Ջրահարսը (ռուս.՝ Русалка), ռեժիսոր Աննա Մելիքյանի 2007 թվականին նկարահանած ֆիլմը։ Հանս Քրիստիան Անդերսենի «Ջրահարսը» հեքիաթի ժամանակակից էկրանացումը։

Ջրահարսը
ռուս.՝ Русалка
Երկիր Ռուսաստան
Ժանրհումորային դրամա, ֆենթեզի ֆիլմ[1] և դրամա
Թվական2007
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱննա Մելիքյան[2]
ՊրոդյուսերՌուբեն Դիշդիշյան
Սցենարի հեղինակԱննա Մելիքյան
ԴերակատարներՄաշա Շալաևա, Եվգենի Ցիգանով, Մարիա Սոկովա, Նաստյա Դոնցովա, Իրինա Ստրինիչենկո, Վերոնիկա Սկուգինա
ՕպերատորՕլեգ Կերիչենկո
ԵրաժշտությունԻգոր Վդովին
Պատմվածքի վայրՄոսկվա
ԿինոընկերությունMagnum
Տևողություն114 րոպե
IMDbID 0995747

2008 թվականին ֆիլմը ցուցադրվել է Ոսկե ծիրան կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի մրցույթ անվանակարգում[3] և արժանացել է «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակին[4][5]։

2009 թվականին ֆիլմը ներկայացվել է Օսկարի՝ «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում[6]։

Սյուժե խմբագրել

Քննադատները «Ջրահարսը» ֆիլմը բնութագրում են որպես մելոդրամայի և կատակերգության յուրատեսակ խառնուրդ։ Ֆիլմի գլխավոր դերակատարներն են երիտասարդ մոսկվացի դերասաններ Մարիա Շալաևան և Եվգենի Ցիգանովը։ Վերջինս մարմնավորել է հաջողակ գործարարի կերպարը, ով զբաղված է ռուս մեծահարուստներին լուսնի վրա հողակտորներ վաճառելով[7]։

6-ամյա Ալիսան ապրում է մոր և տատիկի հետ ծովափին և սպասում է, թե երբ է վերադառնալու հայրը։ Երազում է բալետի պարուհի դառնալու մասին, սակայն նրան չի հաջողվում ընդունվել պարի դպրոց։ Աղջիկը նկատում է, որ մայրը սիրային հարաբերությունների մեջ է հարևանի հետ և զայրույթից այրում է տունը։ Արևի խավարումից հետո[8] աղջիկը դադարում է խոսել։ Ալիսային տանում են մտավոր հետամնաց երեխաների դպրոց, որտեղ նա բացահայտում է երազանքներ կատարելու իր ունակությունը, օրինակ կարողանում է խնձորները ծառից ցած թափել։ Երբ Ալիսայի ցանկությամբ ի հայտ եկած մրրիկն ավերում է նրանց ծովեզրի տունն ու ամբողջ քաղաքը, Ալիսան մոր և տատիկի հետ տեղափոխվում է Մոսկվա։

Ալիսան փորձում է ընդունվել համալսարան, սակայն չի կարողանում հավաքել անհրաժեշտ միավորները։ Օգտագործելով իր «ուզում եմ սովորել» ցանկությունը՝ բացահայտում է, որ դիմորդներից մեկի մահվան պատճառով ինքը կընդունվի նրա փոխարեն։ Ալիսան ընդունվում է աշխատանքի, որտեղ բջջային հեռախոսի հագուստով պետք է շրջի ամբողջ քաղաքում և հագուստի միջից ծանոթանա մայրաքաղաքի կյանքին. «Ամեն ինչ քեզանից է կախված», «Մի վախեցիր քո ցանկություններից», «Հետևիր քո աստղին»։ Ալիսան ձեռք է բերում յուրահատուկ ընկերներ, օրինակ՝ անոտք մուրացիկ աղջիկը[9], մտահոգ դասընկերը։

Լրանում է Ալիսայի 18-ամյակը։

կամրջի վրա կանգնած՝ նա տեսնում է, թե ինչպես է մի մարդ փորձում նետվել կամրջից։ Հասնելով և փրկելով նրան՝ Ալիսան սիրահարվում է և սկսում է նորից խոսել։ Փրկված տղամարդը Սաշան է, ով ունի մեծ երկհարկանի բնակարան և լուսնի վրա հողակտորներ է վաճառում։ Ալիսան սկսում է աշխատել Սաշայի տանը որպես տնային տնտեսուհի, որտեղ ծանոթանում է Ռիտային, ում հետ Սաշան վաղուց հանդիպում է։ Մազերը կանաչ ներկելով՝ Ալիսան նկարահանվում է գովազդային տեսահոլովակում, որտեղ մարմնավորում է «լուսնային աղջկա»։ Սաշայի հերթական ընկճախտի նոպայի ժամանակ Ալիսան նրան ասում է, որ երբեք արքայախնձոր չի կերել, և գիշերով նրանք գնում են պտուղը որոնելու, թալանում են մրգի կրպակ և խաղում են «Ծիծաղեցրու մահացածին» խաղը։

Ալիսան Սաշային և Ռիտային միասին է տեսնում և բղավում՝. «Դավաճան։ Ուզում եմ, որ մեռնես»։ Նա տեսլիք է ունենում, որ այն ինքնաթիռը որով Սաշան պետք է ճամփորդի, վթարի է ենթարկվելու։ Տատիկի մահվան պատրվակով նա փորձում է Սաշային հետ պահել գործուղումից։ Սաշան ուշանում է ինքնաթիռից և օդանավակայանում տեղեկանում է, որ այն ինքնաթիռը, որով ինքը պետք է թռչեր, վթարի է ենթարկվել։ Սրճարանում նա տեսնում է Ալիսային և վազում նրա հետևից, բայց կորցնում է տեսադաշտից։ Ալիսան ընկնում է մեքենայի տակ և մահանում։ Սաշան տեսնում է Ռիտային, ով նրան հարցնում է. «Ո՞ւմ ես փնտրում»։ Սաշան անորոշ պատասխանում է. «Քեզ...»:

Դերերում խմբագրել

  • Մաշա Շալաևա - Ալիսա
  • Եվգենի Ցիգանով - Սաշա
  • Մարիա Սոկովա - մայր
  • Նաստյա Դոնցովա - Ալիսան մանուկ հասակում
  • Իրինա Ստրինիչենկո - Ռիտա
  • Վերոնիկա Սկուգինա
  • Մաքսիմ Կոնոպալով - հայր
  • Ալբինա Եվտուշենսկայա - տատիկ
  • Նատալյա Սմիրնովա
  • Մարատ Գիբադուլին - ձկնորս
  • Իգոր Յացկո
  • Սերգեյ Յուրկին
  • Նալայա Ռիչկովա
  • Նելլի Ուվառովա
  • Սերգեյ Ալդոնին
  • Գեորգի Չանտուրիա
  • Մարիա Նիկոլաևա
  • Իգոր Սավոչկին

Մրցանակներ խմբագրել

  • «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գլխավոր մրցանակի, 2008, Երևան
  • Լավագույն ռեժիսուրայի համար մրցանակ, Սանդանսի միջազգային կինոփառատոն, 2008
  • Բեռլինի 58-րդ կինոփառատոնի «Համայնապատկեր» ծրագրի ФИПРЕССИ կինոքննադատների մրցանակ
  • Կառլովի Վարիի 43-րդ միջազգային կինոփառատոնի չեխական հեռուստաընկերության «Անկախ տեսախցիկ» մրցանակ
  • Սոֆիայի 8-րդ միջազգային կինոփառատոնի «Լավագույն ֆիլմ»
  • «Կինոտավր» Բաց ռուսական կինոփառատոնի «Լավագույն դերասանուհի մրցանակ» Սոչիի քաղաքապետի կողմից
  • Պալիչեի միջազգային կինոփառատոնի լավագույն ֆիլմ՝ ըստ կինոքննադատների և հանդիսատեսի
  • «Նիկա» մրցանակ Մաշա Շալաևային «Կնոջ լավագույն դերի համար»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.imdb.com/title/tt0995747/
  2. http://stopklatka.pl/film/rusalka
  3. «Ջրահարսը» ֆիլմը Ոսկե ծիրան կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի մրցույթ անվանակարգում(չաշխատող հղում)
  4. «13-րդ «Ոսկե ծիրան» Երևանի ՄԿՓ և մրցանակներ». www.gaiff.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 26-ին.
  5. «Ոսկե ծիրան փառատոնի մրցանակակիրները». Վերցված է 2016 թ․ հուլիսի 26-ին.(չաշխատող հղում)
  6. Ռուսաստանը «Օսկար»-ի է ներկայացնում Աննա Մելիքյանի ֆիլմը
  7. Աննա Մելիքյանի «Ջրահարսը» կցուցադրվի Սանդանսի միջազգային կինոփառատոնում
  8. Сцена затмения только в режиссёрской версии
  9. Безногая попрошайка появляется только в режиссёрской версии

Արտաքին հղումներ խմբագրել