Կայքuniversalmusic.fr/artiste/35311-angelina-2/
 Angélina Nava Վիքիպահեստում

Վաղ կյանք խմբագրել

Անջելինան մեծացել է Լա Սիոտատում[3], Հարավային Ֆրանսիայի Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտում։ Նրա հայրը իտալացի է, իսկ մայրը՝ ֆրանսուհի[4]։ Նրա ծնողները Լա Սիոտատում պարուսույցներ են[5]։

Գործունեություն խմբագրել

Անգելինայի ընտանիքի անդամներից ոչ մեկը երաժշտական կրթություն չի ունեցել, սակայն նա դեռ փոքր տարիքից աչքի է ընկել երգելու հանդեպ իր կիրքով և լավ վոկալային հմտություններով։ Նա հատկապես սիրում էր մեքենայում երգել իր սիրելի երգերը։ Հինգ տարեկանում Անջելինան հանրության առաջ ելույթ ունեցավ Բուշ-դյու-Ռոնում բարեգործական միջոցառման ժամանակ՝ երգելով «Քամու գույները» Դիսնեյի «Պոկահոնտաս» անիմացիոն ֆիլմից, մի փորձ, որը նա այժմ համարում է որոշիչ պահ՝ «հայտնություն»[4][6]։

Երեխաների ձայնը (The Voice Kids) խմբագրել

Անջելինան միշտ սիրում էր դիտել «Երեխաների ձայն»-ի ֆրանսիական տարբերակը, և երբ լսեց, որ մոտակայքում շոուի համար քասթինգ է լինելու, որոշեց փորձել իր բախտը և ընտրվեց ելույթ ունենալու Բրունո Բերբերեսի[7]՝ The Voice քասթինգի տնօրենի առջև[8]։ Նախընտրական ևս յոթ փուլեր հաջորդեցին մինչև նրա կույր լսումների հասնելը։ Նա այդ ժամանակ ինը տարեկան էր[7][9] (Դա շոուի չորրորդ սեզոնն էր և այն հեռուստատեսությամբ ցուցադրվեց 2017 թվականի օգոստոսի 19-ից մինչև սեպտեմբերի 30-ը)[10]։

Իր կույր լսումների համար, որը դարձավ առաջին էպիզոդի առաջին հեռուստատեսային լսումը, Անջելինան կատարեց Սինապսոնի «All in You» երգը։ Մինչ բեմ բարձրանալը նա հայտարարեց. «Սա իմ ողջ կյանքի ամենամեծ օրն է, և եթե աթոռը շրջվի, ես կլինեմ աշխարհի ամենաերջանիկ մարդը»։ Երբ նա ստիպեց բոլոր երեք ժյուրիներին շրջել իրենց աթոռները, նա ընտրեց Պատրիկ Ֆիորիին՝ որպես իր մարզիչ[9]։:

Հաջորդ փուլում Ֆիորիի խմբի Անջելինան, Էլեան և Լարան պայքարեցին՝ երգելով LP«Lost on You» երգը, և հենց Անջելինան ընտրվեց մարզիչի կողմից կիսաեզրափակչի համար[11]։ Կիսաեզրափակչում նա երգեց Զազի «J'envoie valser» («Ես վալս եմ ուղարկում») երգը՝ դառնալով այն երկու թիմի անդամներից մեկը, որ իր մարզիչն ընտրել էր եզրափակիչի համար[12]։ Մեկ այլ մարզիչ՝ Մ. Պոկորան, նույնպես առաջարկեց այս երկուսին եզրափակչի համար, մինչդեռ Ջենիֆերը նախընտրեց Դիլանին և Քեսսիդիին[13]։ Ուղիղ եթերում Անջելինան նախ երգեց Ստրոմայի «Tous les mêmes» («Նրանք բոլորը նույնն են») երգը և այնուհետև կրկնեց իր լսումների երգը՝ «All in You» և հաղթեց[14]։

Ավելի ուշ, նույն տարում, նա միացավ Enfoirés Kids խմբի դերասանական կազմին իրենց առաջին և միակ համերգի համար, որը ձայնագրվել էր Zénith d'Aix-ում 2017 թվականի նոյեմբերի 19-ին և հեռարձակվել TF1-ով դեկտեմբերի 1-ին[15]։

2018։ Մանկական Եվրատեսիլ խմբագրել

 
Անջելինան ելույթ է ունենում Մանկական Եվրատեսիլ 2018 երգի մրցույթի փորձին

2018 թվականին Անջելինան ընտրվեց ներկայացնելու Ֆրանսիան «Jamais sans toi» երգով այդ տարվա Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթում, որն անցկացվեց Մինսկում (Բելառուս)[16]։ Նա զբաղեցրեց երկրորդ տեղը՝ 203 միավորով՝ 15 միավորով զիջելով հաղթողին։ Ժյուրիի միավորներով վեցերորդն էր, իսկ հանրության՝ երկրորդը[17]։

Անջելինայի ելույթը Մանկական Եվրատեսիլում նշանավորեց Ֆրանսիայի վերադարձը մրցույթ 14 տարի անց (Մինչ այդ երկիրը մասնակցել էր միայն մեկ անգամ՝ 2004-ին, երբ Թոմաս Պոնտիեն իր «Si on voulait bien» («Եթե մենք ցանկանային») երգով զբաղեցրեց վեցերորդ տեղը)։ Անջելինայի հաջողությունից հետո Ֆրանսիան որոշեց, որ հաջորդ տարի ևս կմասնակցի[18]։

2019. Դեբյուտային ալբոմ խմբագրել

2019 թվականի մարտի վերջին Անջելինան թողարկեց սինգլ «Maman me dit» վերնագրով։ Ապրիլի 26-ին թողարկեց իր դեբյուտային ալբոմը, որը կոչվում էր «Ma voie»։ Այն մտավ ֆրանսիական չարթ՝ 84-րդ համարով[19]։ Հոկտեմբերին հայտարարեց 2020 թվականի գարնանային շրջագայության մասին[20]։

Երաժշտական ազդեցություններ խմբագրել

Անջելինան իրեն նկարագրում է որպես երաժշտամոլ։ Նա անընդհատ երաժշտություն է լսում, երբ դպրոցում չէ։ Նրա սիրելի երաժիշտներից են Արիանա Գրանդեն, Ստրոման, Ամիրը և Բրունո Մարսը։

Սկավառակագրություն խմբագրել

Ալբոմներ խմբագրել

Ալբոմ Չարթերում դիրքերը
FRA[21] FRAPhys.[22] BEL(Wa)[23]
«Ma voie»
  • Թողարկվել է՝ ապրիլի 26-ին, 2019[24]
  • Լեյբլը՝ MCA (Universal Music France)
64 30 65
«Ma voie» (Կոլեկցիոների հրատարակություն)
  • Թողարկվել է՝ նոյեմբերի 22-ին, 2019[25]
  • Լեյբլը՝ MCA (Universal Music France)

Սինգլներ խմբագրել

Վերնագիր Տարի Չարթեր Ալբոմ
FRA[26]
«Jamais sans toi»[27] 2018 «Ma voie»
«Maman me dit»[28] 2019
«Qui dit mieux?»[29] «Ma voie» (Կոլեկցիոների հրատարակություն)
«Héros»[30] 2021 Արտաքին տեսք

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «'Eurovision Junior': tout ce qu'il faut savoir sur le concours musical». News TV Télé Z. 2018 թ․ հոկտեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 27-ին.
  2. «Eurovision Junior: Angelina de The Voice échoue de peu». Gala. 2018 թ․ նոյեմբերի 26. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  3. «Angelina l'interview dans Carré Vip - YouTube». 2019 թ․ նոյեմբերի 22.
  4. 4,0 4,1 «Eurovision Junior». FranceTV Pro. France Télévisions. 2018 թ․ հոկտեմբերի 15. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 1-ին.
  5. «The Voice Kids 4 – Angelina, gagnante de 10 ans : "J'ai signé des autographes !"». purepeople.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  6. «Angélina - France — Minsk 2018». Junior Eurovision Song Contest. 2018. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 1-ին.
  7. 7,0 7,1 «Interview: Rencontre avec Angélina». Just Music. 2019 թ․ հունիսի 28. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  8. «The Voice: Interview de Marlène Schaff: « J'ai envie de tout...». ite=Télé Star. 2013 թ․ դեկտեմբերի 4. Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
  9. 9,0 9,1 «Angelina - 'All in you' - Synapson ft. Anna Kova - The Voice». TF1. 2017 թ․ օգոստոսի 17. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
    «Replay 'The Voice Kids': Angelina chante " All in you " de Synapson ft. Anna Kova (vidéo)». Les coulisses de la télévision. 2019 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
    «TF1: "The Voice Kids", une première au féminin». Le Parisien. 2017 թ․ օգոստոսի 20. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
    «The Voice Kids 4: Leeloo, Maria, Angelina et Loïc survolent la compétition !». Purepeople. 2017 թ․ օգոստոսի 20. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  10. «'The Voice Kids': La saison 5 avec Amel Bent et Soprano arrive ce soir sur TF1». Puremedias. 2018 թ․ հոկտեմբերի 12. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
  11. «Angelina - Lara - Éléa - 'Lost on you' - LP». MYTF1. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
    VERDREL, Jean-Marc. «Replay 'The Voice Kids': battle Angelina / Lara / Eléa sur " Lost on you " de LP (vidéo)». Les coulisses de la Télévision.
    J, Sébastien (2017 թ․ սեպտեմբերի 16). «#TheVoiceKids - Revivez l'émission 5 sur melty». melty. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
    «The Voice Kids 4: Thibault impressionne, Bettysam et Angelina en demi-finale». www.purepeople.com. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  12. «Angelina - 'J'envoie valser' - Zazie». MYTF1. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
    «Kids. Patrick Fiori ému aux larmes par un talent: le coach craque - The Voice | TF1». MYTF1. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
    VERDREL, Jean-Marc. «Replay 'The Voice Kids': Angelina chante " J'envoie valser " de Zazie (vidéo)». Les coulisses de la Télévision.
    «The Voice Kids Replay: Cassidy et Angelina qualifiées pour la finale (VIDEOS)». Stars Actu. 2017 թ․ սեպտեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
    «Kids. Angelina fond en larmes dans les bras de Karine Ferri - The Voice | TF1». MYTF1. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  13. «The Voice Kids 4: Betyssam envoûtante, Angelina bluffante pour la demi-finale !». www.purepeople.com. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  14. «VIDÉO - The Voice Kids - Angelina remporte la finale de la saison 4: 'Je n'en reviens pas !'». LCI. 2017 թ․ հունվարի 1. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
    «The Voice Kids 4: Angelina remporte la grande finale !». Orange actu: L'actualité en France et dans le monde en continu. 2020 թ․ հոկտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.
    «'The Voice Kids': et la gagnante est...». Ciné Télé Revue. 2017 թ․ հոկտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.
    «Sorties - Loisirs | Une Ciotadenne a remporté la finale de 'The Voice Kids' saison 4». La Provence. 2020 թ․ հունվարի 12. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
    «The Voice Kids 4: Angelina, 9 ans, sacrée grande gagnante !». Purepeople. 2017 թ․ հոկտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
    «Replay 'The Voice Kids': Angelina chante " All in you " en finale (vidéo)». Les coulisses de la télévision. 2017 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
  15. «Angelina de retour sur TF1 avec les Enfoirés Kids». Var-Matin. 2017 թ․ նոյեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
    «Y a-t-il une vie après The Voice Kids ?». tvmag.lefigaro.fr. 2018 թ․ դեկտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
    «"Enfoirés Kids", les émissions vont-elles toutes avoir leur version enfant?». www.20minutes.fr. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
    «Les Enfoirés Kids: Jenifer Mère Noël sexy face aux enfants stars». www.purepeople.com. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
    Brun, Isabelle (2017 թ․ դեկտեմբերի 1). «Les Enfoirés Kids (TF1): quand Lisandro Cuxi, Lou et Lenni-Kim font aussi bien que les grands». www.programme-tv.net. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
    Cotte, Tony (2017 թ․ նոյեմբերի 6). «Enfoirés Kids: Lisandro Cuxi, Jane Constance et Lenni-Kim chanteront aux côtés de Jenifer et Nolwenn sur TF1». www.programme-tv.net. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
    «LES ENFOIRES KIDS: Le concert sera diffusé le 1 décembre sur TF1 ! - Les Enfoirés-Restos du Coeur | TF1». MYTF1. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
    «Enfoirés Kids: le grand concert événement diffusé sur TF1 le.... - Télé Star». www.telestar.fr. 2017 թ․ նոյեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
    «'Enfoirés Kids' sur TF1: des ex-talents de The Voice Kids réu... - Télé Star». www.telestar.fr. 2017 թ․ հոկտեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
    Vogel, Magali (2017 թ․ դեկտեմբերի 1). «Les Enfoirés Kids: que vont chanter Lisandro Cuxi, Jane Constance et Lenni-Kim durant l'émission ?». www.programme-tv.net. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
    «Les Enfoirés Kids: dans les coulisses avec les artistes - Télé Star». www.telestar.fr. 2017 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
    «Aix: pluie de louanges sur l'Arena». LaProvence.com. 2017 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
    «Enfoirés Kids - VF - Diffusé le 01/12/17 à 21h00 sur TF1». Figaro Live. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
    Média, Prisma. «PHOTO – Nolwenn Leroy, en mode fan avec une personnalité " culte " dans les coulisses des Enfoirés - Gala». Gala.fr. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
    «THE VOICE KIDS - Les derniers mots touchants entre Angelina et Patrick Fiori après sa victoire». LCI. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
    «RECAP - The Voice Kids (TF1): Et la grande gagnante de la saison 4 est …». www.programme-television.org. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
    «The Voice Kids 4: Angelina remporte la grande finale ! (Vidéo)». Non Stop Zapping. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
  16. «France chooses Angélina for Junior Eurovision 2018». Junior Eurovision Song Contest. 2018 թ․ հոկտեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 28-ին.
  17. «Eurovision Junior: la France termine deuxième grâce à Angélina». Pure Charts by Charts in France. 2018 թ․ նոյեմբերի 26. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 12-ին.
    «Eurovision Junior: la France coiffée au poteau !» [Junior Eurovision: France pipped to the post!]. planet.fr (ֆրանսերեն). 2018 թ․ նոյեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 5-ին.
  18. «Eurovision Junior : la France participera à l'édition 2019 en Pologne». Pure Charts by Charts in France. 2018 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2020 թ․ հունվարի 23-ին.
  19. «Tops de la semaine: Top Albums (Semaine du 03 mai 2019)». SNEP.
  20. Angelina. «Je pars en tournée !!!». Facebook (ֆրանսերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 23-ին.
  21. «lescharts.com - Angelina [FR] - Ma voie». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
  22. Ma voie: «Top Albums Physiques (Semaine du 7 June 2019)». SNEP. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 3-ին.
  23. «ultratop.be - Discographie Angelina [FR]». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 22-ին.
  24. «Ma voie par Angelina sur Apple Music». 2019 թ․ ապրիլի 26. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
  25. «Ma voie (Edition Collector) par Angelina sur Apple Music». 2019 թ․ նոյեմբերի 22. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
  26. «lescharts.com - Angelina [FR] - Maman me dit». Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 22-ին.
  27. «Jamais sans toi - Single par Angelina sur Apple Music». 2018 թ․ հոկտեմբերի 15. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
  28. «Maman me dit - Single par Angelina sur Apple Music». 2019 թ․ մարտի 29. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
  29. «Qui dit mieux ? - Single par Angelina sur Apple Music». 2019 թ․ հոկտեմբերի 31. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
  30. «Angelina - Héros (Clip Officiel)». Angélina Officiel on YouTube. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անջելինա (ֆրանսիացի երգչուհի)» հոդվածին։