Աննա Վիվանտի
Աննա Վիվանտի (իտալերեն՝ Annie Vivanti, ապրիլի 7, 1866[1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1] - փետրվարի 20, 1942[1], Թուրին, Իտալիա[1][3]), իտալացի գրող, որ գրել է իտալերենով, անգլերենով ու ֆրանսերենով։
Աննա Վիվանտի իտալերեն՝ Anna Emilia Vivanti | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | իտալերեն՝ Anna Emilia Vivanti |
Ծնվել է | ապրիլի 7, 1866[1] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1] |
Վախճանվել է | փետրվարի 20, 1942[1] (75 տարեկան) |
Վախճանի վայր | Թուրին, Իտալիա[1] |
Գերեզման | Monumental Cemetery of Turin |
Մասնագիտություն | բանաստեղծուհի և գրող |
Լեզու | անգլերեն և իտալերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Ամուսին | John Smith Chartres? |
Զավակներ | Vivien Chartres?[2] |
![]() |
Հայրը` Անսելմո Վիվանտին (1827-1890) եղել է գարիբալդիական և քաղաքական հայացքների համար տարագրվել է երկրից։ Մայրը` Աննա Լինդաուն, եղել է հրեական ծագումով գերմանուհի, որ գրել է բանաստեղծություններ և մտերիմ է եղել Կարլ Մարքսի և նրա կնոջ հետ։ Աննա Վիվանտիի մանկությունն անցել է Անգլիայում, ապա վերադարձել է Իտալիա և ապրել Բոլոնիայում։ Նա զբաղվել է վոկալով, ելույթ է ունեցել օպերային բեմերում, անգլիական թերթերում հրապարակել է հոդվածներ Իտալիայի մասին։ Նրա տաղանդը նկատել է Ջոզուե Կարդուչչին, ում հետ երիտասարդ բանաստեղծուհին սիրավեպ է սկսել։ Կարդուչչին նախաբան է գրել Վիվանտիի բանաստեղծական առաջին ժողովածուի համար, որը լույս է տեսել 1890 թվականին։ Մեկ տարի անց գրվել է ինքնակենսագրական «Շանսոնետկա Մարիոն» (իտալերեն՝ Marion, artista di caffè concerto) վեպը` արվեստի երիտասարդ նվիրյալի մասին։ 1892 թվականին Աննան ամուսնացել է և խզել գրականության հետ կապերը` դստերը դաստիարակելու նպատակով։ Երկար տարիներ ապրել է ԱՄՆ-ում, անգլերենով տպագրել է նախ բանաստեղծություններ, ապա վեպեր։
1910 թվականին «Կլանողները» (անգլ.՝ The Devourers) վեպով վերադարձել է գրական ասպարեզ։ Այն գրվել է անգլերենով, իսկ մեկ տարի անց հեղինակի կողմից թարգմանվել է իտալերեն։ Վեպի հիմքում ընկած է իր ամուսնական ու մայրական փորձառությունը։ Այսպես, Ալեքսանդր Գրինը իր ինքնակենսագրական պատմվածքում բանաստեղծուհու մասին գրել է, որ «այդ կինը իր մասին գրել է այնպես ազնիվ ու ինքնամոռաց, որ գիրքը հայտնություն է թվում»[4]։ Այնուհետև հաջորդել են «Ցիրցեա» (իտալերեն՝ Circe) վեպը, որ նվիրված է ճակատագրական կնոջ` Մարիա Տարնովսկայայի կյանքին, ում հետ Աննա Վիվանտին մի քանի անգամ առիթ է ունեցել զրուցելու` նրան այցելելով բանտում, և «Զավթիչը» (իտալերեն՝ L'Invasore, 1915), որ հասարակությանը ցնցել է իր սյուժեով. վեպի հերոսուհիները բելգիացի կանայք են, որոնց բռնաբարել են գերմանացի զինվորականները Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ 1910-1920 թվականներին Վիվանտին լույս է ընծայում մի շարք գրքեր, որոնք նշանակալից ճանաչում են ձեռք բերում։ Դրանք ոչ միայն վեպեր են, այլև երեխաների համար գրքեր և Եգիպտոս կատարած ուղևորության օրագիր` «Կլեոպատրայի հողը» (իտալերեն՝ Terra di Cleopatra, 1925): Սակայն Իտալիայում ֆաշիստական կարգերի հաստատումից հետո նրա փառքն անկում է ապրում, իսկ 1940-ական թվականներին արգելվել են նրա գործերը հրեական ծագման պատճառով, և հեղինակը մահացել է մոռացության մեջ[5]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ Lundy D. R. The Peerage
- ↑ В ряде источников — 1868, поскольку сама Виванти убавляла себе два года: см. Encyclopedia of Italian Literary Studies / Ed. by Gaetana Marrone. — NY: Taylor & Francis, 2007. — Vol. 1, p. 2012.
- ↑ А. С. Грин. Собрание сочинений: В 5 т. — М.: Художественная литература, 1991. — Т. 3, с. 184.
- ↑ Guido Bonsaver. Censorship and Literature in Fascist Italy. — University of Toronto Press, 2007. — P. 350. (անգլ.)