Աննա Ֆինոկիարո
Աննա Ֆինոկիարո (իտալ.՝ Anna Finocchiaro, մարտի 31, 1955, Մոդիկա), իտալացի փաստաբան և քաղաքական գործիչ, Պրոդիի առաջին կառավարությունում (1996-1998) հավասար հնարավորությունների ապահովման նախարար, խորհրդարանի հետ համագործակցության նախարար Ջենտիլոնիի կառավարությունում (2016-2018)։
Աննա Ֆինոկիարո իտալ.՝ Anna Finocchiaro | |
---|---|
Ծնվել է | մարտի 31, 1955 (69 տարեկան) |
Ծննդավայր | Մոդիկա |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մայրենի լեզու | իտալերեն |
Կրթություն | Կատանիական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, մագիստրատ և դատավոր |
Զբաղեցրած պաշտոններ | Italian Minister for Parliamentary Relations?, Հավասար հնարավորությունների առանց պորտֆել նախարար, Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ, Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ, Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ, Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ, Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ, Իտալիայի սենատոր, Իտալիայի սենատոր, Իտալիայի սենատոր և member of the Sicilian Regional Assembly? |
Կուսակցություն | Դեմոկրատական կուսակցություն |
Anna Finocchiaro Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՎաղ տարիներ
խմբագրելԱննա Ֆինոկիարոն ծնվել է 1955 թվականի մարտի 31-ին, Մոդիկայում (Ռագուզա նահանգ, Սիցիլիա)։ Ստացել է բարձրագույն իրավաբանական կրթություն, իսկ 1981 թվականից աշխատել է Իտալիայի բանկի Սավոնայի մասնաճյուղում։ 1982 թվականից մինչև 1985 թվականը պրետոր է եղել Սիցիլիայի Լեոնֆորտեում, 1985-1987 թվականներին աշխատել է որպես դատախազ Կատանիայում[1]։ 1988 թվականից մինչև 1995 թվականը եղել է Կատանիայի կոմունայի խորհրդի անդամ, որտեղ նախ ներկայացել է Կոմունիստական կուսակցությունը, այնուհետև` ձախ ուժերի Դեմոկրատական կուսակցությունը[2]։
Խորհրդարանի անդամ
խմբագրել1987-1992 թվականներին ներկայացրել է ԻԿՄ-Ձախ ուժերի դեմոկրատական կուսակցության ֆրակցիան Իտալիայի պատգամավորների պալատի 10-րդ գումարման ժամանակ, 1992-1994 թվականներին` 11-րդ գումարման պալատում ներկայացրել է Դեմոկրատական կուսակցության խմբակցությունը, 1994-1996 թվականներին 12-րդ գումարման պալատում եղել է առաջադեմ ֆեդերալիստների խմբակցությունից, 1996-2006 թվականներին 13-րդ և 14-րդ գումարումների պալատում եղել է «Ձիթապտղի ծառ» խմբակցության անդամ[3]։
Հավասար հնարավորությունների նախարար
խմբագրել1996 թվականի մայիսի 17-ից 1998-ի հոկտեմբերի 21-ը Ֆինոկյարոն Պրոդիի առաջին կառավարությունում եղել է հավասար հնարավորութոյունների ապահովման առանց պորտֆելի նախարար[4]։
Սենատոր
խմբագրել2006-2008 թվականներին 15-րդ գումարման Սենատում ընդգրկված էր «Ձիթենու ծառ» խմբակցությունում, իսկ 2006 թվականի մայիսի 3-ից մինչև 2008 թվականի ապրիլի 28-ը գլխավորել է այն (2007 թվականի նոյեմբերի 27-ից խմբակցությունը կոչվում էր Դեմոկրատական կուսակցություն՝ Ձիթենու ծառ)[5]։ 2008 թվականի մայիսի 6-ից մինչև 2013 թվականի մարտի 14-ը 16րդ գումարման Սենատում գլխավորել Է Դեմոկրատական կուսակցության խմբակցությունը[6] ։ 17-րդ գումարման Սենատում 2013 թվականի մարտի 19-ից եղել Է Դեմոկրատական կուսակցության խմբակցության կազմում, 2013 թվականի մայիսի 7-ից ղեկավարել է Սենատի 1-ին մշտական հանձնաժողովը (սահմանադրական հարցեր)[7]։
Ջենտիլոնիի կառավարությունում խորհրդարանական հարաբերությունների նախարար
խմբագրել2016 թվականի դեկտեմբերի 12-ին, Կառավարության հրաժարականից հետո ստանձնել է խորհրդարանի հետ կապերի նախարարի պաշտոնը՝ այդ օրը Ջենտիլոնիի կողմից ձևավորված կառավարությունում[8]։
Անձնական կյանք
խմբագրելԱննա Ֆինոկյարոն ամուսնացած է Մելկիոր Ֆիդելբոյի հետ, ամուսիններն ունեն երկու դուստր՝ Միրանդան (1988) և Կոստանզան (1994)[9]։
Կատանիայի դատախազությունը հետաքննություն է անցկացրել գինեկոլոգ և բժշկական հաստատությունների ինֆորմատիզացմամբ զբաղվող Solsamb Srl ընկերության համասեփականատեր Մելկիոր Ֆիդելբոյի հանդեպ` իշխանության չարաշահման և խարդախության կասկածանքով, երբ այս ընկերությունը 2010 թվականին 1,7 միլիոն եվրոյի պայմանագիր էր ստացել բժշկական կենտրոնի սարքավորումների համար (PRESIDIO terrotoriale di assistenza)[10]: 2012 թվականի հոկտեմբերի 25-ին մեղադրանքները հանվել են[11]։
2013 թվականի հունիսի 11-ին Ֆինոկյարոն որպես վերընտրված սենատոր ներկայացրել է գույքի հայտարարագիր, ըստ որի նա բաժնեմաս ունի Տրեկաստանիում (Կատանիա գավառ) գտնվող երկու և Կատանիայում գտնող երեք տներում, ինչպես նաև ունի երեք տուն Հռոմում և երկուսը՝ Կատանիայում։ Բացի այդ, ունի 2011 թվականին թողարկված Alfa Romeo MiTo[12]:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Anna Finocchiaro: Ripartire dal Sud» (իտալերեն). Biografieonline. Վերցված է 2015 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «Anna Finocchiaro». Argomenti del Sole (իտալերեն). il Sole 24 Ore. Վերցված է 2015 թ․ հունվարի 5-ին.
- ↑ «Anna Finocchiaro». Gruppi parlamentari (իտալերեն). Camera dei Deputati (Portale storico). Վերցված է 2015 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «Governo Prodi - (17.05.1996 - 21.10.1998)» (իտալերեն). Իտալիայի նախարարների խորհուրդ. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «Anna FINOCCHIARO». XV Legislatura: Dati anagrafici e incarichi (իտալերեն). Իտալիայի Սենատ. Վերցված է 2015 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «Anna FINOCCHIARO». XVI Legislatura: Dati anagrafici e incarichi (իտալերեն). Իտալիայի Սենատ. Վերցված է 2015 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «Anna FINOCCHIARO». XVII Legislatura: Dati anagrafici e incarichi (իտալերեն). Իտալիայի Սենատ. Վերցված է 2015 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «Gentiloni ha accettato l'incarico, nasce il suo governo . Alfano agli Esteri, Minniti all'Interno, Boschi sottosegretario» (իտալերեն). la Stampa. 2016 թ․ դեկտեմբերի 12. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ Giorgio Dell’Arti, Lorenzo Coraggio (2014 թ․ նոյեմբերի 18). «Anna Finocchiaro». Cinquantamila Giorni (իտալերեն). Corriere della Sera. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 4-ին.
- ↑ Antonio Condorelli (2011 թ․ հոկտեմբերի 7). «Catania, indagato per abuso d'ufficio Fidelbo Melchiorre, marito di Anna Finocchiaro» (իտալերեն). il Fatto Quotidiano. Վերցված է 2015 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «Indagato il signor Finocchiaro: abuso di ufficio e truffa» (իտալերեն). Libero Quotidiano. 2012 թ․ հոկտեմբերի 25. Վերցված է 2015 թ․ հունվարի 4-ին.
- ↑ Anna FINOCCHIARO (2013 թ․ հունիսի 11). «Dichiarazione per la pubblicita della situazione patrimoniale» (PDF) (իտալերեն). Сенат Италии. Վերցված է 2015 թ․ հունվարի 4-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Finocchiaro, Anna». Enciclopedie on line (իտալերեն). Treccani. Վերցված է 2015 թ․ հունվարի 4-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Ֆինոկիարո» հոդվածին։ |