Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վասիլի Քաթանյան (այլ կիրառումներ)

Վասիլի Քաթանյան (ռուս.՝ Василий Абгарович Катанян, ապրիլի 15, 1902(1902-04-15), Մոսկվա, Ռուսական կայսրություն - փետրվարի 15, 1980(1980-02-15)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), հայազգի ռուսալեզու գրականագետ, դրամատուրգ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1938 թվականից։

Վասիլի Քաթանյան
ռուս.՝ Василий Абгарович Катанян
Ծնվել էապրիլի 15, 1902(1902-04-15)
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Վախճանվել էփետրվարի 15, 1980(1980-02-15)[1] (77 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող, գրականագետ, կենսագիր և բանաստեղծ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Ռուսական հանրապետություն,  Անդրկովկասյան կոմիսարիատ,  Անդրկովկասյան ԴՖՀ,  Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն,  Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն,  ԱԽՖՍՀ և  ԽՍՀՄ
ԿրթությունՎրաստանի տեխնիկական համալսարան
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Պարգևներ
«1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
ԱմուսինԼիլիա Բրիկ
ԶավակներՎասիլի Քաթանյան
 Vasily Katanyan Վիքիպահեստում

Խորհրդային վավերագրական կինոռեժիսոր Վասիլի Քաթանյանի հայրը։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Մոսկվայում, նշանավոր բժիշկ Աբգար Քաթանյանի ընտանիքում։ 1920 թվականին ավարտել է Թբիլիսիի գիմնազիան, այնուհետև սովորել է Թբիլիսիի պոլիտեխնիկական ինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետում։ 1921 թվականին աշխատել է Թբիլիսիի Կովրոստայի խմբագրությունում և Վրաստանի լուսժողկոմատում։ 1923-1927 թվականներին եղել է Զակկնիգա հրատարակչության տնօրենի տեղակալ[2]։

1927 թվականին տեղափոխվել է Մոսկվա և աշխատել տարբեր խմբագրություններում։ «Նոր Լեֆ» ամսագրում աշխատել է Վլադիմիր Մայակովսկու հետ, մտերմացել նրա հետ, դարձել Մայակովսկու ամենաճանաչված կենսագիրը, նրա երկերի հմուտ ու բարեխիղճ մեկնաբանը։ Նրա անմիջական մասնակցությամբ լույս է տեսել Վ. Մայակովսկու երկերի առաջին լիակատար ժողովածուն (1934-1939)։ Քաթանյանը գիտական ծանոթագրություններով է օժտել այդ առաջին լիակատար ժողովածուի բոլոր վեց հատորները։ Նույն գործուն մասնակցությունը նա ցուցաբերել է նաև Մայակովսկու երկերի լիակատար ժողովածուի երկրորդ հրատարակության ժամանակ (1939-1949)։ Բացի այդ նրա խմբագրությամբ են լույս տեսել Մայակովսկու մի շարք գրքեր։

Վասիլի Քաթանյանի նշանավոր երկը «Վ. Մայակովսկու կյանքի ու ստեղծագործության տարեգրությունը» գիրքն է, որը բանաստեղծի կյանքի ամենահանգամանալից վավերագիրն է։ Այդ գիրքը ռուսերեն լույս է տեսել հինգ անգամ (1986 թ.-ի տվյալներով), թարգմանվել է նաև իտալերեն։

Վ. Քաթանյանը գրել է նաև պիեսներ և կինոսցենարներ։ Նրա որդին՝ Վասիլի Վասիլիի Քաթանյանը կինոռեժիսոր է, լենինյան մրցանակի դափնեկիր։ Վասիլի Աբգարի Քաթանյանը մահացել է Մոսկվայում[3]։

Պարգևներ խմբագրել

  • «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ

Ընտանիք խմբագրել

Առաջին կինը եղել է Մարիա Պետրովնա Սինելնիկովան (1906-1987)։ 1922 թվականին ամուսնացել է Գալինա Դմիտրիևնա Կլեպացկայայի հետ (1904-1991)։ 1937 թվականից մինչև կյանքի վերջը եղե է Լիլիա Բրիկի[4] ամուսինը (ամուսնությունը պաշտոնապես գրանցել են 1956 թվականին)։

Որդին՝ Վասիլի Քաթանյանը, կինոռեժիսոր, գրող է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Encyclopædia Britannica
  2. «Վասիլի Քաթանյանի մասին avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.
  3. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ 566.
  4. «Лилино ли теперь это поле?». Журнал "Чайка" (ռուսերեն). 2015 թ․ դեկտեմբերի 29. Վերցված է 2019 թ․ ապրիլի 28-ին.