Գոդավարի, Գոդի, գետ Հնդկաստանում։ Երկարությունը 1450 կիլոմետր Է, ավազանը՝ 290 հազար կիլոմետր 2՝․ Սկիզբ է առնում Արևմտյան Գաթերի արևելյան լանջերից, կտրում Դեկանի սարահարթը և թափվում Բենգալյան ծոց։ Նավարկելի է միջին հոսանքում և դելտայում։ Գոդավարի ափին է Ռաջամանդրի քաղաքը։

Հնդկաստանի խոշոր գետերը

ԱնվանումԽմբագրել

Դրավիդյան լեզուներում գետը կոչվում է Գոդի, որը կապվում է թելուգու լեզվի գոդե «սահման» բառի հետ։ Այսպիսով անվանումը ունի նախահնդեվրոպական ծագում և նշանակում է «սահմանային գետ»[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս» 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 143