Անջալի Դևի (թամիլերեն՝ அஞ்சலிதேவி, տելուգու՝ అంజలీదేవి,օգոստոսի 24, 1927(1927-08-24)[1], Peddapuram mandal, East Godavari district, Մադրաս նահանգ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - հունվարի 13, 2014(2014-01-13)[2], Չեննայ, Հնդկաստան[3]), հնդիկ կինեմատոգրաֆիստուհի, ով աշխատել է տելուգու և թամիլերեն լեզուներով, հնդկական կինոյում իր ներդրման համար մի քանի մրցանակների դափնեկիր է եղել։ Առավել հայտնի է դարձել «Anarkali» (1955) և «Suvarna Sundari» (1957), ինչպես նաև «Lava Kusa» (1963) ֆիլմերի գլխավոր դերերով։

Անջալի Դևի
տելուգու՝ అంజలీ దేవి
Ծնվել էօգոստոսի 24, 1927(1927-08-24)[1]
ԾննդավայրPeddapuram mandal, East Godavari district, Մադրաս նահանգ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Մահացել էհունվարի 13, 2014(2014-01-13)[2] (86 տարեկան)
Մահվան վայրՉեննայ, Հնդկաստան[3]
Քաղաքացիություն Բրիտանական Հնդկաստան և  Հնդկաստան
Մասնագիտությունդերասանուհի և կինոպրոդյուսեր
Ամուսին(ներ)P. Adinarayana Rao?
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն

խմբագրել

Անջալի Դևին ծնվել է Բրիտանական Հնդկաստանի Գոդավարի (Անդհրա-Պրադեշ) նահանգում, 1927 թվականի օգոստոսի 24-ին, որոշ այլ աղբյուրների համաձայն՝ 1928 թվականի հոկտեմբերին։ Մանուկ հասակում կրում էր Անջանամմա անվանումը[4][5]։

8 տարեկանից սկսել է խաղալ թատրոնում, իսկ ավելի ուշ կինոյում նկարահանվել Անջալի Կումար բեմական անվամբ։

Իր կատարմամբ առաջին դերը եղել է Raja Harishchandra ֆիլմում Լոխիտասիայի դերը։ Առաջին ներկայացումը գլխավոր դերում տեղի է ունեցել մի քանի տարի անց՝  Kashtajeevi ֆիլմի նկարահանումերի ժամանակ, 1940 թվականին, սակայն նախագիծը սառեցվել է։

Հետագայում երիտասարդ դերասանուհուն վերաբացահայտել է ռեժիսոր  Պուլայան, որը Gollabhama ֆիլմում նրան առաջարկել է Մոհինիի դերը․ ֆիլմը վարձույթում հայտնվել է 1947 թվականին։ Ռեժիսորի խորհրդով դերասանուհին վերցրել է Անջալի Դևի կեղծանունը, որով էլ հայտնի է դարձրել։ Իր էկրանային գործունեության ընթացքում 1930-ականների կեսերից մինչև 1990-ականների կեսերը նկարահանվել է թելուգու և թամիլերեն լեզուներով ավելի քան 350 ֆիլմում, ինչպես նաև մի քանի կաննադա և հինդի լեզուներով ֆիլմերում։

Դերասանուհու կերտած մյուս կերպարների թվում հայտնի են «Anarkali» (1955) և «Suvarna Sundari» (1957) ֆիլմերում գլխավոր դերերը, իսկ նրա առավել հայտնի դերը եղել է «Lava Kusa» տելուգու լեզվով առաջին գունավոր ֆիլմում Սիտայի դերը, որը դարձել է կինոյի առասպելական սյուժեներով նկարահանված դասական տելուգու ֆիլմ։ Նրա մասնակցությամբ վերջին ֆիլմերը եղել են «Brundavanam»1992), «Anna Vadina» (1993) և «Police Alludu» ֆիլմերը (1994)։

Բացի դերասանական աշխատանքից, 1955 թվականին Անջալի Դևին ամուսնու՝ Ադինարայայի Ռաոյի հետ, հիմնել է «Anjali Pictures» կինոընկերությունը, որը նկարահանել է տասնյակ կինոկարներ և դիտվել է առնվազն մինչև 2000-ականների սկիզբը։ Պրոդյուսերական աշխատանքների թվին են պատկանում «Anarkali», «Bhakta Tukaram» և «Chandipriya» ֆիլմերը և ևս 24 կինոնկար։ Որպես Սաթյա Սայի Բաբայի հավատարիմ հետևորդ, նա նաև նկարահանել է նրա մասին թողարկում, որը ցուցադրվել է հեռուստատեսությամբ։

Ընտանիք և անձնական կյանք

խմբագրել

1940 թվականին Անջալի Դևին ամուսնացել է ռեժիսոր, կոմպոզիտոր և երգահան-բանաստեղծ Պ. Ադինարայանի հետ, ում հետ ապրել է մինչև իր մահը՝ 1991 թվականը։ Ունեցել են երկու որդի։ Նրա թոռնուհիներից մեկը՝ Սայլա Ռաոն, նույնպես դերասանուհի է դարձել[6][7]։

Դերասանուհին մահացել է սրտի կանգից, 86 տարեկան հասակում՝ 2014 թվականի հունվարի 13-ին։ Անջալի Դևիի կտակի համաձայն՝ նրա օրգանները նվիրաբերել են Ռամաչանդրա բժշկական քոլեջին[8], իսկ աճյունը այրել են 2014 թվականի մարտի 16-ին՝ Besant Nagar դիակիզարանում[9]։

Պարգևներ և պատվավոր կոչումներ

խմբագրել
  • 1994 թվական — Ռագուպատխի Վենքայիի անվան մրցանակ՝ տելուգուի ֆիլմերում իր ներդրման համար (տելուհուի կինեմատոգրաֆիայի բարձրագույն մրցանակ)[10]։
  • 2006 թվական — Ռեմինենի հիմնադրամի մրցանակ[11]
  • 2008 թվական — Ակկինենի Նագեսվար Ռաոյի անվան մրցանակ[12]
  • 2009 թվական — Դոկտորի պատվավոր աստիճան[13]

Ֆիլմագրություն

խմբագրել

Ֆիլմերի մի մասը թողարկվել է տարբեր լեզուներով, մասնավորապես՝ տելուգու և թամիլերեն։ Այդ ֆիլմերը թողարկվել են միաժամանակ կամ հաջորդաբար։

1930-1950-ական թվականների ֆիլմեր

խմբագրել
Թվական Հայերեն անվանում Բնագիր անվանում Դեր
1936 ֆ «Ռաջա Հարիշչանդրա» Raja Harishchandra, రాజా హరిశ్చంద్ర (տել.)
1942 ֆ Uljhan (հինդու)
1947 ֆ Gollabhama, గొల్లభామ (տել.)
1947 ֆ Mahathma Udhangar (թամ.)
1948 ֆ Madalasa, (మదాలస) (տել.)
1948 ֆ «Բալարաջկու» Balaraju, బాలరాజు (տել.) Մոխինի
1948 ֆ Aadhithan Kanavu (տել.)
1949 ֆ «Կախարդական ձին» Keelu Gurram, కీలుగుర్రం (տել.) / Maya Kudhirai Մոխինի
1949 ֆ - Raksharekha, రక్షరేఖ (տել.) Չիտրա
1949 ֆ - Mayavathi, మాయావతి (թամ.)
1949 ֆ - Mangaiyar Karasi (թամ.)
1949 ֆ - Kanniyin Kathali (թամ.)
1950 ֆ «Գյուղացի աղջիկ» Palleturi Pilla, పల్లెటూరి పిల్ల (տել.) Սանթխա
1950 ֆ «Երազանքի աղջիկ» Swapna Sundari, స్వప్న సుందరి աղջիկ
1950 ֆ Sri lakshmamma katha, శ్రీ లక్ష్మమ్మ కథ
1950 ֆ Maya Rambha, మాయా రంభ (тел.) / Maaya Rambai
1950 ֆ Navvite navaratnalu, నవ్వితే నవరత్నాలు
1951 ֆ Nirdoshi, నిర్దోషి (тел.) / Niraparadhi Նիրմալա
1951 ֆ Sarvadhigari, சர்வாதிகாரி (там.) / సర్వాధికారి
1951 ֆ Marmayogi, மர்மயோகி (там.) / మర్మయోగి (тел.) / Ek tha Raja
1951 ֆ Mayakkari
1951 ֆ Mayalamaari, మాయలమారి Ինդու
1951 ֆ Mayamalai
1951 ֆ Stree Sahasam, స్త్రీ సాహసము
1952 ֆ Ezhai Uzhavan
1953 ֆ Pakkinti Ammayi, పక్కయింటి అమ్మాయి Լիլա Դևի
1953 ֆ Inspector
1953 ֆ Poongothai, பூங்கோதை / Paradesi Լաքշմի
1953 ֆ Ladki, लड़की Կամինի
1954 ֆ Sangham, సంఘం Կամինի

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #137195796 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  4. Chowdary Sirisha (2014 թ․ հունվարի 13). «నటి అంజలీదేవి కన్నుమూత» (թելուգու). AP Herald. Վերցված է 2015 թ․ հունվարի 25-ին.
  5. «నటి అంజలీదేవి కన్నుమూత» (թելուգու). Nalgonda.info. 2014 թ․ հունվարի 13. Վերցված է 2015 թ․ հունվարի 25-ին.(չաշխատող հղում)
  6. «Grand' entry». The Hindu (անգլերեն). 2005 թ․ մայիսի 13. Վերցված է 2015 թ․ փետրվարի 11-ին.
  7. «Cine Actress Anjali Passes Away» (անգլերեն). Andhrawisesh. 2014 թ․ հունվարի 13. Վերցված է 2015 թ․ փետրվարի 11-ին.
  8. «Anjali Devi passes away». Filmcircle.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 13-ին.
  9. «Veteran actor Anjali Devi dead» (անգլերեն). The Hindu. 2014 թ․ հունվարի 14. Վերցված է 2015 թ․ հունվարի 26-ին.
  10. «Raghupathivenkayya Awards» (անգլերեն). Департамент киноиндустрии правительства Андхра-Прадеш. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 11-ին.
  11. «Anjali Devi to be honoured» (անգլերեն). The Hindu. 2006 թ․ հոկտեմբերի 8. Վերցված է 2015 թ․ փետրվարի 11-ին.
  12. «Anjali Devi presented Akkineni award» (անգլերեն). The Hindu. 2008 թ․ հունվարի 14. Վերցված է 2015 թ․ փետրվարի 11-ին.
  13. «Nagarjuna varsity honorary doctorate for Anjali Devi?» (անգլերեն). The Hindu. 2009 թ․ մարտի 4. Վերցված է 2015 թ․ փետրվարի 11-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անջալի Դևի» հոդվածին։