Ժան-Պիեր Նշանյան

հայ դերասան

Ժան-Պիեր Արմենակի Նշանյան (հուլիսի 25, 1953(1953-07-25), Եգիպտոս), հայ դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ (2014)[1]։

Ժան-Պիեր Նշանյան
Ծնվել էհուլիսի 25, 1953(1953-07-25) (70 տարեկան)
ԾննդավայրԵգիպտոս
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտությունդերասան
ԾնողներԱննա Նշանյան
Ամուսին(ներ)Շաքե Թուխմանյան
Երեխա(ներ)Արման Նշանյան
Պարգևներ և մրցանակներ
Հայաստանի վաստակավոր արտիստ

Օպերային երգչուհի Աննա Նշանյանի որդին է, դերասանուհի Շաքե Թուխմանյանի ամուսինը, դերասան, օպերային երգիչ, տենոր Արման Նշանյանի հայրը։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1953 թվականին Եգիպտոսում[2]։ 1971 թվականին ընդունվել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի երաժշտական կոմեդիայի բաժին։ 1976-1980 թվականներին աշխատել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։

1980 թվականից բնակվում է Լոս Անջելեսում, որտեղ 1983 թվականին կնոջ՝ դերասանուհի Շաքե Թուխմանյանի հետ հիմնել է Վարդան Աճեմյանի անվան թատրոնը։ Բեմադրել և խաղացել է շուրջ 30 ներկայացումներ։

Դերեր խմբագրել

  • Ֆեդերիկո՝ «Շաբաթ, կիրակի, երկուշաբթի»
  • Արտակ՝ «Հարսնացուն հյուսիսից»
  • Գագիկ՝ «Ծանր է Հիպոկրատի գլխարկը»
  • Դիկոն՝ «Անտառի զավակները»

Հոլիվուդյան ֆիլմեր խմբագրել

  • «Սթափ եղիր»
  • «Աչքեր»
  • «Զենքի արքան»
  • «Օպերացիա»

Ֆիլմագրություն խմբագրել

  • «Ժանո»
  • «Մի նայիր հայելուն»
  • «Փուշ»
  • «Լռության սիմֆոնիա»
  • «Հերոստրատ»
  • «Մետամորֆոզ»
  • «Սողանք»
  • «30 տարի, 3 օր»
  • «Վանա ծովու արշալույսը»
  • «Քայլ ձիով»
  • «Հին արքաներ»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  2. «Ժան-Պիեր Նշանյանի մասին avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 11-ին.