Աննա Սամոխինա

ռուս դերասանուհի

Աննա Վլադլենովնա Սամոխինա (ռուս.՝ Анна Владленовна Самохина, իրական ազգանունը` Պոդգորնայա (Подгорная), հունվարի 14, 1963(1963-01-14)[1], Գուրևսկ, Կեմերովոյի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 8, 2010(2010-02-08)[2][1], Պարգոլովո, Վիբորգի շրջան, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), խորհրդային և ռուսական թատրոնի և կինոյի դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի և երգչուհի[3], գործարար։ 1994 թվականին արժանացել է Վերա Խոլոդնայայի անվան «Ամենահմայիչ» մրցանակին[4][5]։

Աննա Սամոխինա
Ծնվել էհունվարի 14, 1963(1963-01-14)[1]
ԾննդավայրԳուրևսկ, Կեմերովոյի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 8, 2010(2010-02-08)[2][1] (47 տարեկան)
Մահվան վայրՊարգոլովո, Վիբորգի շրջան, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
ԳերեզմանՍմոլենսկի ուղղափառ գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, հաղորդավար, ռեստորատոր և հեռուստահաղորդավարուհի
Երեխա(ներ)Aleksandra Samokhina?

Կենսագրություն խմբագրել

Աննա Սամոխինան ծնվել է Կեմերովոյի մարզի Գուրևսկ քաղաքում[6]։ Հայրը ձուլագործ բանվոր էր, իսկ մայրն աշխատում էր կոնստրուկտորական բյուրոյում[7]։ Երբ Աննան յոթ տարեկան էր, հայրը մահացել է և Աննային, քրոջ` Մարգարիտայի հետ միասին դաստիարակել է մայրը։ Մանկության տարիներին Աննան զբաղվել է երաժշտությամբ, 14 տարեկանում խաղացել է Չերեպովեցի ժողովրդական թատրոնում, իսկ 1978 թվականին ընդունվել է Յարոսլավլի թատերական ուսումնարան։ Այն ավարտելուց հետո, 1982 թվականին աշխատանքի է անցել Դոնի Ռոստովի Պատանի հանդիսատեսի թատրոնում։

1988 թվականին կանացի գլխավոր դերով հանդես է եկել «Իֆ ամրոցի կալանավորը» կինոնկարում։ Այդ դերակատարումը Աննայի համար հաջողակ էր և նույն թվականին ռեժիսոր Յուրի Կարան նրան հրավիրեց նկարահանվելու «Օրենքով գողերը» կինոնկարում։ Այդ ֆիլմը հանդիսատեսի կողմից դրական արձագանքներ ստացավ, սակայն քննադատների արձագանքը ֆիլմի նկատմամբ բացասական էր։

1989 թվականին Աննա Սամոխինան ընդգրկվեց Լենինգրադի Լենինյան կոմերիտմիության անվան թատրոնի խմբի մեջ։ Թատրոնում կատարած դերերին զուգընթաց, նա նկարահանվում էր նաև կինոյում։ Այդ տարիների ֆիլմերից կարելի է նշել «Դոն Սեզար դե Բազան» (1989 թ.) և «Թագավորական որս» (1990 թ.) կինոնկարները։ 1990-ական թվականների սկզբին Աննա Սամոխինան նկարահանվել է տարբեր ժանրերի ֆիլմերում։ Մի քանի աղմկահարույց ֆիլմերում նրա դերակատարումները պետք է որ նրա համար ապահովեին աստղային կարիերա, սակայն երկրում սկսված ծանր ժամանակները իրենց անդրադարձն ունեցան նաև կինեմատոգրաֆի վրա։ Ֆինանսական դժվարություններից ելնելով Աննա Սամոխինան համաձայնվում էր կատարել նույնիսկ անհետաքրքիր և կոմերցիոն դերեր։ Սակայն շուտով նա հոգնեց նման աշխատանքից, քանի որ օրական 14 ժամ լարված աշխատանքային պայմանները ծանր ազդեցություն էին ունենում նրա առողջության վրա։

Աննա Սամոխինան որպես հանդիսավար մասնակցում էր նաև տարբեր համերգային ծրագրերի։ 2003 թվականից կրկին ակտիվորեն խաղացել է թատրոնի բեմում, իսկ որպես երգչուհի, հանդես էր գալիս բեմում և նկարահանվում էր տեսահոլովակներում։

Անձնական կյանքը խմբագրել

Աննա Սամոխինան առաջին անգամ ամուսնացել է 1979 թվականին, իր ուսանողական ընկերոջ, այժմ դերասան Ալեքսանդր Սամոխինի հետ, սակայն նրանք ամուսնալուծվել են 1994 թվականին։ Նրանց դուստրը` Ալեքսանդրա Սամոխինան ներկայումս նույնպես դերասանուհի է։

1994 թվականին Աննան ամուսնացել է գործարար Դմիտրի Կոնորովի հետ, սակայն յոթ տարի անց նրանք բաժանվել են։ 2004 թվականին, նա փաստացի ամուսնական կապի մեջ է եղել իր հին ընկերներից մեկի` Եվգենի Ֆեոդորովի հետ[8][9][10][11][12], սակայն այդ հարաբերությունները նույնպես հաջողություն չեն ունեցել և նրանք 2006 թվականին բաժանվել են[13]։

Այնուամենայնիվ Աննա Սամոխինան ռոմանտիկ կապերի մեջ է եղել նաև այլ մարդկանց հետ։ Դեռ դպրոցական տարիներին նա սիրահարված էր իր դասընկերոջը` հետագայում հոկեյիստ Գերման Վոլգինին[14][15]։ Սիրավեպ է ունեցել դերասան Արնիս Լիցիտիսի հետ[16], դերասան, հաղորդավար Դմիտրի Նագիևի և պրոդյուսեր Կոնստանտին Կուլեշովի հետ[17]։ Հետագայում նրա կյանքում հայտնվել է նաև ատամնաբույժ, սակայն վերջինիս հետ նրա հարաբերությունները երկար չեն տևել[18][19]։

2009 թվականի նոյեմբերի վերջերին, հանկարծակի սկսված ստամոքսի ցավերի պատճառով դերասանուհին որոշել է բուժզննում անցնել, որից հետո բժիշկները նրա մոտ ախտորոշել էին վերջին (IV) աստիճանի ստամոքսի քաղցկեղ։

Աննա Սամոխինան մահացել է 2010 թվականի փետրվարի 8-ին` 48 տարեկանում, Սանկտ Պետերբուրգի Վիբորգի շրջանի Պարգոլովո ավանում և թաղված է Սանկտ Պետերբուրգում[20]։

Մասնակի ֆիլմագրություն խմբագրել

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1988 Իֆ ամրոցի կալանավորը Узник замка Иф Մերսեդես
1988 Օրենքով գողերը Воры в законе Ռիտա
1989 Դոն Սեզար դե Բազան Дон Сезар де Базан Մարիտանա
1989 Երկաթուղու վրա На железной дороге Մարիա
1990 Կատաղած ավտոբուսը Взбесившийся автобус Թամարա, Պավել Մելքոնյանցի կինը
1990 Թագավորական որս Царская охота իշխանուհի Ելիզավետա Տարականովա
1990 Կանացի օր Женский день Իրինա Երոխինա
1990 Գայլերի ոհմակը Волчья стая Ռունակ
1991 Թխահեր` 30 կոպեկով Брюнетка за 30 копеек Իյա-Միմի
1991 Դժոխքի ծնունդը Исчадье ада Էռնա
1991 Հիմարը Дура Անտուանետա
1991 Ընտանիքավորը Семьянин Ռայա
1992 Գնագստերներն օվկիանոսում Гангстеры в океане Աննա Գրիգորևնա
1992 Մեծ եզրափակում, կամ Պայթուցիչը Великое замыкание, или Детонатор Օնա
1992 Կատարյալ զույգը Идеальная пара Մարինա
1992 Ռեկետ Рэкет Նաստյա
1992 Տարտյուֆ Тартюф Մարիանա
1993 Գայլուհիները Волчицы Ժյուլիա
1993 Ինձ ցավ պատճառիր Сделай мне больно Վերա Սամարինա
1993 Կրքեր Անժելիկայի նկատմամբ Страсти по Анжелике Անժելիկա Կուդրինա
1993 Փալաս-փուլուս Трень-брень վաճառողուհի
1994 Սիրո անիվը Колесо любви Եկատերինա Լվովնա
1994 Գնացք մինչև Բրուքլին Поезд до Бруклина Վերա
1994 Ռուսական տարանցում Русский транзит Ալեքսանդրա
1995 Քաղքենիական սիրավեպ Бульварный роман Օլգա Պալեմ
1998 Կախարդուհու յոթերորդ մատանին Седьмое кольцо колдуньи թագուհի Կորա
1999 Չինական սպասք Китайскiй сервизъ Զինաիդա Վոլոշինա
1999 Կոտրված լապտերների փողոցը 2 Улицы разбитых фонарей 2 Լարիսա Կուրբատովա
2000 Նադեժդայի տունը Дом Надежды բուժքույր
2001 Ռուսական վոդևիլ. Դալկադեմ ստախոսը Русский водевиль. Бледнолицый лжец Լուիզա
2001 Ռուսական վոդևիլ. Վիցմունդիր Русский водевиль. Вицмундиръ Լյուբեցկայա
2001 Սև ագռավը Чёрный ворон Ադա Զախարժևսկայա
2003 Բանդիտական Պետերբուրգ Бандитский Петербург Կատյա Զվանցևա
2003 Անցածի կրկնություն Повторение пройденного Իրինա Պոլյանսկայա
2003 Սիրո երեք գույները Три цвета любви Մաշա
2008 Ավտոտեսուչները Гаишники Սվետլանա Մոկրոուսովա
2008 Իսկական սեր Настоящая любовь Իրինա
2009 Սերն այն չէ, ինչ թվում է Любовь — не то, что кажется Դարյա Կնյազևա
2009 Տունն առանց ելքի Дом без выхода Վիոլետա
2010 Ընտանեկան տուն Семейный дом Վերա Լեոնիդովնա
2010 Jazz ոճի մեջ В стиле Jazz դերասանուհի
2010 Բոցի գույնը Цвет пламени Մարինա
2013 Գենա Բետոն Гена Бетон Կատյա

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 http://www.dni.ru/showbiz/2010/2/8/185069.html
  3. Путин выразил соболезнования дочери актрисы Самохиной // СвободнаяПресса. — 9 февраля 2010, 12:16
  4. Анна Самохина Արխիվացված 2011-12-01 Wayback Machine // Энциклопедия отечественного кино, russiancinema.ru
  5. Кудрявцев С. В., Своё кино: [Обзор отечеств. фильмов]. — М.: Дубль-Д, 1998. — Тетрадь 4, С. 487. — 492 с. — Կաղապար:ISBN с опечаткой
  6. Звезда из Гурьевска(չաշխատող հղում) // газета «Кузбасс». — 6 марта 2010. — № 39 (25002)
  7. Максименко Л. Актрисе Анне Самохиной готовят в Петербурге памятник, а на родине в Кузбассе — мемориальную доску // газета «Комсомольская правда». — 6 марта 2012, 03:31
  8. Дело о проданном «Мерседесе» // Журнал «Самиздат», 8.03.2009
  9. Иванов С. Кто пишет оперу(չաշխատող հղում) // Петербургский правовой-портал КАДИС, 29 ноября 2004
  10. Гагарина М. В Питере арестованы борцы с коррупцией // Известия. — 15 июня 2005, 16:20
  11. Задержан заместитель начальника Пулковской таможни Արխիվացված 2013-12-13 Wayback Machine // «Невское время», 5 февраля 1999. — № 21 (1901). — статья 12
  12. Вторая опасная профессия Արխիվացված 2007-10-17 Wayback Machine // «Город», 2 июля 2007. — № 23
  13. Рахматуллина И. Анна Самохина: «Я устала бороться с женами и любовницами» Արխիվացված 2016-08-21 Wayback Machine // МедиаКорСеть. Курьер культуры, 1 июля 2009
  14. Андреева А., Иванова О. Анна Самохина: её жизнь закончилась на 48-м году // The КонкуренТ. Респеkтабельная гаzета. — 17 февраля 2010. — № 6(000232)
  15. Кондратьева Е. В школе Анна Самохина была заводилой // газета «Комсомольская правда. Вологда». — 8 февраля 2010, 16:20
  16. На съёмках фильма «Узник замка Иф»: Самохина крутила роман с Лицитисом, а Скляр по ночам горланил песни Արխիվացված 2013-06-21 Wayback Machine // «Комсомольская правда. Украина», 7 марта 2013
  17. Дмитрий Нагиев: «С Анной многое связано в моей жизни» // «Комсомольская правда», 8 февраля 2010
  18. Ребро Адама // «Московский комсомолец» № 25854, 28 января 2012
  19. «Последняя любовь Анны Самохиной | EG.RU». Экспресс газета |. Վերցված է 2016 թ․ ապրիլի 19-ին.
  20. Ливси Е., Филиппова К., Безменова А. В Петербурге от рака умерла Анна Самохина // газета «Комсомольская правда. Санкт-Петербург». — 8 февраля 2010, 11:39