Աննա Նշանյան (Աննա Իսահակի Փափազյան, դեկտեմբերի 12, 1931(1931-12-12)), հայ օպերային երգչուհի, սոպրանո։ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1970)։

Աննա Նշանյան
Ծնվել էդեկտեմբերի 12, 1931(1931-12-12) (92 տարեկան)
Քաղաքացիություն ԱՄՆ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Մասնագիտություներաժիշտ
Պարգևներ և
մրցանակներ
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ
ԵրեխաներԺան-Պիեր Նշանյան

Կենսագրություն խմբագրել

Աննա Նշանյանը ծնվել է 1931 թվականին Եգիպտոսում։ Բեմել է 1945 թվականին Եգիպտոսում՝ հանդես գալով Անուշի դերով («Անուշ» օպերա)։ Ավարտել է Եգիպտոսի Գալուստյան ազգային նախակրթական վարժարանը։ 2 տարի հաճախել է իտալացի պրոֆեսոր Պոջոլինոյի դասընթացներին, ապա սովորել ֆրանսիացի օպերային երգչուհի Մադլեն Սուրոնի մոտ։ 1952 թվականին առաջին անգամ ժամանել է Երևան և հանդես եկել համերգային ծրագրով։ 1959 թվականին Խորհրդային Հայաստանի ղեկավարության հրավերով տեղափոխվել է Երևան, եղել է Երևանի Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի մեներգչուհի։ 1963 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան[1]։

1980 թվականից բնակվում և ստեղծագործում է ԱՄՆ-ում։

Գործունեություն խմբագրել

Համերգներով հանդես է եկել աշխարհի մի շարք հայտնի բեմերում։ Կատարել է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Մասինիի, Ժորժ Բիզեի, Ջուզեպպե Վերդիի, Մոդեստ Մուսորգսկու ստեղծագործություններից։ Հյուրախաղերով եղել է Խորհրդային միության, Չեխոսլովակիայի, Ֆրանսիայի, Եգիպտոսի, Լիբանանի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Սիրիայի մի շարք քաղաքներում։

Դերերգեր խմբագրել

Ֆիլմեր խմբագրել

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

  • ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1970
  • ԽՍՀՄ շնորհակալագրական պատվոգիր, 1977
  • «Famous Opera Singer» կոչում
  • Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2013

Ընտանիք խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Աննա Նշանյանի մասին avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 20-ին.
  2. «Երգում է Աննա Նշանյանը». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել