Անջելինա Ջորդան

նորվեգացի երգչուհի

Անջելինա Յորդան Աստար (նորվ.՝ Angelina Jordan Astar, անգլերենով՝ Անջելինա Ջորդան անգլ.՝ Angelina Jordan, հունվարի 10, 2006(2006-01-10)[1], Օսլո, Նորվեգիա), նորվեգացի երգչուհի, ջազ կոմպոզիցիաների կատարող, մանկական գրքերի հեղինակ, դերասանուհի։

Անջելինա Ջորդան
Բնօրինակ անուննորվ.՝ Angelina Jordan
Ի ծնե անուննորվ.՝ Angelina Jordan Astar
Ծնվել էհունվարի 10, 2006(2006-01-10)[1] (18 տարեկան)
Օսլո, Նորվեգիա
Երկիր Նորվեգիա
Ժանրերջազ
Մասնագիտություներգչուհի, գրող և կոմպոզիտոր
Գործիքներդաշնամուր, ջութակ, Ֆլեյտա և վոկալ
ԿրթությունOslo Waldorf School?
Կայքangelinajordanofficial.com
 Angelina Jordan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Անջելինա Աստարի ծնողները Ջերի Քրիսչեն Սլեյթմանն է ու Սառա Աստարը։ Հայրը մասնագիտությամբ ինժեներ-նավթագործ է, որը երկար տարիներ ապրել է ԱՄՆ-ում, այդ պատճառով էլ դուստրը ազատ տիրապետում է անգլերենին[2]։ Ըստ ընտանիքի անդամների հավաստիացումների՝ Անջելինան դեռևս մեկուկես տարեկանում սկսել է երգել, երբ հնչել է Ուիթնի Հյուսթոնի «I Will Always Love You»[3] երգը։ Փոքր տարիքից սկսած հետաքրքրվում է Ջոնի Հալիդեյի և Ուիթնի Հյուսթոնի արվեստով[4]։

Կարիերա խմբագրել

2014 թվականին Անջելինան մասնակցել է հեռուստատեսային ամենամեծ ազգային մրցույթներից մեկին՝ Նորվեգիայի տաղանդներ հաղորդաշարին («Norske Talenter»): Արդյունքում նա տոնում է հաղթանակը։ Այսպիսով Անջելինա Ջորդանը դարձավ ամենափոքր երգչուհին, որը երբևէ հաղթել է այս մրցույթում[5]։ Մրցույթի առաջին փուլին երգչուհին հանդես եկավ «Մռայլ կիրակի» երգով։ Մրցույթի եզրափակչում կատարեց «Summertime» արիան Ջորջ Գերշվինի «Պորգին ու Բեսը» (1935) ամերիկյան ազգային առաջին օպերայից։ Հաղանակի կապակցությամբ որպես պարգև Անջելինան 500 հազան կրոն ստացավ[6]։ TV 2 հեռուստատեսությանը տված հարցազրույցում երգչուհին ասել է. «Ես դառնում եմ ուրիշ մարդ, երբ երգում եմ։ Այն նման հիանալի երազի»[7]։

Հաղթանակը եվրոպական և ամերիկյան շատ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվեց, այդ թվում՝ People, Time magazine, The Daily Mirror, Daily Mail, The San Francisco Globe, The Hollywood Reporter, CNN[7]: Երաժշտական քննադատները Անջելային սկսեցին համեմատել Էմի Ուայնհաուսի հետ[8][9]։

Նույն թվականին Անջելինան համերգով հանդես եկավ Նոբելյան մրցանակաբաշխությանը[10]։ 2014 թվականի սեպտեմբերին նա համերգով ներկայացավ ամերիկյան «The View» հեռուստաալիքով։ Կատարեց «Fly Me to the Moon» կոմպոզիցիան[11]։

Անջելինա Ջորդանը փոքր էպիզոդիկ դեր է խաղացել «Լիլեհամերում»՝ ամերիկանորվեգական համատեղ հեռուստասերիալում, որը պատմում է մի գանգստերի մասին Նյու Յորքից։ Այս ֆիլմում Անջելինան խաղում է աղջկա դերը, որը երգում է բարում[12][13]։

2014 թվականի դեկտոմբերին թողարկում է իր անդրանիկ մինի ալբոմը[14]։ 2016 թվականի ապրիլին ելույթ է ունենում NBC հեռուստատեսության տաղանդների մրցույթին։ Նույն թվականից վարում է յութուբյան իր էջը[15]։

2016 թվականի մայիսին Նյու Յորքում հանդես է գալիս համերգով, որը կազմակերպել էր Ամերիկյան բնագիտական թանգարանը[16]։

Երգչուհին համագործակցում է PRMD լեյբլի հետ[17]։

Անհատականություն խմբագրել

Անջելինա Ջորդանն ապրում է Օսլոյում՝ ընտանիքի հետ։ Սովորում է Օսլոյի Վալդորֆի դպրոցում, ինչպես նաև հաճախում է երաժշտական դպրոց, որտեղ ուսանում է վոկալ։ Բացի երգից սովորում է մի քանի երաժշտական գործիքներ՝ դաշնամուր, ջութակ և ֆլեյտա[18]։

Ազատ ժամերին սիրում է լսել Դինա Վաշինգտոնի, Ջեյմս Բրաունի, Լուի Արմսթրոնգի և ABBA խմբի երգերը[17]։

Համերգներին միշտ ելույթ է ունենում բոկոտն։ 2015 թվականին Անջելինան հրապարակում է «Երկուս սրտերի արանքում» (նորվ.՝ «Mellom to hjerter») գինը՝ նախատեսված երեխաների համար, որի նկարազարդման հեղինակը տատիկն է՝ Մերի Զամանին[19][20]։

Ձայնագրություններ խմբագրել

Թվական Անվանում Թրեք
2014 «My Christmas» (Ալբոմ՝ release Date: 15 Dec. 2014, label: PRMD, ASIN: B00QSQGSVA)[17] 1. «White Christmas»

2. I Saw Mommy Kissing Santa Claus 3. «Silent Night»

2016 «Back to Black» (սինգլ)
2016 «I Put A Spell On You» (սինգլ)
2017 «Fly Me to the Moon» (սինգլ)
2017 «When You're Smiling» (սինգլ)
2017 «Angelina Jordan — The EP»[21] 1. «I Put a Spell on You»

2. Our Day Will Come 3. «When You're Smiling» 4. «Fly Me to the Moon» 5.What a Diff'rence a Day Made 6. «Back to Black»

Ֆիլմագրություն(IMDB) խմբագրել

Թվական Ֆիլմ Դերակատարում
2014 «Լիլեհամեր» (դրվագ «Loose Ends») հեռուստասերիալ երիտասարդ երգչուհի
2016 «Håp i ei Gryte» (դրվագ «Fjerde Søndag i advent») հեռուստասերիալ երիտասարդ երգչուհի

Գրքեր խմբագրել

  • 2015. Անջելինա Ջորդան։ Երկու սրտերի արանքում[22]

Պարգևներ խմբագրել

Թվական Պարգև Մրցույթ
2014 Հաղթող «Norske Talenter»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. «Monday's Music Moves Me: The Incredible Angelina Jordan». The Sound of One Hand Typing. Music, Musings, Memoir, and Madness (Eng). Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Angelina Jordan. From a small village in Norway, to Global stardom all by the tender age of 8». UCLA Children's Discovery and Innovation Institute. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին.
  4. «Angelina Jordan Wows The Audience With «Fly Me To The Moon»». The San Francisco Globe (Eng). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Phoebe, Jacson-Edwards. «Eight-year-old jazz singer tipped Amy Winehouse incredible talent performance stuns viewers» (Eng). The San Francisco Globe. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. Storhaug
  7. 7,0 7,1 Norli
  8. Locker, Melissa. «Norways Got Talent Little Girl Sings Gloomy Sunday Like Billie Holiday» (Eng). Time.com. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. Keegan, Simon (2014 թ․ մարտի 10). «WATCH: Girl sings Billie Holiday classic and wows talent show judges with soulful Gloomy Monday cover» (Eng). Mirror. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. «Angelina Jordan – Nobel Peace Prize Live performance». NobelWeb.org. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 20-ին.
  11. «Nå har norske Angelina endelig debutert på amerikansk TV» [Now Norwegian Angelina finally debuted on American television] (Norwegian). TV2. 2014 թ․ սեպտեմբերի 19. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. Miljeteig, Margrethe (2012 թ․ դեկտեմբերի 17). «Se Angelina Jordan (8) debutere som skuespiller» [See Angelina Jordan (8) debut as an actor] (Norwegian). TV2 (Norway). Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. Կաղապար:IMDb
  14. «My Christmas. Angelina Jordan» (Eng). Amazon. 2014 թ․ դեկտեմբերի 12. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. «Angelina Jordan Official на YouTube».
  16. «Singer Angelina Jordan (L) and Rainforest Alliance executive vice president Ana Paula Tavares». Getty Images (Eng). Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  17. 17,0 17,1 17,2 «Angelina Jordan. My Christmas» (Eng). Dobuz. 2014 թ․ մարտի 28. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  18. Maaland, Borghild (2014 թ․ մարտի 28). «Enorm interesse for sangtalentet» (Norwegian). Verdens Gang. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  19. «Mellom to hjerter» (Norwegian). Platekompaniet.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  20. «Når man våger å møtes» [When one dares to meet]. vl.no (Norwegian).{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  21. «Angelina Jordan - The EP».
  22. Angelina Jordan Astar Mellom to hjerter. — Oslo: Cappelen Damm, 2015. — ISBN 9788202502881

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անջելինա Ջորդան» հոդվածին։