Աննա Վեքիլյան

հայ բալետի արտիստ

Աննա Կոնստանդինի Վեքիլյան (հունիսի 18, 1983(1983-06-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բալետի արտիստ։

Աննա Վեքիլյան
Դիմանկար
Ծնվել էհունիսի 18, 1983(1983-06-18) (41 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պարարվեստի պետական քոլեջ (2001)
Մասնագիտությունբալետի պարող և իրավաբան
ԱշխատավայրԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
 Anna Vekilyan Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Աննա Վեքիլյանը ծնվել է 1983 թվականին, Երևանում։ 1992-2001 թվականներին սովորել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանում, որտեղ նրան դասավանդել են Թերեզա Գրիգորյանը (դերասանի վարպետություն), Ելենա Արամովնան, Աշխեն Բոյաջյանը (բնորոշ պար), Լոլա Գյուրջյանը (դասական պար), Հովհաննես Դիվանյանը (դասական պար և զուգապար)[1]։ 2001 թվականից որպես բալետի արտիստ աշխատում է Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Միաժամանակ, 2001-2006 թվականներին սովորել է Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի միջազգային իրավունքի բաժնում՝ իրավագետ-միջազգայնագետի մասնագիտությամբ։ «Լեքս Փարթներս» ՍՊԸ-ում եղել է իրավաբան, «Ապագա» վերլուծական շաբաթաթերթում՝«Իրավունք» բաժնի լրագրող[2][3]։

Գործունեություն

խմբագրել

2004 թվականից մենապարերով և գլխավոր դերերով հանդես է եկել բալետային և օպերային ներկայացումներում։ Հյուրախաղերով հանդես է եկել Մոսկվայում, Եգիպտոսում, Սիրիայում, Թուրքիայում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Բահրեյնում, Թունիսում, Քաթարում, Սանկտ Պետերբուրգում։

Բալետային ներկայացումներ

խմբագրել
Հեղինակ Ստեղծագործություն Դերերգ
Լյուդվիգ Մինկուս «Դոն Կիխոտ»[4] Ռոզիտա, Մերսեդես
Մարկ Մնացականյան «Լորկիանա»[5][6] Սոլեդադ
Գոթան Փրոջեքթ «Լա Ռեվանչա Դել Տանգո»
Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով «Շեհերազադ» Զոբեիդա, Շեհերազադ թագուհի, պա-դե-դե
Ց. Պունի «Էսմերալդա» Էսմերալդա, հատված
Արմեն Տիգրանյանի «Անուշ» Հարս
Սերգեյ Ռախմանինով «Ալեկո» Գնչուհի
Շառլ Ազնավուր «Լա Բոհեմ»

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Տարիների ընթացքում ես սիրահարվեցի բալետի աշխարհին».
  2. «Աննա Վեքիլյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
  3. «Աննա Վեքիլյան — Opera & Ballet National Academic Theater». opera.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 20-ին.
  4. Դոն Կիխոտ
  5. «"СРЕДИ ПОКЛОННИКОВ КАРМЕН…"». www.golosarmenii.am. Վերցված է 2018 թ․ հունիսի 19-ին.
  6. Վերականգնված Լորկիանան և Կարմեն-սյուիտը` Օպերային թատրոնի բեմում

Արտաքին հղումներ

խմբագրել