Անոտ երկկենցաղներ
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Ինֆրատիպ Gnathostomata
Վերնադաս Չորքոտանիներ (Tetrapoda)
Դաս Երկկենցաղներ (Amphibia)
Ենթադաս Lissamphibia
Կարգ Անոտ երկկենցաղներ (Gymnophiona)
Müller, 1832
Տարածվածություն

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Անոտ երկկենցաղներ (լատին․՝ Apoda), երկկենցաղների դասի կարգ։ Երկկենցաղների ժամանակակից կարգերից ամենափոքրաթիվն են, ներառում են 207 տեսակ[1]։ Հայտնի են վաղ Յուրայի ժամանակաշրջանից (ցեղ Eocaecilia)[2]։

Siphonops paulensis
Ichthyophis
Boulengerula taitanus

Կազմաբանություն խմբագրել

Անոտ երկենցաղների մարմինը որդաձև է, բաժանված օղակաձև լայնական սեղմվածքներով, որոնց թիվը կարող է հասնել մինչև 400-ի։ Վերջույթներ չունեն, իսկ պոչը խիստ ապաճած է։ Մաշկը մերկ է, հարուստ լորձային գեղձերով։ Կոյանոցը գտնվում է մարմնի հետին ծայրում, որն արտաքին տեսքով շատ նման է առջևի հատվածին։ Փոքր անոտ երկենցաղներին (մինչև 10 սմ) կարելի է հեշտությամբ շփոթել անձրևորդի հետ, մինչդեռ խոշոր տեսակները (1-1,5 մ) ավելի շատ հիշեցնում են օձի։

Անոտանի երկկենցաղների մաշկը հարթ է և հաճախ ունի անփայլ մուգ գույն։ Որոշ տեսակներ ունեն գունավոր գծեր կամ բծեր կողերին։ Մաշկում պարունակվող կրային թեփուկների, ինչպես նաև սերտաճած գանգային ոսկորների պատճառվ անոտ երկկենցաղները նախկինում համարվել են անհետացած զրահավոր երկենցաղներ։ Սակայն ներկայում այդ կազմաբանական առանձնահատկությունները համարվում են երկրորդային հարմարեցումներ։ Ծնոտների և քիմքի վրա գրեթե ատամներ չկան։

Անոտ երկկենցաղների աչքերը թերզարգացած են, թաքնված մաշկի, այդ պատճառով նրանք կարող են տարբերել միայն լույսն ու խավարը։ Թմբկաթաղանթ, միջին ականջ չունեն։ Շրջապատող աշխարհի ընկալումը տեղի է ունենում հիմնականում լավ զարգացած հոտառության միջոցով և շոշափելիք երկու օրգաններով, որ տեղակայված են քթի ու աչքերի միջև։ Հողի տատանումները նույնպես նպաստում են կողմնորոշմանը։ Շնչառությունն իրականացվում է աջ թոքի միջոցով, իսկ ձախը որպես կանոն, ապաճած է։ Ինչպես այլ երկկենցաղների մոտ, անոտ երկկենցաղների շնչառությունը նույնպես մասամբ իրականացվում է մաշկի և բերանի լորձաթաղանթի միջոցով, մասնավորապես այդպես է թոքեր չունեցող միակ տեսակի՝ Atretochoana eiselti-ի մոտ։

Տարածվածություն խմբագրել

Անոտ երկկենցաղները տարածված են Հարավարևելյան Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի արևադարձային և մերձարևադարձային գոտիներում։ Հայաստանում չեն հանդիպում։ Որպես կանոն բնակեցնում են անտառի ներքևի հարկերը և խոնավ հողը՝ չհեռանալով մակերեսային շերտից։ Սնվում են մանր կենդանիներով, հիմնականում՝ անձրևաորդերով։ Գերադասում են ապրել խոնավ վայրերում, հիմնականում ջրամբարների մոտ։ Գոյություն ունեն անոտ երկկենցաղների տեսակներ, որոնք ամբողջովին հարմարվել են ջրային կյանքին։ Նրանք հանդիպում են դանդաղահոս գետերում, ինչպիսիք են, օրինակ, Ամազոնը, Օրինոկոն, ինչպես նաև Կոլումբիայի գետերի ցանցում։ Նրանց համար սնունդ են հանդիսանում փափկամարմինները և սատկած ձկները։

Իրենց թաքնված կենսակերպի պատճառով շատ անոտ երկկենցաղներ քիչ ուսումնասիրված կենսաբանական խմբեր են։ Կենսաբանները հակված են այն կարծիքին, որ ոչ բոլոր տեսակներն են գիտությանը հայտնի և ուսումնասիրված։

Սննդառություն խմբագրել

Անոտ երկկենցաղների սնման հետ կապված վարքը գրեթե ուսումնասիրված չէ։ Հավանական է, որ նրանք հիմնականում սնվում են միջատներով և այլ անողնաշարավորներով, որոնք հանդիպում են նրանց բնակության վայրում։ Afrocaecilia taitana տեսակի ստամոքսի պարունակության ուսումնասիրությունը ցույց է տվել տերմիտների մնացորդների առկայություն։ Բայց մեծ մասը կազմված է եղել չբացահայտված օրգանական մնացորդներից ու բուսական մնացորդներից։ Այդ պատճառով գիտնականների մեծ մասը ենթադրում է, որ անոտ երկկենցաղները սնվում են դետրիտով, մյուսներն էլ կարծում են, որ այդ կենդանիները սնվում են անձրևաորդերով։ Անազատության մեջ ապրող անոտները սնվում են անձրևաորդերով։ Ավելի խոշոր տեսակները հավանաբար սնվում են նաև այլ անոտներով, ինչպես նաև ոչ մեծ օձերով ու մողեսներով։ Ջրում ապրող տեսակներն ուտեն են նաև ոչ մեծ ձկներ։ Որոշ տեսակներ ապրում են մրջյունների բներում և սնվում նրանց թրթուրներով։

Բազմացում խմբագրել

Ինչպես բոլոր երկկենցաղները, անոտները բաժանասեռ կենդանիներ են։ Բեղմնավորումը տեղի է ունենում էգի օրգանիզմում։ Արուի կոյանցքից դուրս է գալիս սերմնահեղուկը կրող բեղմնավորված օրգանը՝ Phallodeum: Գոյություն ունեն ձվադրող տեսակներ, բայց անոտների 75 %-ը կենդանածին են։ Երիտասարդ առանձյակները ձվից դուրսեն գալիս մոր օրգանիզմում և մինչև ծնունդը սնվում արգանդափողերով։ Ձվադրողներ տեսակները ձվադրում են հողի տակ գտնվող բներում և այլ փակ վայրերում։ Որոշ տեսակներ խնամում են սերնդին։ Երիտասարդ առանձնյակներն ապրում են ինչխես ջրում, այնպես էլ ցամաքում։ Գիշերները նրանք որսի են դուրս գալի ջրամբարներում, իսկ ցերեկը մտնում հողի մեջ մերձափնյա տարածքներում։ Ազատ ապրող շերեփուկի փուլը բացակայում է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Amphibian Species of the World 6.0, an Online Reference: Gymnophiona Müller, 1832. American Museum of Natural History, New York, USA. Проверено 13 февраля 2015 года.
  2. Gymnophiona (անգլ.), Paleobiology Database կայք

Գրականություն խմբագրել

  • Werner Himstedt: Die Blindwühlen. — ISBN 3-89432-434-1.
  • Ананьева Н. Б., Боркин Л. Я., Даревский И. С., Орлов Н. Л. Пятиязычный словарь названий животных. Амфибии и рептилии. Латинский, русский, английский, немецкий, французский. / под общей редакцией акад. В. Е. Соколова. — М.: Рус. яз., 1988. — 560 с. — 10 500 экз. — ISBN 5-200-00232-X.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անոտ երկկենցաղներ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անոտ երկկենցաղներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 432