«JAZZ ոճով» (ռուս.՝ «…в сти́ле JAZZ», աշխատանքային անվանումը՝ «Չորսի սիրտը», ռուս․՝ «Сердца четырёх»), ռուսական մելոդրամատիկ կատակերգական գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Ստանիսլավ Գովորուխինը 2010 թվականին Քսենյա Ստեպանիչովայի պիեսի հիման վրա։

Ջազ ոճով
ռուս.՝ В стиле Jazz
Երկիր Ռուսաստան
Ժանրկինոկատակերգություն
Թվական2010 և նոյեմբերի 4, 2010
Լեզուռուսերեն
ՌեժիսորՍտանիսլավ Գովորուխին
ՊրոդյուսերՍտանիսլավ Գովորուխին
Սցենարի հեղինակKsenya Stepanycheva? և Ստանիսլավ Գովորուխին
ԴերակատարներՄիխալ Ժեբրովսկի, Օլգա Կրասկո, Ելենա Յակովլևա և Aglaya Shilovskaya?
ՕպերատորԱլիշեր Խամիդխոջաև
ԵրաժշտությունDavid Goloschekin?
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն90 րոպե

2010 թվականի օգոստոսին ֆիլմը ներկայացվել է «Պատուհան դեպի Եվրոպա» XVIII ամենամյա ռուսական կինոփառատոնում, որտեղ արժանացել է «Ոսկե նավակ» (ռուս․՝ «Золотая ладья») մրցանակին «Վիբորգյան հաշիվ» մրցութային ծրագիր առաջին տեղի համար[1][2][3]։ 2011 թվականին ստացել է «Վիվատ, Ռուսաստանի կինո» (ռուս․՝ «Виват, кино России!») համառուսաստանյան 19-րդ կինոփառատոնի «Հանդիսատեսի համակրանք» գրան-պրին («Հանդիսատեսի համակրանք» մրցանակ) Սանկտ Պետերբուրգում[4]։

Սյուժե խմբագրել

Գլխավոր հերոսը հաջողակ երիտասարդ է, որն ունի տղամարդկային հմայք և բոլոր կանանց դուր գալու ունակություն, անկախ նրանց տարիքից և հասարակության մեջ ունեցած դիրքից։ Հերոսուհին քսանվեց տարեկան աղջիկ է, որը գլխովին նվիրվել է աշխատանքին, հիասթափվել է սիրուց և այլևս չի երազում կանացի երջանկության մասին։ Բայց... նա ծանոթանում է հերոսուու կրտսեր քրոջ ու մոր հետ, որն էլ ավելի գեղեցիկ է։ Ժամանակի ընթացքում նրանք դառնում են երիտասարդի հմայքի գերին։

Դերերում խմբագրել

  • Միխալ Ժեբրովսկի - Սերգեյ Վլադիմիրովիչ Սավելև, գրող (հնչյունավորել է Վիկտոր Ռակովը)
  • Օլգա Կրասկո - Իրինա, ավագ դուստր, դերասանուհի
  • Ելենա Յակովլևա - Վերա Դմիտրիևնա, մայր, բորտուղեկցորդուհի
  • Ագլայա Շիլովսկայա - Ժենյա, կրտսեր դուստր, ուսանողուհի
  • Անատոլի Բելի - դերասան
  • Տատյանա Ուստինովա - Տանյա, Սերգեյի նախկին կինը, հաջողակ գրող (փաստացի՝ կամեո)
  • Մարատ Բաշարով - դերասան
  • Ֆեոդոր Դոբրոնրավով - ոստիկանության փոխգնդապետ
  • Ռոման Կարցև - տաքսու վարորդ Օդեսայից
  • Աննա Սամոխինա - ռեժիսոր Վիկտոր Իվանովիչի կինը
  • Վիկտոր Սուխորուկով - Վիկտոր Իվանովիչ, ռեժիսոր
  • Իրինա Սկոբցևա - Սերգեյ Սավելևիչի նախկին զոքանչը
  • Օլեսյա Ժուրակովսկայա - մատուցողուհի Օդեսայի ռեստորանում

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակներ՝ Քսենյա Ստեպանիչևա, Ստանիսլավ Գովորուխին
  • Բեմադրող ռեժիսոր՝ Ստանիսլավ Գովորուխին
  • Օպերատոր՝ Ալիշեր Համիդխոջաև
  • Նկարիչ՝ Վալենտին Գիդուլյանով
  • Կոմպոզիտոր՝ Դավիթ Գոլոշչյոկին
  • Հնչյունային ռեժիսոր՝ Ալեքսանդր Պողոսյան
  • Կոստյումներ՝ Ելենա Լուկյանովա
  • Գրիմարարներ՝ Մարինա Ժուրավլյովա, Վլադիմիր Գուրկին
  • Մոնտաժող՝ Վերա Կրուգլովա
  • Ռեժիսոր՝ Դարյա Շումակովա
  • Պրոդյուսերներ՝ Ստանիսլավ Գովորուխին, Ալեքսանդր Պրոսյանով

Ստեղծում խմբագրել

Կինոնկարի հեղինակ, ռեժիսոր Ստանիսլավ Գովորուխինի կարծիքով՝ «կինոժապավենն իր ոճով ու ոգով հիշեցնում է ջազ»։ Մեկնաբանելով ֆիլմի անվանումը՝ նա պարզաբանել է․

Ես ընդհանրապես սիրում եմ միայն դասական երաժշտություն և ջազ։ Իսկ այս ֆիլմը նկարահանվել է հենց ջազի ոճով։ Երբ ինչ-որ գործիք իր վրա է վերցնում առաջնորդությունը և կատարում սոլո[2]։

Երաժշտություն խմբագրել

Ֆիլմի ջազային կոմպոզիցիաների հիմքում ընկած են․

  • «Звать любовь не надо» (երգ «Իմ սեր» ֆիլմի համար, որի երաժշտությունը գրել է Իսահակ Դունաևսկին, տեքստը՝ Անատոլի դ'Ակտիլը, 1940[5]) — երգում է դերասանուհի Ագլայա Շիլովսկայան,
  • «My melancholy baby» (երաժշտության հեղինակ՝ Ernie Burnett, տեքստի հեղինակ՝ George A. Norton, 1912 թվական) — «Դավիթ Գոլոշչյոկինի անսամբլ», վոկալը՝ Այրին Բուշեի (Airin Bushe) («Սանկտ Պետերբուրգի սաքսոֆոններ» նվագախմբի (ղեկավար՝ Գենադի Գոլոշչյոկին) մենակատար),
  • «Неудачное свидание» («Անհաջող ժամադրություն», երաժշտությունը՝ Ալեքսանդր Ցֆասմանի, տեքստը՝ Բորիս Տիմոֆեևի, 1937[6]) — հնչում է որպես ֆոնային երաժշտություն,
  • «Stardust» («Աստղային փոշի») (ամերիկացի կոմպոզիտոր Հոուգի Կարմայքլի (Hoagy Carmichael) երգը, 1927 թվական[7]) - հնչում է որպես ֆոնային երաժշտություն,
  • «У Чёрного моря» («Սև ծովի ափին», կոմպոզիտոր Մոդեստ Տաբաչնիկովի և բանաստեղծ Սեմյոն Կիրսանովի երգը, 1951) - գլխավոր հերոս Սավելևը երգում է Միխալ Ժեբրովսկու կատարմամբ (Վիկտոր Ռակովի ձայնով),
  • «Ти ж мене підманула» (ուկրաինական ժողովրդական երգ) - կատարում է «Պալմիրա» ուկրաինական անսամբլը (Օդեսա), վոկալ՝ Օլգա Լեոնենկո և Սվետլանա Ռուբանովիչ։

Մրցնակներ խմբագրել

  • 2010 - «Ոսկե նավակ» (ռուս.՝ «Золотая ладья») մրցանակ ռուսական «Պատուհան դեպի Եվրոպա» XVIII ամենամյա կինոփառատոնի «Վիբորգյան հաշիվ» մրցույթում առաջին տեղի համար[1][2][3]։
  • 2011 - «Վիվատ, Ռուսաստանի կինո» XIX համառուսաստանյան կինոփառատոնի Գրան պրի (հանդիսատեսի համակրանքի մրցանակ) Սանկտ Պետերբուրգում[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Гран-при кинофестиваля «Окно в Европу» получил фильм Романа Каримова. Названы лауреаты 18-го кинофестиваля «Окно в Европу» в Выборге. ՌԻԱ Նովոստի, 14 августа 2010.
  2. 2,0 2,1 2,2 Бортновская М. Кинопрогноз на завтра. Подведены итоги фестиваля «Окно в Европу». // Российская газета. — 16 августа 2010.
  3. 3,0 3,1 Названы лауреаты XVIII фестиваля российского кино «Окно в Европу» — 2010. Արխիվացված 2010-08-24 Wayback Machine vyborg.tv, 16 августа 2010.
  4. 4,0 4,1 Победители XIX-го Всероссийского кинофестиваля «Виват, кино России!» в 2011 году. Արխիվացված 2015-09-24 Wayback Machine peterburg-kino.spb.ru, 17 мая 2011.
  5. Текст и ноты песни «Звать любовь не надо» из кинофильма «Моя любовь» (1940) (музыка Исаака Дунаевского, слова Анатолия д'Актиля). // a-pesni.org
  6. Текст и ноты песни «Неудачное свидание» (музыка Александра Цфасмана, слова Бориса Тимофеева). // a-pesni.org
  7. АУДИО. Песня «Stardust» («Звездная пыль») (1927 год) в исполнении автора Hoagy Carmichael (Хоуги Кармайкла). Биография Хоуги Кармайкла. Արխիվացված 2014-10-28 Wayback Machine // sheets-piano.ru

Արտաքին հղումներ խմբագրել