Վիվան (Անուշավան Մարգարի Ջիդեջյան, ապրիլի 15, 1899(1899-04-15), Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - հունիսի 9, 1960(1960-06-09), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։

Վիվան
Անուշավան Ջիդեջյան
Ծնվել էապրիլի 15, 1899(1899-04-15)
ԾննդավայրՎան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էհունիսի 9, 1960(1960-06-09) (61 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունարձակագիր և թարգմանիչ
ԿրթությունԳևորգյան Հոգևոր Ճեմարան և Փարիզի համալսարան
Ուշագրավ աշխատանքներՀովակին ժպիտը
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԱշխատավայրՍովետական Հայաստան, Հայաստանի Ազգային Գրադարան և Աբովյանի տուն–թանգարան

Գրական անունը խմբագրել

Կնոջ՝ Արմենուհու պատմածով, Վիվանն իր անունը ստուգաբանում է այսպես։ Վի ֆրանսերեն նշանակում կեցցե, վանՎան քաղաքն է, իր ծննդավայրը։ Այսպիսով Վիվան նշանակում է կեցցե Վանը։

Բացի սրանից վիվան "vivant" ֆրանսերեն նշանակում է ապրող, կենող։ Միգուցեև հետմահու գնահատման հույսով տոգորված բանատեղծը փորձել էր այդպես նշանավորել իր գործի անմահությունը։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1899 թվականի ապրիլի 15-ին, Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ 1915 թվականին ավարտել է Վանի Երեմյան դպրոցը։ 1916-1917 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1919 թվականին աշխատել է Երևանում, 1920-1922 թվականներին՝ Թիֆլիսում։ 1922 թվականին մեկնել է Փարիզ, սովորել Սորբոնի համալսարանում (մինչև երրորդ կուրսը), ապա աշխատել է Փարիզի տարբեր գործարաններում։ 1925 թվականին ընդունվել է Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության շարքերը։ 1925-1932 թվականներին Փարիզում խմբագրել է «Բանվոր Փարիզ», «Երևան», «Բանվոր», «Վերելք», «Մեր ուղին», «Դարբնոց», «Արշավ» հայալեզու պարբերականները։ 1933 թվականին վերադարձել է Հայաստան։ 1933-1935 թվականներին աշխատել է «Խորհրդային Հայաստան» օրաթերթում, իսկ 1935-1940 թվականներին՝ Կուսհրատում, 1940-1941 թվականներին՝ Հայպետհրատում։ 1942 թվականից ծառայել է սովետական բանակում։ 1945-1947 թվականներին աշխատել է Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան հանրապետական գրադարանում։ 1948-1953 թվականներին եղել է Քանաքեռի Խաչատուր Աբովյանի անվան տուն-թանգարանի տնօրենը։ Մահացել է 1960 թվականի հունիսի 9-ին, Երևանում[1]։

Վիվանի հեղինակությամբ հրատարակված գրքեր խմբագրել

Վիվանի կատարած թարգմանությունները (ռուսերենից) խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում

Աղբյուրներ խմբագրել

  1. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1981. էջ 446.

Արտաքին հղումներ խմբագրել